ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին»համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-508-09.03.2020-ՖՎ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս ի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը՝ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ եւ պայմանագիրը ստորագրած կողմի՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ» 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-508-09.03.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ» 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ» 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ ՝ Համաձայնագիր), որով Գերմանիայի կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար՝

- « Գերմանահայկական հիմնադրամ , վերաֆինասավորման գիծ ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն ,

Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1- ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն ,

Համայնքային ենթակառուցվածքներ II, 3- րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչեւ 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն ,

- Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ,

Գերմանահայկական հիմնադրամ , վերաֆինասավորման գիծ ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչեւ 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ :

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային , որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի :

Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. ԵՄ շրջանակներում Հայաստանի եւ ԵՄ անդամ Գերմանիայի միջեւ փոխգործակցության խորացման ու ամրապնդման տեսանկյունից նման համաձայնագրի վավերացումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Հաշվի առնելով երկու երկրների միջեւ ֆինանսական համագործակցության զարգացման կարեւորությունը՝ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա խթանելու ոչ միայն երկու պետությունների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը այս ոլորտում , այլ նաեւ կխթանի Հայաստանի սոցիալ - տնտեսական զարգացմանը , կնպաստի իրականացվելիք աշխատանքների արդյունավետության բարձրացմանը :

3. 2019 թ . հոկտեմբերի 24- ին ստորագրված « Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թ . ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի» 1- ին հոդվածով Հայաստանի Հանրապետության համար կարող են առաջանալ ֆինանսական պարտավորություններ՝ ծախսերի ավելացման գծով :

4. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններչկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Համաձայնագիրը կարող է նպաստել ՀՀ-ի եւ Գերմանիայի միջեւ առկա փոխգործակցության մակարդակը այս ոլորտում էլ ավելի բարձրացնելուն , ինչպես նաեւ կխթանի Հայաստանի սոցիալ - տնտեսական զարգացմանը , կնպաստի ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

19.03.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-508-09.03.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից ստանալ վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն՝ « Գերմանահայկական ֆոնդ » ( ԳՀՖ ), վերաֆինանսավորման գիծ I» (մինչեւ 20,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն), « Ախուրյան գետի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում I ( նախագծային 2- րդ փուլ (մինչեւ 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն), « Համայնքային ենթակառուցվածքներ II, 3- րդ փուլ » (մինչեւ 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն), Ագրարային ապահովագրությունների ներդրման եւ այլ ծրագրերի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար (մինչեւ 5,339,139 եվրո ֆինանսական օժանդակություն):

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում: Երկկողմ հարաբերություններից բացի կարեւորում ենք նաեւ ԵՄ շրջանակներում Հայաստանի եւ ԵՄ անդամ Գերմանիայի միջեւ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: Հայ-գերմանական հարաբերությունների խորացման համար նման համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել , որ Վերականգնման վարկերի բանկին տրվի երաշխիք , որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները , որոնք կարող են բխել Համաձայնագրից, եթե ֆինանսական օժանդակություններ ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չեն.

- երաշխավորել Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով՝ ի կատարումն Համաձայնագրի.

- երաշխավորել , որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կստանձնի Վերականգնման վարկերի բանկի կողմից վճարման ենթակա այն հարկերը , որոնք ծագում են Համաձայնագրից, եւ այլն:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով երկու երկրների միջեւ ֆինանսական համագործակցության զարգացման կարեւորությունը՝ համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը հնարավորություն կտա խթանելու ոչ միայն երկու պետությունների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը այս ոլորտում , այլ նաեւ կխթանի Հայաստանի սոցիալ - տնտեսական զարգացմանը , կնպաստի իրականացվելիք աշխատանքների արդյունավետության բարձրացմանը :

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային , որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

16.03.2020թ.