ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-472 -07.02.2020- ՏՀ -011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-472-07.02.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 53-րդ կետով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային մանր եղջերավոր կենդանիների օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ, որը, Նախագծի հեղինակի կարծիքով, պայմանավորված է ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ եւ զարգացման անհրաժեշտությամբ, բուծվող ոչխարների ու այծերի տոհմային ( ցեղայնության ) եւ արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացման, շահութաբերության մակարդակի բարձրացման, ոլորտում ներդրումների խրախուսման, ինչպես նաեւ արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման եւ կենդանի ոչխարի (ոչխարամսի), այծի պանրի արտահանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ:

2. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում բնական կերհանդակներ ունեցող տարածաշրջաններում արտադրության հիմնական ոլորտներից մեկը հանդիսանում է անասնապահությունը, ուստի դրա զարգացումը, բացի Նախագծի հեղինակի կողմից արձանագրված եւ ակնկալվող արդյունքներից, կնպաստի նաեւ գյուղական, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների բնակչության զբաղվածության եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը, նպաստավոր պայմաններ կստեղծի նաեւ կաշվի եւ բրդի մթերման ու վերամշակման ենթաճյուղերի զարգացման համար: Ընդհանուր առմամբ, Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում տոհմային տնտեսությունների զարգացման , նրանց արտահանման ծավալների մեծացման, ինչպես նաեւ գործարար միջավայրի եւ գործազրկության մակարդակի բարելավման տեսանկյունից:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից հրապարակած պարենային հաշվեկշռի տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնաբավ է ոչխարի մսի արտադրության գծով եւ այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ ճյուղն ունի արտահանման մեծ ներուժ: Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը եւ Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում ոչխարի միսն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման եւ մրցակցային դիրքերի ամրապնդման համար:

3. Համաձայն Կոմիտեի կողմից հրապարակած տվյալների, վերջին տարիներին նկատվում է ոչխարների եւ այծերի գլխաքանակի նվազեցման միտում, որի հետեւանքով ոչխարների եւ այծերի գլխաքանակը 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմել է 638.2 հազար գլուխ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 745.8 հազար գլխի դիմաց: Այդ հանգամանքը պայմանավորված է ինչպես ոչխարի բրդի եւ մսի իրացման բարդություններով, այնպես էլ խոշոր տնտեսությունների մասնատմամբ, տոհմասելեկցիոն աշխատանքների տեւական բացակայությամբ, ինչը, իր հերթին, հանգեցրել է բնական կերհանդակների եւ լեռնային արոտավայրերի ոչ արդյունավետ օգտագործմանը: Սա նշանակում է, որ Նախագծի հեղինակի կողմից հենց տոհմային ոչխարաբուծության եւ այծաբուծության համար ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանելու առաջարկությունը միանգամայն հիմնավորված է:

4. Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծությունը կրում է հիմնականում էքստենսիվ բնույթ եւ բուծվում են կոպտաբուրդ (բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան) ցեղերի ոչխարներ եւ դրանց տրամախաչումներից ստացված տարբեր ցեղայնության խառնացեղեր, ինչպես նաեւ քիչ քանակությամբ՝ կիսանրբագեղմ մսաբրդատու կորիդելի եւ ռոմանովսկի ցեղատեսակի ոչխարներ, որոնք ունեն բարձր գառնատվություն (տարեկան մինչեւ 5 գառ) նաեւ բարձր բրդատվություն (տարեկան մինչեւ 3 անգամ խուզ): Հայաստանի Հանրապետությունում մեկ ոչխարի տարեկան միջին բրդատվությունը 2.2 կգ է, իսկ բրդի արտադրության ծավալը՝ միջինը 1415.5 տոննա, սակայն պայմանավորված բրդի վերամշակման ենթակառուցվածքների բացակայությամբ եւ ոչխարների բրդածածկի որակի բարելավմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքների չիրականացմամբ, Կոմիտեի վերջին 5 տարիների միջին տվյալներով, արտադրված բրդի շուրջ 35 տոկոսը մնում է տնտեսություններում որպես մնացորդ, 25 տոկոսն օգտագործվում է տնտեսությունների կողմից եւ միայն 30 տոկոսն է վաճառվում: Այս տեսանկյունից եւս, կարծում ենք, Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա ոլորտի զարգացման առումով:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծով առաջարկվում է ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին տալ հարկային արտոնություն, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների շարքին դասել Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային մանր եղջերավոր կենդանիների օտարումը: Վերը նշված արտոնությունն օրենքով սահմանված է նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների օտարման համար, որն, անշուշտ, բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացման համար: Այս տեսանկյունից հարկ է արձանագրել, որ տոհմային անասնապահության մնացած ճյուղերը (տոհմային խոզաբուծություն եւ այլն) դուրս են մնում նշված արտոնյալ դաշտից, որի արդյունքում անհավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնապահության տարբեր ենթաճյուղերի համար:

