ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-460-31.01.2020-ԱՍ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-4601 -31.01.2020-ԱՍ-011/0) եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-4602 -31.01.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտաշես Պետրոսյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածին համապատասխան՝ օրենքի կարգավորման առարկան,ի թիվս այլնի,վերաբերում է աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների միջեւ իրավահարաբերություններին: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է «աշխատանք փնտրող անձ» հասկացությունը՝ այն է «16 տարին լրացած անձ, որը, անկախ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որեւէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) եւ/կամ/ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին»: Տվյալ հասկացությունից բխում է, որ աշխատանք փնտրող անձ է համարվում «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով լիազորված մարմին եւ/կամ/ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններին դիմած անձը: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է միայն աշխատանք փնտրող զբաղված անձանց իրավունքներին , որի շրջանակներից դուրս են մնում 21-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանք փնտրող գործազուրկները, հաշմանդամություն ունեցող գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք եւ այլն: Մինչդեռ Նախագծի մի շարք հոդվածներ վերաբերելի են ոչ միայնաշխատանք փնտրող զբաղված անձանց, այլ նաեւ գործազուրկներին (օրինակ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մաս), չզբաղված անձանց (օրինակ՝ Նախագծի 5-րդ հոդվածի8-րդ մաս): Ուստի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում հղում կատարել «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածին:

2. Նախագծի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառն առաջարկում ենք նշել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերեւի աջ անկյունում նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ մասերում, 5-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառված «ՀՀ» հապավումը հանել:

4. Նախագծով կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք հակասում են «Զբաղվածության մասին» օրենքով սահմանված նույնաբովանդակ հասկացություններին, այն է՝

• Նախագծով կիրառվում է «զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ»հասկացությունը, մինչդեռ «Զբաղվածության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում կիրառվում է «աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն» հասկացությունը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարված լրացմանը:

• Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառվում է«ֆիզիկական անձ» բառը, մինչդեռ «Զբաղվածության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում կիրառվում է «անհատ ձեռնարկատեր» բառերը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք ապահովել միատեսակ հասկացությունների կիրառումը:

5. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առկա վրիպակը շտկել, այն է՝ «կազմակերպությունների» բառից հետո նշված «կազմակերպությունների» բառը հանել:

6. Նախագծի 2-րդ գլուխը վերաբերում է լիազոր մարմնի իրավունքներին եւ պարտականություններին: Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված է, որ լիազոր մարմին է հանդիսանում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» հասկացությունը, որն էլ դիտարկվում է որպես «լիազորված մարմին: Արդյունքում ստացվում է, որ Նախագծով զբաղվածության հարցերի կարգավորումը վերապահված է եւ՛ լիազորված մարմնին (Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին), եւ՛ լիազոր մարմնին (Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը): Եթե Նախագծի հեղինակների նպատակն է նշված բոլոր լիազորությունների վերապահումը միեւնույն լիազոր մարմնին, ապա, ներքին հակասություններից խուսափելու համար, առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն հասկացությունները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավակա ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

7. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված «վարացնել» բառը փոխարինել «վերացնել» բառով:

8. Նախագծի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին:

9. Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ «լիազոր մարմինն իրավունք ունի դադարեցնել եւ/կամ զրկել լիցենզիայից(…)», մինչդեռ հարկ է նկատել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «լիցենզավորում» հասկացության մեջ ներառվում են լիցենզիայի գործողության դադարեցումը եւ կասեցումը, իսկ զրկվել անձը կարող է ոչ թե լիցենզիայից, այլլիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնելու իրավունքից: Ուստի, հակասական կարգավորումներից խուսափելու համար, առաջարկում ենք «դադարեցնել եւ/կամ/ զրկել լիցենզիայից» բառերը համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» օրենքի տերմինաբանությանը:

10. Նախագծի 8-րդ հոդվածը վերնագրված է «Աշխատանք փնտրող անձի իրավունքներն ու պարտականությունները» վերտառությամբ, մինչդեռ նշված հոդվածը վերաբերում է միայն աշխատանք փնտրող անձանց պարտականություններին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածով՝ առանձին մասով, սահմանել նաեւ աշխատանք փնտրող անձի իրավունքները:

11. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ «աշխատանք փնտրող անձը պարտավոր է զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների օգնությամբ աշխատանքի անցնելուց եւ օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատող համարվելուց հետո, վերջինիս հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպությանը՝ իր մատուցած ամբողջական ծառայությունների համար վճարել միայն առաջին ամսվա աշխատավարձի՝ ոչ ավել քան 35 տոկոսը »: Այս կապակցությամբ հարկ է նկատել,որ «Զբաղվածության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են լիազորված մարմնի կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված՝ զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում»: Այսինքն՝զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներումմատուցած ամբողջական ծառայությունները նշված ոչ պետական կազմակերպությունների կողմից պետք է տրամադրվեն անվճար: Մինչդեռ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումից բխում է, որ ցանկացած դեպքում համապատասխան ոչ պետական կազմակերպությունը՝ անկախ այն հանգամանքից, որ ծառայություններ է մատուցում զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում, իր մատուցած ամբողջական ծառայությունների համար կարող է պահանջել աշխատողի առաջին ամսվա աշխատավարձի՝ ոչ ավելի, քան 35 տոկոսը: Ուստի, «Զբաղվածության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրույթի հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում առանձին նախադասությամբ սահմանել, որ ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող այն ծառայությունները, որոնք իրականացվում են զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում, անվճար են:

12. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ գլուխը հանել, քանի որ վերջինս պարունակում է միայն մեկ հոդված, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «(…) գլուխներում միավորվում են բովանդակությամբ համասեռ հոդվածները»:

13. Նախագծի 10-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության մասին» օրենքի խախտման համար, մինչդեռ, կարծում ենք, տվյալ հասկացությունը որոշակի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե նշված օրենքի որ դրույթի խախտումն է առաջացնում պատասխանատվություն եւ ինչ տեսակի պատասխանատվություն: Հարկ է նկատել, որ պատասխանատվություն սահմանող ցանկացած ակտ պետք է բավարար չափի որոշակի լինի, որպեսզի հնարավորություն տա այդ իրավունքի հասցեատիրոջը դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Սույն հարցի կապակցությամբ նշենք, որ, եթե պատասխանատվություն սահմանող 10-րդ հոդվածը վերաբերում է լիցենզիայի գործունեությունը դադարեցնելուն կամ կասեցնելուն, ապա նշված պատասխանատվության միջոցն արդեն իսկ սահմանված է Նախագծով (Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մաս), եւ դրա վերաբերյալ առանձին հոդված կամ գլուխ նախատեսելու անհրաժեշտություն չկա:

14. Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Սույն օրենքի պաշտոնական հրապարկման պահից հետո վեցամսյա ժամկետում՝ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները պարտավոր են դիմել՝ լիցենզիա ստանալու համար», մինչդեռ Նախագծի անցումային դրույթներով նախատեսված չէ, թե երբ պետք է ընդունվի Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիցենզավորման կարգն ու չափորոշիչները սահմանող Կառավարության որոշումը, որի հիման վրա զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները վեցամսյա ժամկետում պետք է լիցենզավորվեն: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, առաջարկում ենք նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

15. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ գլուխը վերնագրել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

16. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածում նշված «10-րդ» բառը փոխարինել «տասներորդ» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 2-րդ հոդվածով սահմանված «10-րդ» բառին:

17. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներով սահմանված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

18. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասում» բառը փոխարինել «բաժնում» բառով, քանի որ լրացվող 18.14.4-րդ կետը կատարվում է 18-րդ բաժնում:

19. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

20. Առաջարկում ենք ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

21. Առաջարկում ենք ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 12-րդ կետում«18 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բառերը հանել, քանի որ 18-րդ բաժնի վերնագիրն արդեն իսկ օրենքով նախատեսված է:

22. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 12-րդ կետի աղյուսակի 4-րդ սյունյակը պարունակում է «Բ» տառով հապավում, որը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում այդ սյունակը հանվել է, իսկ հապավումների վերծանմանը վերաբերող 4-րդ մասում այդ հապավման մասին նշում առկա չէ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Զբաղվածության մասին», «Լիցենզավորման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների մասին» (փաստաթղթային կոդ` Պ-460-31.01.2020-ԱՍ-011/0) , «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4601 -31.01.2020-ԱՍ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4602 -31.01.2020-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արտաշես Պետրոսյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է առանձին օրենքով կանոնակարգել զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների ( աշխատանքի տեղավորման գործակալությունների ) գործունեությունը , որոնք, ըստ Նախագծի հեղինակների. «... հիմանականում կանոնակարգված չէ օրենքով , փ աստացի նրանց ծառայությունները միտված են լուծել գործազրկության որոշակի խնդիր , որի դիմաց ստանում են գումարներ, բայց ի րականում , ըստ հեղինակների. « նրանք զբաղված են իրենց դիմած քաղաքացիներից գումարների « կորզմամբ» , եւ չեն լուծում որեւէ խնդիր» :

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, դրա ընդունմամբ հանրության շրջանում կմեծանա այդ ընկերությունների նկատմամբ վստահությունը եւ ՀՀ - ում նրանց գործունեության արդյունքում որոշակիորեն կլուծվի գործազրկության խնդիրը : Բացի այդ, Նախագծերի փաթեթի ընդունմամբ, ըստ հեղինակների. « կլուծվեն մի շարք խնդրահարույց հարցեր , մասնավորապես .

1) զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի արդյունքում շոշափելիորեն կլուծվի գործազրկության խնդիրը ,

2) նման ընկերությունները ամբողջապես կմտնեն օրենքի դաշտ ,

3) կհեշտացվի եւ առավել ճիշտ մակարդակով կիրագործվի թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործընթացը քաղաքացիներին ,

4) օրենքով սահմանված հաշվետվողականության սկզբունքը կնպաստի զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների առողջ մրցակցությանը ,

5) հանրության շրջանում կբարձրանա վստահությունը այս ընկերությունների հանդեպ , որի արդյունքում գործատուները հնարավորություն կունենան գտնել համապատասխան մասնագետներ , իսկ աշխատանք փնտրող անձինք կգտնեն իրենց հարմար եւ համապատասխան աշխատանք :»:

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթի ընդունման առումով դրա հեղինակների հիմնավորումները եւ ակնկալիքները, մեր կարծիքով, բավականին չափազանցված են, քանի որ ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների՝ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը. «հիմանականում կանոնակարգված չէ օրենքով , փ աստացի նրանց ծառայությունները միտված են լուծել գործազրկության որոշակի խնդիր , որի դիմաց ստանում են գումարներ, բայց ի րականում , նրանք զբաղված են իրենց դիմած քաղաքացիներից գումարների « կորզմամբ» , եւ չեն լուծում որեւէ խնդիր», այն դեպքում, երբ՝

ա) որպես ոչ պետական կազմակերպություններ՝ զբաղվածության ծառայություններ մատուցող կազմկերպությունների գործունեությունը կանոնակարգված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով եւ կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերին վերաբերելի բոլոր մյուս օրենքերով (հետեւաբար՝ նշված կազմակերպություններն արդեն իսկ գործում են օրենսդրական դաշտում),

բ) որպես զբաղվածության ծառայություններ մատուցող կազմակերպություններ՝ դրանց գործունեությունը կանոնակարգված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով, եւ այս իմաստով, եթե Նախագծերի փաթեթի հեղինակների կարծիքով կան հարցեր, որոնք պետք է ստանան օրենսդրական կարգավորում, ապա միանգամայն տրամաբանական եւ նպատակահարմար կլիներ այդ հարցերը ներառել հենց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում, այլ ոչ թե ընդունել առանձին օրենք, որի մի զգալի մասը կրկնում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ հարցերի մի մասն էլ սկզբունքորն չի կարող կարգավորվել օրենքով, քանի որ հանդիսանում է կազմակերպության եւ աշխատանք փնտրողի միջեւ կնքվող պայմանագրի առարկա ,

գ) զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը (որն ընդամենը օժանդակող բնույթ ունի) ուղղակի եւ էական ազդեցություն չի կարող թողնել հանրապետությունում զբաղվածության մակարդակի վրա, քանի որ զբաղվածության ապահովման առումով կան շատ ավելի ազդեցիկ գործոններ: Ասվածն ակնառու երեւում է նաեւ ստորեւ բերվող աղյուսակ 1-ի տվյալներից:

Աղյուսակ 1.

Պաշտոնապես գրանցված գործազուրկներ ի թվաքանակը ՀՀ-ում 2010-2019թթ.

Թվական

Բացարձակ արժեք

(1000 մարդ)

Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)

2019

63.4

93.7

2018

67.7

88.3

2017

76.7

96.8

2016

79.2

108

2015

73.3

118

2014

62.1

106

2013

58.6

90.2

2012

65.0

88

2011

73.9

88.7

2010

83.3

102.3

Ինչպես կարելի է նկատել ՀՀ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների դինամիկայից, վերջին 10 տարիների ընթացքում գործազուրկների թվաքանակի դինամիկան ունի տատանողական բնույթ, եւ չնայած այն հանգամանքին, որ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները գործում են վաղուց, դրանց գործունեության արդյունքում գործազուրկների թվաքանակի կայուն նվազման միտում չի գրանցվել,

