ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ - 545 - 0 2.0 4 .2020- ՊԻ -011/0) վերաբերյալ



Ազգային ժող
ո վի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագ իծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:



Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 408.1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված է. «Պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետեւանք է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ»:

Առաջարկում ենք Նախագծից հանել նշված դրույթը հետեւյալ հիմնավորմամբ.

1.1. Պարտավորությունը խախտելու համար քաղաքացիաիրավական պատասխանատվության հիմքերը սպառիչ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածով, որով սահմանված դրույթներից արդեն իսկ բխում է, որ պարտավորությունը չկատարել ու կամ անպատշաճ կատարել ու համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե դա տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի հետեւանքով:

1.2. Բացի այդ, լրացվող իրավադրույթից բխում է, որ անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով անձը ենթակա չէ պատասխանատվության միայն պայմ ա նագրային պարտավորության խախտման համար: Առաջարկվող կարգավորմամբ օրենքով անտեսվում է անհաղթահարելի ուժի ազդեցությամբ արտապայմանագրային պարտավորության խախտման համար պատասխանատվությունից ազատման հն ա րավորությունը: Սակայն, կարծում ենք, որ անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով պատասխանատվությունից ազատման հնարավորություն նախատեսելը միայն պայմանագրային պարտավորությունների խախտման համար նպատակահարմար չ է: Հարկ է նկատել, որ լրացումը կատարվում է Քաղաքացիական օրենսգրքի « Պատասխանատվությունը, պարտավորություններ խախտելու համար» վերտառությամբ 26-րդ գլխում, որտեղ ընդգրկված են ոչ միայն պայմանագրային պարտավորությունների, այլ նաեւ արտապայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվության նկատմամբ կիրառելի ընդհանուր բնույթի կարգավորումներ:

2. Հաշվի առնելով, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող իրավադրույթը վերաբերում է անհաղթահարելի ուժի՝ որպես պարտավորության խախտման համար պատասխանատվությունից ազատվելու հիմքի կարգավորմանը, կարծում ենք, որ տեղին չէ նոր հոդվածի լրացումը 408-րդ հոդվածից հետո:

Առաջարկում ենք լրացումը կատարել Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածից հետո, որը նախատեսում է պարտավորությունները խախտելու համար պատասխանատվության հիմքերը: Միաժամանակ ա ռաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված նոր լրացվող հոդվածը համարակալել «Հոդված 417.1 » ՝ հաշվի առնելով Քաղաքացիական օրենսգրքում լրացուցիչ համարով հոդվածների համարակալման կարգը:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 408.1-ին հոդվածի 2-րդ մասով անհաղթահարելի ուժը բնորոշվում է որպես իրադարձություն, ինչը, մեր կարծիքով, խնդրահարույց է: Նախ հարկ ենք համարում նկատել, որ Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով անհաղթահարելի ուժ է դիտարկվում որպես տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ք աղաքացիական իրավահարաբերություններ ն առաջանում են իրականության մեջ գոյություն ունեցող այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնց հետ օրենքը կապում է որոշակի իրավական հետեւանքներ: Նման հանգամանքները կոչվում են իրավաբանական փաստեր :

Ի րավաբանական փաստերի բնույթից ելնելով ՝ տարբերում են ք իրավաբանական դեպքերը եւ իրավաբա ն ական գործողությունները:

Իրավաբանական դեպքերն այն երեւույթներն են, որոնք առաջանում եւ իրավական հետեւանքներ են առաջացնում անկախ մարդկանց կամքից: Իրավաբանական գործողությունները քաղաքացիների եւ կազմակերպությունների այն կամային գործողություններն են, որոնց հետ օրենքը կապում է որոշակի իրավական հետեւանքներ: Իրավական ակտերը այնպիսի իրավական գործողություններ են, որոնք իրավահարաբերություններ են առաջացնում այն դեպքերում, երբ կատարվել են այդպիսիք առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու նպատակով: Իրավական ակտերի թվին են դասվում վարչական ակտերը, դատական ակտերը, գործարքները:

Այսպիսով` իրավաբանական փաստերը այն իրական հանգամանքներն են , որոնց առկայության կամ բացակայության հետ օրենքը կապում է քաղաքացիական իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ա ռաջարկում ենք անհաղթահարելի ուժի գոյությունը չպայմանավորել միայն իրադարձություններով, քանի որ այդ կերպ հասկացության շրջանակը նեղացվում է՝ հնարավորություն չտալով որպես անհաղթահարելի ուժ դիտարկել նաեւ այլ իրավաբանական փաստերը (հանգամանքները), օրինակ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտերը, որոնք իրադարձություններ չեն, այլ իրավաբանական գործողություններ են, սակայն, որոնք եւս, 408.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում կարող են կոնկրետ պարտավորությունների շրջանակում որակվել որպես անհաղթահարելի ուժ:

4. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 408.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի իմաստով՝ անհաղթահարելի ուժ են համարվում ռազմական գործողությունները (զինված ընդհանրումները), պատերազմը (այդ թվում՝ քաղաքացիական), արտակարգ կամ ռազմական դրությունը կամ արտակարգ իրավիճակը, տարերային աղետը, համաճարակը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշներով բնորոշվող այլ իրադարձությունը»:

Կարծում ենք, իրադարձությունների թվարկումը՝ նման ձեւակերպմամբ, նպատակահարմար չէ, քանի որ ցանկացած իրադարձության անհաղթահարելի ուժ լինելը յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկել ու գնահատել կոնկրետ պարտավորության բնույթի եւ դրա կատարման պայմանների շրջանակներում : Հարկ է վկայակոչել անհաղթահարելի ուժի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ «(…) անհաղթահարելի ուժի հիմքով պատասխանատվությունից ազատելը, (…), պայմանավորված է արտակարգ եւ անկանխելի, այսինքն ՝ այնպիսի բացառիկ, անսովոր, եզակի հանգամանքների ի հայտ գալով, որոնք հաղթահարելը տվյալ պարագայում օբյեկտիվորեն անհնարին է: Ընդ որում, ի հայտ եկած հանգամանքի արտակարգ եւ անկանխելի լինելը յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկել ու գնահատել կոնկրետ պարտավորության բնույթի եւ դրա կատարման պայմանների շրջանակներում » (տե՛ս թիվ ԵէԴ/0888/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը):

Մասնավորապես՝ հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ իրադարձությունը մեկ իրավահարաբերության շրջանակներում գնահատվի որպես անհաղթահարելի ուժ՝ սահմանափակելով պարտապանի կողմից պարտավորության պատշաճ կատարումը, եւ նույն իրադարձութունը մեկ այլ իրավահարաբերության շրջանակներում որեւէ կերպ խոչընդոտ չհանդիսանա մեկ այլ անձի համար՝ իր պարտավորությունները պատշաճ կատարելուն: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը խմբագրել այնպես, որ բացառվի թվարկված իրադարձությունները ցանկացած պարտավորական իրավահարաբերության շրջանակում անհաղթահարելի ուժ ինքնաբերաբար դիտարկելը: Առավել եւս, որ նույն 408.1-ին հոդվածի կարգավորման տրամաբանությունից բխում է, որ իրադարձությունն անհաղթահարելի ուժ դիտարկելու համար անհրաժեշտ էհոդվածի 2-րդ մասով թվարկված պայմանների առկայությունը:

5. Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 408.1-ին հոդվածի 4-րդ մասում նշված «այլ տեսակի անհաղթահարելի ուժի» ձեւակերպումը, կարծում ենք, խնդրահարույց է նույն հոդվածի 2-րդ մասով սպառիչ հատկանիշների սահմանմամբ անհաղթահարելի ուժը բնորոշելու պայմաններում: Չի կարող անհաղթահարելի ուժ բնորոշվել այնպիսի հանգամանքը, որ կ տարբերվ ի 408.1-ին հոդվածի 2-րդ մասում հստակ սահմանված չափանիշներից : Բացի այդ, հիմք ընդունելով պայմանագրի ազատության սկզբունքը, կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդված ով լրացվող 408.1-ին հոդվածի 4-րդ մաս ով սահմանված դրույթի անհրաժեշտությունն առկա չէ:

6. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 408.1-ին հոդվածի 5-րդ մաս ով սահման ված է . «Եթե կողմը վիճարկում է անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը, ապա վեճը լուծվում է դատական կարգով: Ընդ որում, պարտավորությունն անհաղթահարելի ուժի ազդեցությամբ չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստն ապացուցում է պարտապանը»:

Նշված դրույթի լրացման անհրաժեշտությունը, մեր կարծիքով, բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

Նախ՝ Քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան)»: Այսինքն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրականացնելու վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքում կրկնակի նշում կատարելու անհրաժեշտությունն առկա չէ:

Նույն փաստարկը վերաբերելի է նաեւ նշված 5-րդ մասի 2-րդ նախադասությանը: Բանն այն է, որ Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներից ակնհայտ է, որ պարտավորությունն անհաղթահարելի ուժի ազդեցությամբ չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Այսպես՝ Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի համաձայն` « 1. Պարտապանը պարտավորությունը չկատարելու եւ (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: 2. Մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը: 3. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքների հետեւանքով , եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: (…)»:շ

7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի լրիվ անվանումը նշելիս սահմանել նաեւ օրենսգրքի հերթական համարը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 408.1-ին հոդվածի 2-րդ մասում թվարկված պայմանները բաժանել համարակալված կետերի՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներով:

9. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «բառերը» բառը փոխարինել «կետադրական նշանը եւ բառերը» ձեւակերպմամբ: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածին:

10. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)
23.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ ապահովելով «անհաղթահարելի ուժ» հասկացության միանման կիրառությունը Քաղաքացիական օրենսգրքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)
23.04.2020թ.