ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-458-30.01.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21- րդ հոդվածի 7 -րդ մասը:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՀՀ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում հղում կատարված օրենքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումներին:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Գույքահարկի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2.1-ին մասում, մասնավորապես՝ «անձինք» բառից հետո նախատեսվում է լրացնել «ինչպես նաեւ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած եւ ՀՀ զինված ուժերում սպայական կազմի ռազմական կոչում ունեցող զինծառայողները» բառերը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 15-րդ հոդվածում 2.1-ին մաս առկա չէ, սակայն Նախագծին կից ներկայացված լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքից պարզ է դառնում, որ վերոնշյալ լրացումը նախատեսվում է կատարել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին հաջորդող պարբերության մեջ: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հղում տալ Օրենքի 15-րդ հոդվածի համապատասխան մասին:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող տեքստում «ՀՀ» հապավումներն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասերը:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող տեքստում նշված «ռազմական կոչում» բառերն առաջարկում ենք փոխարինել «զինվորական կոչում» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ «Զ ինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ գլուխը կարգավորում է զինվորական ծառայության պաշտոնների եւ զինվորական կոչումների վերաբերյալ իրավահարաբերությունները, ուստի կիրառելի է «զինվորական կոչում» հասկացությունը:

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին հաջորդող պարբերությունում արվող լրացման արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք ` (« , »՝ ըստ տեղեկանքի) ինչպես նաեւ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած եւ ՀՀ զինված ուժերում սպայական կազմի ռազմական կոչում ունեցող զինծառայողները՝ » : Առաջարկում ենք Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին հաջորդող պարբերությունում լրացվող տեքստում «զինծառայողները» բառը փոխարինել «անձինք» բառով, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած լինելը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած լինելը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սպայական կազմի ռազմական (զինվորական) կոչում ունենալը, կարծում ենք, արդեն իսկ բավարար են գույքահարկի գծով արտոնություններից օգտվելու իրավունք ունենալու համար: Բացի այդ, անհրաժեշտ է փոփոխություն կատարել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին հաջորդող պարբերությունում՝ «անձինք» բառից հետո դրված « ՝ » կետադրական նշանը փոխարինելով « , » կետադրական նշանով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118) ,

Մ. Մոսինյան (հեռ. 011-513-491), (114)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



Կատարողներ` Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ. 011-513-491), (114)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -458-30.01.2020- ՏՀ -011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ . Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

, Գույքահարկի մասին ե ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով): Նախագծի հեղինակի կարծիքով, այս կարգավորումը որոշակի անհավասարություն է առաջացնում այն անձանց նկատմամբ, ովքեր ՀՀ զինված ուժերում անցել են զինվորական ծառայություն, ունեն սպայական կազմի ռազմական կոչում, սակայն կրթություն չեն ստացել ռազմաուսումնական հաստատությունում, որի հետեւանքով էլ զրկվում են գույքահարկից ազատվելու հնարավորությունից:

Նախագծով առաջարկվում է «բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած , ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած եւ ՀՀ զինված ուժերում սպայական կազմի ռազմական կոչում ունեցող զինծառայողներին» պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո ազատել գույքահարկից ` հասարակական եւ ( կամ ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով , որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը ( չգերազանցող մասով ) եւ մեկ փոխադրամիջոցի մասով , որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը ( չգերազանցող մասով ): Նախագծի հեղինակի կարծիքով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու միջոցով կվերացվի օրենքի 15-րդ հոդվածի բացը, եւ այն զինվարականները, ովքեր չեն ուսանել զինվորական կրթական հաստատությունում, սակայն կրթություն են ստացել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում , ունեն սպայական կազմի ռազմական կոչում եւ ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն են անցել , կարող են օգտվել նշված օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունից:

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվող հարկային արտոնությունը, մեր կարծիքով, չունի անհրաժեշտ հիմնավորվածություն, չի բխում հարկման արդարացիության սկզբունքից եւ կարող է հանգեցնել համայնքային բյուջեների եկամուտների նվազեցմանը, քանի որ.

ա ) «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պարտադիր ժամկետային ծառայության ժամ ՟ կետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած ` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք ` հասարակական եւ ( կամ ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով , որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը ( չգերազանցող մասով ) եւ մեկ փոխադրամիջոցի մասով , որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը ( չգերազանցող մասով ): Ըստ էության , հարկային այս արտոնությունը հետապնդում է զինված ուժերը բարձր որակավորում եւ մասնագիտացում ունեցող սպայական կազմով հա ՟ մալրման նպատակ : Այս առումով , Նախագծով առաջարկվող մոտեցումը չի տեղավորվում այդ շրջանակներում եւ հավասարեցնում է ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց եւ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած , ՀՀ զինված ուժերում առնվազն 12 տարի ծառայություն անցած եւ ՀՀ զինված ուժերում սպայական կազմի ռազմական կոչում ունեցող զինծառայողներին , ինչը , մեր կարծիքով , տրամաբանական չէ : Այլ կերպ ասած , Նախագծով առաջարկվող հարկային արտոնության նպատակն ու ակնկալվող արդյունքն անորոշ են , ինչը չի բխում հարկային արտոնությունների տրամաբանությունից :

