ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-513-12.03.2020- Մ Ի-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` նշելով հերթական համարը:

2.Նախագծ ի 1-ին հոդվածի մասերի համարներ ն առաջարկում ենք տեքստից բաժանել կետերով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարներին:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի3-րդ հոդվածի 2-րդ մասի կետերը համարակալել «1)» եւ «2)» թվերով եւ կետադրական նշաններով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «նոր 21 -ին մաս.

«21 .Գործի» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «նոր 2.1-ին մաս.

«2.1. Գործի» ձեւակերպումով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) հոդվածների մասերի արաբական թվանշաններով համարակալման ձեւը (տե՛ս, օրինակ, Օրենսգրքի 54-րդ, 208-րդ հոդվածների 2.1-ին մասերը եւ այլն):

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի ««1-ին կամ 2-րդ կամ 21 -ին» բառերով » ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել ««1-ին կամ 2-րդ կամ 2.1-ին» թվերով եւ շաղկապներով » ձեւակերպումով` հաշվի առնելով նախորդ կետում արված առաջարկը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի «հոդվածում՝

1) վերնագիրը «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» բառով.

2) 1-ին մասը՝

- «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» բառով.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հոդվածի

1. վերնագրում` «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» կետադրական նշանը եւ բառը.

2. 1-ին մասում`

1) «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» կետադրական նշանը եւ բառը.» ձեւակերպումով: Միաժամանակ առաջարկում ենքՆախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի«բառերով» բառը փոխարինել «բառերը» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների՝ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)