դ) ինչ վերաբերում է քաղաքացիներից գումարների «կորզմանը», ապա նշված գումարները վճարվում են կազմակերպության եւ աշխատանք փնտրող քաղաքացու միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա, ուստի՝ մատուցված ծառայության դիմաց վճարի չափը նվազեցնելու միակ իրատեսական ճանապարհն աշխատանքի տեղավորման շուկայում պետական եւ ոչ պետական կազմակերպությունների միջեւ մրցակցության ուժեղացումն է, իսկ ծառայության գնի առավելագույն սահմանի օրենսդրորեն ամրագրումը (Նախագծերի փաթեթով առաջարկվում է առաջին աշխատավարձի 35 տոկոսը) հակասում է շուկայական տնտեսության տրամաբանությանը եւ չի կարող կատարվել (այս առումով բացառություն է կատարվում միայն հանրային ծառայությունների կամ բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտների համար):

3. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, մեր կարծիքով, անհարկի կբարդանա զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություների գործունեությունը՝ հատկապես լիցենզավորման պահանջի իրականացման դեպքում, ինչպես նաեւ նրանց վրա կդրվեն մասնավոր կազմակերպություններին ոչ բնորոշ հաշվետվողականության գործառույթներ: Արդյունքում, Նախագծերի սույն փաթեթի ընդունումն ավելի շատ բացասական ազդեցություն կունենա զբաղվածության ծառայությունների մատուցման շուկայի գործարար միջավայրի վրա, քան թե դրական ազդեցություն՝ աշխատանք փնտրողների սոցիալական վիճակի վրա:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն օրենքը կարգավորում է զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, տվյալ կազմակերպությունների, դրանց միջոցով աշխատանք փնտրող անձանց եւ գործատուների միջեւ իրավահարաբերությունները,ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների վերահսկողությունն իրականացնելու կարգը:», այնինչ՝ Նախագծում վերահսկողության իրականացման կարգ կամ որեւէ մեխանիզմ սահմանված չէ:

2. Նախագծի 2-րդ հոդվածը, կարծում ենք, անհրաժեշտ է հանել, քանի որ դրանով սահմանվող հասկացությունների մեկնաբանությունները կամ կրկնում են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանվածները, կամ էլ հակասում են դրանց, այն դեպքում, երբ Նախագծով սահմանվող իրավակարգավորումները հիշյալ օրենքի օրգանական շարունակությունը պետք է կազմեն եւ չեն կարող սահմանել նույն հասկացության տարբեր իմաստներ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել նաեւ Նախագծի հիմնական՝ «զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն» հասկացությունը, քանի որ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում, այս իմաստով, օգտագործվում է«աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր» հասկացությունը (Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում էլ «ֆիզիկական անձ»-ի փոխարեն պետք է օգտագործել «անհատ ձեռնարկատեր» հասկացությունը):

3.Առաջարկում ենք հանել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածը, քանի որ աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցումը ծառայությունների պարզ տեսակ է եւ լիցենզավորման կարիք չի զգացվում, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն տեւական ժամանակ, գործարար միջավայրի բարենպաստության մակարդակի բարձրացման նպատակով, ՀՀ-ում իրականացվում է լիցենզավորվող գործունեության տեսակների կրճատման քաղաքականություն, ինչին էլ հակասում է սույն Նախագծով առաջարկվող լիցենզավորման գաղափարը:

4.Նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:», այն դեպքում՝ երբ ՀՀ որեւէ օրենքով սույն Նախագծով առաջին անգամ սահմանվող պարտականությունների համար պատասխանատվություն սահմանված չէ: Ուստի, Նախագծերի փաթեթն այս իմաստով թերի է եւ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված որոշակիության սկզբունքին, ըստ որի.«Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:»:

5. Առաջարկում ենք հանել Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ այն ոչ թե անցումային, այլ եզրափակիչ դրույթ է, եւ բացի այդ՝ կրկնվում է նաեւ 12-րդ հոդվածի հետ:

Եզրակացություն

1. Նախագծերի փաթեթը չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները՝ մասամբ այդ խնդիրների բացակայության, մասամբ էլ՝ առաջարկվող իրավակարգավորումների թերի լինելու պատճառով, իսկ այն դրույթները, որոնք բացակայում են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում եւ Նախագծի հեղինակների կողմից կարեւորվում են, կարող են լրացվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագծերի փաթեթը հիմնովին լրամշակման կարիք ունի՝ եթե դրա հեղինակները շարունակում են տեսնել դրա ընդունման անհրաժեշտությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

