ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-477-13.02.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի առկա սահմանաչափը բարձրացնել՝ բազային տուրքի 10000-ապատիկի չափը դարձնելով բազային տուրքի 120000-ապատիկի չափ: Միաժամանակ Նախագծով պետական տուրքի չափի զգալի փոփոխություն է կատարվում նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.4-րդ հոդվածի (Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափեր) այլ կետերում: Հարկ է նկատել, որ նշված փոփոխություններին զուգահեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 601 -րդ հոդվածի 5-րդ պարբերությունը, որով նախատեսված է տուգանքի (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով) նշանակում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելու համար, որեւէ փոփոխության չի ենթարկվում: Կարծում ենք, որ նշված նորմով սահմանված վարչական պատասխանատվությունն իրավաչափ նպատակ է հետապնդում երաշխավորել օգտակար հանածոների արդյունահանումը համապատասխան թույլտվության առկայության դեպքում: Մինչդեռ, Նախագծով սահմանված փոփոխությունների ընդունման արդյունքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն օգտագործելու թույլտվություն չստանալու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը չի ծառայի իր նպատակին, քանզի սահմանված տուգանքը համաչափ եւ համարժեք չի լինի թույլտվության համար սահմաված պետական տուրքի սահմանաչափին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի համատեքստում անհրաժեշտ է դիտարկել նաեւ Օրենսգրքի 601 -րդ հոդվածում սահմանված պատասխանատվության չափի մեծացման հարցը, որպեսզի նշված վարչական պատասխանատվությունը շարունակի երաշխիք մնալ՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն օգտագործելու թույլտվություն ստանալու համար՝ ապահովելով համաչափությունը թույլտվության համար սահմանված պետական տուրքի եւ առանց համապատասխանթույլտվության ընդերքն օգտագործելու համար սահմանված պատասխանատվության չափի միջեւ:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից առաջ նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ» բառում առկա վրիպակը շտկել՝ հանելով ավելորդ «Ն» տառը:

4. Առաջարկում ենք նախագծի վերնագրում նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, հաշվի առնելով, որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:

6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերը համարակալել հերթական համարներով եւ տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

7. Առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու համար սահմանել ավելի ուշ ժամկետ (օրինակ՝ 2021 թվական)՝ հնարավորություն տալով ողջամիտ ժամկետում ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվություն ձեռք բերել Նախագծով սահմանված պետական տուրքի նոր դրույքաչափերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ն եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացության 1-ին կետում ներկայացված առաջարկությունն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 601 -րդ հոդվածում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -477-13.02.2020- ՏՀ -011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ա . Սիմոնյանի եւ Ա . Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է բարձրացնել ազնիվ , գունավոր , հազվագյուտ մետաղների , մետաղագործական , քիմիական , թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման ( շահագործման ) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը , ինչը հնարավորություն կտա պետական բյուջեի համար ապահովել լրացուցիչ մուտքեր :

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, նման քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է մետաղների բորսայում ազնիվ , գունավոր եւ հազվագյուտ մետաղների գների բարձր մակարդակով , ինչով պայմանավորված առաջարկվում է պետական տուրքի դրույքաչափի բարձրացման միջոցով գեներացնել բյուջետային լրացուցիչ մուտքեր :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն . «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ ( կամ ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է» : ՀՀ հարկային օրենսգրքի 197- րդ հոդվածի համաձայն. « բ նօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ եւ համալիր օգտագործման , ինչպես նաեւ բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար սույն բաժնին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է» : Նույն հոդվածի 2- րդ մասը սահմանում է , որ բնօգտագործման վճարի տեսակ է ռոյալթին , որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով , ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է : Դատելով Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ դիտարկվող հիմնախնդրի բնույթից ու դրա լուծմամբ ակնկալվող արդյունքից , կարծում ենք , որ պետական տուրքն այն գործիքը չէ , որի միջոցով հնարավոր է առավել արդյունավետությամբ լուծել տվյալ խնդիրը : Իհարկե , վերջին տարիներին « Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված տարբեր փոփոխությունների արդյունքում գործունեության մի շարք ուղղություններով պետական տուրքը ձեռք է բերել հարկին հատուկ հ ա տկանիշներ եւ , դրանով իսկ , կորցրել իրեն բնորոշ գործառույթը ( այն է՝ պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված ` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող պարտադիր վճար հանդիսանալը ) : Դրանով հանդերձ , չենք կարծում , որ դա պատճառ է նման քայլերի շարունակականության համար : Այս տեսանկյունից , մեր կարծիքով , Նախագծի հեղինակների կողմից բարձրացված խնդրի լուծումն առավել նպատակահարմար է դիտարկել բնօգտագործման վճարների դաշտում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2- րդ հոդվածի 5- րդ մասով սահմանվում է , որ. « նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում , հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից , բայց ոչ շուտ , քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից» : Նույն օրենսգրքի 4- րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետով վճարը սահմանվում է որպես. « Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար» : Իսկ Օրենսգրքի 7- րդ հոդվածի 1- ին մասով պետական վճարի տեսակ է սահմանվում նաեւ պետական տուրքը : Հետեւաբար , ՀՀ հարկային օրենսգրքի 2- րդ հոդվածի 5- րդ մասով սահմանվող իրավակարգավորումները տարածվում են նաեւ պետական տուրքի վրա :