Այս տեսանկյունից առաջարկում ենք քննարկել ընդհանուր առմամբ տոհմային ողջ անասնապահության արտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու մասին հարցը, որի դրական ազդեցությունը շատ ավելի մեծ կարող է լինել, իսկ մյուս կողմից էլ մրցակցային հավասար դաշտ կձեւավորվի տոհմային անասնապահության բոլոր ենթաճյուղերի համար:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող լրացումը միտված է Հայաստանի Հանրապետությունում տոհմային տնտեսությունների զարգացմանը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ եւ տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի, ինչպես նաեւ ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացմանը:

Նախագիծը կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513- 339 )

25.02.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ -4 72 - 7 .02.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական , կրթական , առողջապահական փորձաքննության բաժնում :

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման նպատակն է ոլորտի տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) մոտ 30,000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիներ ։

Պ ետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես մատչելի վարկավորման պայմանների կիրառման եւ կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների եւ այծերի ձեռք բերման (ներկրման) եւ բարձր մթերատու հոտերի ձեւավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ եւ տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացումը ։

« Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքով ԱԱՀ-ից ազատվում է նաեւ տոհմային կենդանի ոչխարների եւ այծերի (ԱՏԳԱԱ 0104 10 100 0 եւ 0104 20 100 0 ծածկագրեր) ներմուծումը: Սակայն ՀՀ տարածքում իրավաբանական անձանց կողմից (ԱԱՀ վճարող համարվելու դեպքում) վերջինների վաճառքը հարկվում է ԱԱՀ-ով: Արդյունքում՝ Հայաստանում տոհմային ոչխարների կամ այծերի ձեռքբերումն ավելի թանկ կարժենա, քան դրանց ներկրումը ։

Սույն նախագծի նպատակը տեղական տոհմային տնտեսությունների զարգացմանն աջակցությունն է, ներկրման հետ հավասար պայմանների ապահովումը ։

Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային մանր եղջերավոր կենդանիների վաճառքը ԱԱՀ-ից ազատման դեպքում նորաստեղծ եւ գործող տոհմաբուծական տնտեսությունները կարող են ավելի ցածր գնով իրացնել տոհմային անասունները, ինչը կնպաստի անասնապահության զարգացմանն ու Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը ։

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի ընդունման դեպքում, թերեւս անհրաժեշտություն կառաջանա դիտարկել նաեւ տոհմային խոզաբուծության եւ տոհմային թռչնաբուծության ոլորտներին համանման հարկային արտոնություն տրամադրելու հարցը, ինչը հնարավորություն կընձեռի այդ ոլորտների զարգացման համար եւս ստեղծել համապատասխան նախադրյալներ ։

Եզրակացություն

1. Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի « Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները»՝ 64- րդ հոդվածի 2- րդ մասի 53- րդ կետով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային կենդանի մանր եղջերավոր կենդանիների օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ :

2 . Նախագիծը միտված է լուծելու հետեւյալ խնդիրները.

- նպաստել տոհմային անասնաբուծության զարգացմանը,

- նպաստել տոհմային փոքր եւ միջին տնտեսությունների զարգացմանը,

- ապահովել ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունը եւ արդյունավետությունը,

- նպաստել ոչխարի եւ այծի մսի եւ կաթի արտադրության ծավալների ավելացմանը,

- նպաստել շուկայում տեղական ոչխարաբուծության եւ այծաբուծության արտադրանքի մրցունակության եւ ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը,

- նպաստել նախիրներում տոհմային կենդանիների մասնաբաժնի ավելացմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

20 .02.2020 թ .