ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-499-04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Արայիկ Աղաբաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) վերնագրում նշել նաեւ հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի3-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հստակ նշել, որ Օրենսգրքում նախատեսվում է նոր 22.1 -ին գլուխլրացնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի3-րդ մասը:

3. Հ աշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը քննում է հատուկ հայցային վարույթի կարգով գործեր ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 22.1 -ին գլխի վերնագրում «հատուցման» բառից հետո նշել «գործերի» բառը ՝ միաժամանակ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված հատուկ հայցային վարույթի մյուս տեսակներին վերաբերելի գլուխների վերնագրերը :

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 203.2 -րդ հոդվածի 3-րդ մասում «լուծում է» բառը փոխարինել «որոշում է կայացնում» բառերով , քանի որ Վ ճ ռ աբեկ դատարանի լիազորությունները սահմանող 405-րդ հոդվածի ց բխում է, որ Վ ճռաբեկ դատարանը բողոքի լուծման լիազորությամբ օժտված չէ:

5. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 203.2 -րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունած բողոքը քննում եւ լուծում է երկամսյա ժամկետում » :

Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` 1) ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը. 2) վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները»:

Դատական բողոքարկման հիմնախնդիրների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 7-րդ հոդվածով սահմանված է, որ «երրորդ ատյանի դատարանում բողոքները պետք է վերաբերեն այնպիսի գործերի, որոնք բխում են այդ դատական ատյանի դերից, օրինակ, այնպիսի գործեր, որոնք «...կարող են նպաստել իրավունքի զարգացմանը կամ կարող են նպաստել օրենքի միատեսակ մեկնաբանմանը: Այդ շրջանակը կարող է սահմանափակվել այնպիսի գործերով բողոքարկումներով, որոնք առնչվում են ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերին»»:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք նշել, որ Վճռաբեկ դատարանի արդարադատական գործառույթը կապված է ոչ թե մասնավոր, այլ «...ամբողջ հասարակության համար նշանակություն ունեցող իրավունքի հարցերի», «...օրենքի միատեսակ մեկնաբանման», դատական գործերով փաստական առանձնահատուկ հանգամանքների, դրանց գնահատման խնդրի, նյութական եւ ընթացակարգային իրավանորմերի ճիշտ կիրառումն ապահովելու հետ։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով վճռաբեկ դատարանը գործի քննության համար կաշկանդված չէ ժամանակային սահմանափակմամբ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը պետք է քննի եւ որոշում կայացնի ողջամիտ ժամկետում », իսկ ողջամիտ ժամկետը որոշվում է՝ ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից:

Ուստի, հիմք ընդունելով Վ ճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը, եւ այն հանգամանքը, որ Վ ճռաբեկ դատարանն իր լիրազորություններն արդյունավետ իրականացնելու համար պետք է բավարար ժամանակով ապահովված լինի, կարծում ենք նպատակահարմար չէ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 203.2 -րդ հոդվածի 3-րդ մասով Վ ճռաբեկ դատարանի կողմից գործի քննության եւ որոշում կայացնելու համար կոնկրետ ժամկետ նախատեսել ը :

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված են հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը, Նախագծով լրացվող պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերը եւս պետք է լրացվեն 202-րդ հոդվածի առաջին մասում՝ հաջորդական կետով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքինեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118)