ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-542-31.03.2020-ՏՀ-011/0) , «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5421 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5422 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5423 -31.03.2020-ՏՀ-011/0) , Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5424 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում-ների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5425 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5426 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5427 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5428 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5429 -31.03.2020-ՏՀ-011/0) ,«էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-54210 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-54211 -31.03.2020-ՏՀ-011/0) , «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-54212 -31.03.2020-ՏՀ-011/0) եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-54213 -31.03.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

            Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում-ների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտում-ների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը ՝ առաջարկում ենք «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ Նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով:

3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նշված «Պատասխանատվությունը» եւ «Վերահսկողությունը ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ» բառերը նշել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը :

4. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի լրիվ անվանումը նշելիս սահմանել նաեւ օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

5. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է՝ «Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում եւ օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Շինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»: Նշված ձեւակերպումից հասկանալի չէ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի արգելք նախատեսվում է, թե ոչ: Առաջարկում ենք հստակ նշել, որ միայն շինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում հանված հողի բերրի շերտը կարող է վաճառվել կամ սահմանել, որ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի կարգը եւս սահմանում է Կառավարությունը:

6. Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններն ու լրացումները, ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման բխում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում կատարված լրացումներով, որով Քաղաքաշինության, տենիկական եւ հրդեհային անվտանգուրթյան տեսչական մարմինը նախատեսվել է, որպես Կառավարության ենթական տեսչական մարմին, մինչդեռ Նախագծերի փաթեթից պարզ չէ՝ նշված ոլորտներից, որոնք են իրականացվելու Քաղաքաշինության, տենիկական եւ հրդեհային անվտանգուրթյան տեսչական մարմնի կողմից, քանզի նախագծերով, որպես տեսչական մարմին, հիմնականում նշվում է «համապատասխան ոլորտը վերահսկող տեսչական մարմին» հասկացությունը, ինչը կարծում ենք որոշակի չէ, հատկապես, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերը ոլորտային առումով շատ բազմազան են: Ուստի, որպեսզի հստակ լինի նաեւ Քաղաքաշինության, տենիկական եւ հրդեհային անվտանգուրթյան տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության եւ ենթակայության շրջանակը, առաջարկում ենք Նախագծերի փաթեթով սահմանված «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» կամ «ոլորտը վերահսկող տեսչական մարմին» բառերը փոխարինել « Քաղաքաշինության, տենիկական եւ հրդեհային անվտանգուրթյան տեսչական մարմինը» բառերով: Օրինակ հասկանալի չէ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքումփոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանված հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը Քաղաքաշինության, տենիկական եւ հրդեհային անվտանգուրթյան տեսչական մարմինն է, թե «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 4-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, որի կողմից իրականացվող ստուգումները եւս նպատակաուղղված են հողերի պահպանությանը:

7. Առաջարկում ենք «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)»բառերը հանել, քանի որ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում օրենքին հղում այլեւս չի կատարվում:

8. Առաջարկում ենք «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի3-րդ մասում առկա վրիպակը շտկել՝ հանելով «լրացնել հետեւյալ» բառերից հետո նշված երկրորդ «հետեւյալ» բառը:

9. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ 5-րդ հոդվածում կիրառված «մաս» բառն իր հոլովաձեւերով առաջարկում ենք փոխարինել «պարբերություն» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով, քանի որ«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի հոդվածները բաժանված չեն համարակալված մասերի: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված «մասում» բառին:

10. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը լրացնել նորպարբերությամբ՝ «Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը մշակում է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները՝ գնահատելով օբյեկտի տեսակը: Քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիսստուգում իրականացնող մարմինը կարող է գնահատել նաեւ քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:»: Նշված ձեւակերպումից ստացվում է, որ քաղաքաշինության բնագավառում իրավասումարմինը ստուգում է քաղաքաշինական օբյեկտը, ինչը դուրս է Օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից: Մասնավորապես Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը»: Սույն ձեւակերպումից ուղղակիորեն բխում է, որ Օրենքի կարգավորումը նախատեսված է միայն տնտեսվարող սուբկետների շրջանակներում եւ դրանից դուրս գալ չի կարող («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի9-րդ հոդվածի 1-ին մաս): Ինչ վերաբերում «քաղաքաշինական օբյեկտ» հասկացությանը, ապա հարկ է նկատել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում օգտագործվում է «քաղաքաշինական գործունեության օբյեկտ» հասկացությունը, ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները :

11. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանված կարգավորումներից բխում է, որ Օրենքով կարող են սահմանվել քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճան: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Օրենքի 2.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է՝ «Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական եւ էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:»: Նշված ձեւակերպումից ստացվում է, որ Օրենքի շրջանակնրում որպես ռիսկ, նախատեսվում է միայն տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում վնաս հասցնելու հավանականությունը, ուստի քաղաքաշինական օբյեկտիռիսկայնության աստիճանը սույն օրենքի շրջանակներում չի կարող սահմանվել:

12. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նածատեսվում է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բդ» կետը շարադրել նոր խմբագրույամբ, մինչդեռ տվյալ օրենքի 12-րդ հոդվածը «բդ» կետ չունի:

13. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ պարբերության մեջ շարադրել հետեւյալ դրույթը՝ «Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների ձեւերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը:»: «Տեսչական մարմնի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «Տեսչական մարմնի ղեկավարը իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր եւ տալիս հանձնարարագրեր, ցուցումներ »: Սույն դրույթից բխում է, որ տեսչական մարմնի ղեկավարը եւ ոչ թե տեսչական մարմինը կարող է արձակել, այլ ոչ տալ հրամաններ, կարգադրություններ եւ տալ հանձնարարագրեր, ցուցումներ, իսկ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումները եւ հասկացությունները համապատասխանեցնել «Տեսչական մարմնի մասին» օրենքին: Նույնանման կարգավորում նախատեսված է նաեւ « Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող « Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասում. մասնավորապես Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասում տեսչական մարմնի ղեկավարին վերապահվում է որոշում կայացնելու իրավասոըւթյուն, ինչը չի համապատասխանում «Տեսչական մարմնի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետին:

14. « Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող « Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի 7-րդ նախագծի 12-րդ մասի2-րդ կետով սահմանվում է, որ «տեսչական մարմնի ղեկավարը կայացնում է որոշում խախտում կատարած մարզպետի կամ համայնքիղեկավարի (Երեւանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.», մինչդեռ հարկ է նկատել, որ որեւէ իրավական ակտով սահմանված չեն, թե որ դեպքում ինչ վարչական տույժեր կարող են կիրառվել: Ուստի՝ ապահովելով տվյալ դրույթի որոշակիությունը՝ առաջարկում ենք հստակեցնել, թե որ դեպքերում ինչ վարչական տույժեր կարող են կիրառվել:

15. « Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից դիմումների ներկայացումը հիմք չէ ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնելու համար՝ առանց հետագա դիտարկման:»: Նշված ձեւակերպումից բխում է, որ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից դիմումներ ներկայացնելը նպատակային որեւէ նշանակություն չունի, քանի որ դիմումը, թեկուզեւ հիմնավորված ստուգման հիմք չի լինելու: Բացի այդ, հասկանալի եւ որոշակի չէ«առանց հետագա դիտարկման» հասկացությունը :

Ն ախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Տեսչական մարմնի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կ ատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

21.04.2020 թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

21.04.2020 թ.



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -542-31.03.2020-ՏՀ-011/0 ), «Ա վտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5421 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Ա վտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5422 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Հ այաստանի Հ անրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5423 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Ք աղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5424 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Ք աղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5425 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Գ ույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5426 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Հ այաստանի Հ անրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5427 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Հ րդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5428 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Գ եոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5429 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Է ներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -54210 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Տ եխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -54211 -31.03.2020-ՏՀ-011/0 ), «Տ րանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -54212 -31.03.2020-ՏՀ-011/0 ) եւ «Հ ողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -54213 -31.03.2020-ՏՀ-011/0 ) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Ա վտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , «Ա վտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , «Հ այաստանի Հ անրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , «Ք աղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , «Ք աղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , «Գ ույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Հ այաստանի Հ անրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Հ րդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Գ եոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ,«Է ներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , «Տ եխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Տ րանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հ ողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

2018 թվականին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում տեսչական մարմինները սահմանվել են որպես կառավարությանը ենթակա մարմիններ: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ստեղծումից հետո դադարել են գործել ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտային պետական տեսչությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, իսկ դրանց կողմից վերահսկվող բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է տեսչական մարմնին:

Փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են նշված անհամապատասխանությունների վերացմանը, ինչպես նաեւ համապատասխան բնագավառներում քաղաքականություն իրականացնող մարմինների եւ վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների սահմանազատմանը:

Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթով ա ռաջարկվում է օրենսդրության որոշակիության եւ հստակության ապահովման նպատակով վերացնել վերահսկողության բնագավառը կարգավորող ՀՀ օրենքներում առկա մի շարք դրույթների միջեւ անհամապատասխանությունը:

3. Փաթեթը ֆինանսատնտեսական հինախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրակացություն

Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ օրենքների տարբեր դրույթների միջեւ համապատասխանություն՝ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման եւ տարբեր պետական մարմինների լիազորությունների հստակեցման նպատակով:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

09 . 0 4 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ավտոմոբիլային ճանապարհների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-542-31.03.2020- ՏՀ -011/0), « Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-5421 -31.03.2020-ՏՀ-011/0), « Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5422 -31.03.2020-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5423 -31.03.2020-ՏՀ-011/0), « Քաղաքաշինության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-5424 -31.03.2020-ՏՀ-011/0), « Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-5425 -31.03.2020-ՏՀ-011/0), « Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-5426 -31.03.2020-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-5427 -31.03.2020-ՏՀ-011/0), « Հրդեհային անվտանգության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-5428 -31.03.2020-ՏՀ-011/0), « Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-5429 -31.03.2020-ՏՀ-011/0), « Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-54210 -31.03.2020-ՏՀ-011/0), « Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-54211 -31.03.2020-ՏՀ-011/0), « Տրանսպորտի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-54212 -31.03.2020-ՏՀ-011/0) եւ« Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-54213 -31.03.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է կարգավորել Տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչի արդյունքում կհստակեցվեն Տեսչական մարմինների վերահսկողական բնույթի լիազորությունները:

Փորձաքննության արդյունքները

1.Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Փաթեթը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախա•ծի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կկարգավորվեն Տեսչական մարմինների գործունեության հետ կապված իրավական հիմքերը, եւ կստեղծվեն Տեսչական մարմինների գործունեության համար անհրաժեշտ բավարար նախադրյալներ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

15.04.2020 թ .