Այսպիսով , պետական տուրքի սահմանում կամ դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել միայն այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից , բայց ոչ շուտ , քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից : Հետեւաբար , Նախագիծը չի կարող ուժի մեջ մտնել հրապարակման օրվան հաջորդող 10- րդ օրը , քանի որ դրանով նախատեսվում է պետական տուրքի դրույքաչափի բարձրացում : Առաջարկում ենք վերանայել Նախագծի 2- րդ հոդվածով սահմանվող ուժի մեջ մտնելու մասին դրույթը ՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հ արկային օրենսգրքի 2- րդ հոդվածի 5- րդ մասի պահանջներին :

Եզրակացություն

Նախագծով բարձրացված խնդիրն, անշուշտ, պահանջում է որոշակի լուծումներ՝ համապատասխան իրավակարգավորումների միջոցով: Միաժամանակ, կարծում ենք, որ դրանք առավել նպատակահարմար է իրականացնել բնօգտագործման վճարների շրջանակներում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բնօգտագործման վճարները հենց այն գործիքն են, որոնք նախատեսված են համանման խնդիրների լուծման համար եւ, բացի այդ, առավել ճկուն են բյուջետային եկամուտներ ապահովելու տեսանկյունից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

02 . 0 3 .20 20 թ .



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-477-13.02.2020- Տ Հ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հայաստանի Հանրապետությունը իր երկրաբանական պայմանների եւ ընդերքի կառուցվածքի շնորհիվ աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ եւ նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ: Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր, որոնք ունեն տարբեր տնտեսական արժեք:

Նախագծով հեղինակները առաջարկում են ազնիվ , գունավոր եւ հազվագյուտ մետաղների, մետաղագործական , քիմիական , թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման ( շահագործման ) թույլտվության տրամադրման տուրքի գումարը բարձրացնել, մասնավորապես.

եթե գործող կարգավորմամբ՝ ազնիվ , գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման ( շահագործման ) թույլտվության տրամադրման համար տարեկան վճարվում է բազային տուրքի 10 հազարապատիկի չափով գումար՝ 10 միլիոն դրամ , ապա այժմ առաջարկվում է այն դարձնել բազային տուրքի 120 հազարապատիկի չափով՝ 120 միլիոն դրամ :

Նույն գումարն է առաջարկվում նաեւ մետաղագործական , քիմիական , թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման ( շահագործման ) թույլտվության տրամադրման համար :

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար գործող տարեկան 50 հազար տուրքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ :

Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար տուրքն առաջարկվում է գործող 100 հազար դրամից դարձնել 400 հազար դրամ :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի բարձրացնել պատասխանատվություւնն ընդերքօգտագործման ոլորտում, մեծացնել պետական բյուջեի եկամուտները: Օ րենքի ընդունումը բխում է նաեւ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի տրամաբանությունից , քանի որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է ընդունել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ ոլորտը կարգավորող օրենքներ , հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ապահովում , նշված ոլորտի համապարփակ քաղաքականության սահմանում , ազգային եւ տեղական մակարդակներում ֆիսկալային եւ ոչ ֆիսկալային օգուտներն ավելացնելու եւ բաշխելու համար ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծում :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

24 .02.2020 թ .