ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Խ-48 3 -20.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Անչափահաս ծնողները լրիվ գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից»: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի քաղաքացու գործունակությանը վերաբերող 24-րդ հոդվածի՝ անչափահասներին լրիվ ծավալով գործունակությամբ օժտելու իրավահարաբերությունները նախատեսող կարգավորումներում առկա է ծնողի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի համաձայնության առկայության պայմանը. օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի2-րդ եւ 3-րդ մասերը: Ուստի, կարծում ենք, որ անչափահաս ծնողին որոշակի տարիքից լրիվ գործունակություն տալու դեպքում եւս նպատակահարմար է ծնողի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի համաձայնության առկայության պայման նախատեսելը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հերթական համարը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անչափահասներին լրիվ գործունակություն տալու կարգավորումների տրամաբանությանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201) ,

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201) ,

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)