17.02.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-460-31.01.2020-ԱՍ-011/0), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-4601 -31.01.2020-ԱՍ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-4602 -31.01.2020-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտաշես Պետրոսյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների (աշխատանքի տեղավորման գործակալություններ) գործունեությունը կանոնակարգել օրենքով, որի արդյունքում՝ ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, նման ընկերություններն ամբողջապես կմտնեն օրենքի դաշտ եւ կլուծվի մի շարք խնդրահարույց հարցեր, մասնավորապես՝ կհեշտացվի եւ առավել ճիշտ մակարդակով կիրագործվի թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործընթացը քաղաքացիներին, զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի արդյունքում շոշափելիորեն կլուծվի գործազրկության խնդիրը, հանրության շրջանում կբարձրանա վստահությունը այս ընկերությունների հանդեպ, որի արդյունքում գործատուները հնարավորություն կունենան գտնել համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրող անձիք կգտնեն իրենց հարմար եւ համապատասխան աշխատանք:

3. «Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի փակագծերում գրված «(այսուհետ` զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն)» բառերը հանել, քանի որ «զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն» բառերը նույնությամբ կրկնվում են ( Նախագծի տեքստում «զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն» եզրույթը օգտագործվում է ամբողջությամբ, տարբեր հոլովաձեւերով) :

Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով տրված « զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն» եզրույթի սահմանումը իմաստային առումով հստակեցման եւ խմբագրման կարիք ունի:

3.2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով տրված «չզբաղված անձ» եզրույթի սահմանման մեջ «չունեցող անձ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ունեցող անձ» բառերով, իսկ «ՀՀ» հապավումը հանել:

3.3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում կրկնվող «կազմակ երպությունների» բառերըհանել:

3.4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ի՞նչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը: Նույնը վերաբերում է Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասին:

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետությանկառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելովՀայաստանի ՀանրապետությանՍահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «Կառավարություն» եզրույթը:

3.5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որզբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները պարտավոր են իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառում, մինչդեռ Նախագծից պարզ չէ թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հաշվառման համար եւ ի՞նչ ընթացակարգով է այն իրականացվելու:

3.6. Առաջարկում ենք լիազոր մարմնի իրավունքները եւ պարտականությունները սահմանել առաձին հոդվածներով (տե ́ ս Նախագծի 4- րդ եւ 5- րդ հոդվածները ):

3.7. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագրում «իրավունքներն ու» բառերը հանել, իսկ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Աշխատանք փնտրող անձը զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ հարաբերվելիս պարտավոր է» բառերն փոխարինել «Աշխատանք փնտրող անձը պարտավոր է՝» բառերով:

3.8. Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով, առաջարկում ենք, Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «կազմակերպությանը» բառից առաջ լրացնել «զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական» բառերը:

3.9. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածը վերնագրել հետեւյալ կերպ. «Հոդված 9. Աշխատող փնտրող անձի իրավունքները», իսկ «Աշխատանք փնտրող անձը զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ հարաբերվելիս իրավունք ունի՝» բառերը փոխարինել «Աշխատանք փնտրող անձն իրավունք ունի՝» բառերով:

3.10. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «լիցենզավորման» բառից առաջ լրացնել «գործունեության» բառը:

3.11. Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծով մի շարք հարցեր կարգավորված չեն եւ պարզ չէ, թե ի՞նչ իրավական ակտով են սահմանվելու: Մասնավորապես՝ պարզ չէ, թեի ՞ նչ ժամկետում պետք է զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնեն հաշվետվություն կատարած աշխատանքի, ստացած ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ կատարված աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա ի ՞ նչ ժամկետում պետք է տրամադրեն գրավոր տեղեկատվություն իրենց կողմից իրականացրած աշխատանքների վերաբերյալ կամ զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների կողմից թափուր աշխատատեղերի, ինչպես նաեւ սպասվելիք կառուցվածքային փոփոխություններիմասինտեղեկություններ ստանալուց հետո կարող են արդյո՞ք աշխատանք փնտրող անձանց օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորել եւ ի՞նչ ընթացակարգով (աշխատանք փնտրող անձանց հետ կնքել արտերկրում աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագրեր, համագործակց ել օտարերկրյա ընկերությունների, գործատուների կամֆիրմաների հետ) եւ այլն:

Այս առումով կարծում ենք, որ Նախագիծը չի ապահովվում լիակատար կարգավորում եւ լրամշակման կարիք ունի: Բացի այդ, Նախագիծն ամբողջությամբ անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքին:

4. «Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

4.1. «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ»-ի «լիցենզիայի տեսակը» սյունակը հանվել է (տե Բ ս «Լիցենզավերման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ին ընդունված թիվ ՀՕ-121-Ն օրենքը): Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմամբ «լիցենզիայի տեսակը» սյունակում գրված է «Բ»: Ուստի, անհրաժեշտ է «լիցենզիայի տեսակը» սյունակում գրված է «Բ» տառը հանել:

5. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

14.02.2020թ.