բ ) Նախագծի հիմնավորման մեջ որպես փաստարկ է ներկայացվում այն , որ « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումը որոշակի անհավասարություն է առաջացնում այն անձանց նկատմամբ , ովքեր ՀՀ զինված ուժերում անցել են զինվորական ծառայություն , ունեն սպայական կազմի ռազմական կոչում , սակայն կրթություն չեն ստացել ռազմաուսումնական հաստատությունում , ինչի հետեւանքով էլ զրկվում են գույքահարկից ազատվելու հնարավորությունից : Կարծում ենք , դա հիմնավորված անհավասարություն է , քանի որ ռազմական կրթություն ստացած եւ բարձրագույն կրթություն ստացած անձանց տրամանաբական չէ դիտարկել նույն հարթությունում : Ինչպես նշեցինք « ա» կետում , ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց գույքահարկից ազատումն ունի հստակ նպատակ , մինչդեռ , Նախագծով առաջարկվող մոտեցման հիմնավորվածությունը խնդրահարույց է : Ավելին , Նախագծի ընդունման պարագայում էլ կարող է առաջանալ տրամաբանական հարց , թե ինչու՞ տվյալ հարկային արտոնությունից չպետք է օգտվեն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողները կամ համանման գործառույթներ իրականացնող այլ անձինք : Ակնհայտ է , որ ցանկացած հարկային արտոնություն առաջացնում է անհավասարություն եւ , այս պարագայում , այն պետք է լինի առավելագույնս հիմնավորված եւ արդարացված , ինչը սույն Նախագծի դեպքում առկա չէ : Հետեւաբար , Նախագծով առաջարկվող հարկային ատոնու թ յունը չի բխում հարկման արդարության սկզբունքից :

գ ) « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա ՟ պետության օրենքի 93- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն . « Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը՝ բացառությամբ հար ՟ կային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման ( բացի հարկային արտոնությունների տրամադրումից եւ հարկի վերացումից ) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի» : Իսկ « Գույքահարկի մասին » ՀՀ օ րենքի 15- րդ հոդվածի 2 - րդ մասի վերջին պարբերության համաձայն . « Սույն մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ Այսինքն , ստացվում է , որ Նախագծի ընդունման դեպքում համապատասխան տեղական բյուջեներ ը կունենան եկամուտների գծով կորուստներ՝ առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դրանց փոխհատուցման , ինչն էլ ավելի կծանրացնի տեղական բյուջեների առանց այն էլ սուղ վիճակը :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 444 հոդվածի 9- րդ մասի, 2021 թվականի հունվարի 1- ից ուժի մեջ են մտնում օրենսգրքի 11- րդ եւ 12- րդ բաժինները ( անշարժ գույքի հարկը եւ փոխադրամիջոցների գույքահարկը, որտեղ առաջարկվող իրավակարգավորումները բացակայում են ), ինչի հետեւանքով ուժը կկորցնի «Գույքահարկի մասին» օրենքը: Հետեւաբար , այս դեպքում Նախագծով բարձրացված խնդրի նոր իրավական կարգավորման անհրաժեշտություն կառաջանա : Այլ կերպ ասած , Նախագծի ընդունման դեպքում այն կգործի ընդամենը մի քանի ամիս :

2. ՀՀ օրենքներում « ռազմական կոչում» հասկացություն չի օգտագործվում, ուստի առաջարկում ենք դրա փոխարեն օգտագործել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված «զինվորական կոչում» հասկացությունը:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը, չնայած այն հանգամանքին, որ կվերացնի ռազմական կրթություն ստացած եւ բարձրագույն կրթություն ստացած, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած, սպայական կազմի զինվորական կոչում ունեցող անձանց միջեւ գոյություն ունեցող թվացյալ, սակայն հիմնավորված անհավասարությունը, այդուհանդերձ, առաջարկվող հարկային արտոնության տրամադրման հստակ եւ տեսանելի նպատակները բացակայում են, այն չի բխում հարկման արդարացիության սկզբունքից եւ կարող է հանգեցնել համայնքային բյուջեների եկամուտների նվազեցմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող ` Գ . Կիրակոսյան ( Հեռ . ՝ 011 513-603)

1 7 . 02 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-458-30.01.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Ենգիբարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վերացնել անհավասարությունն այն անձանց նկատմամբ, ովքեր ծառայել են ՀՀ զինված ուժերում, ունեն սպայական կոչում, սակայն կրթություն չեն ստացել ռազմաուսումնական հաստատություններում, որի հետեւանքով զրկվել են գույքահարկից ազատվելու հնարավորությունից:

3. Նախագծի 1-ին հոդվածում՝

ա) գործող օրենքի համապատասխան հոդվածին հղումը սխալ է ներկայացված: Առաջարկում ենք «…15-րդ հոդվածի 2.1.-րդ մասում» բառերը փոխարինել «…15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում» բառերով:

բ) նույն հոդվածում «ռազմական կոչում» բառերն առաջարկում ենք փոխարինել «զինվորական կոչում» բառերով:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

11.02.2020թ.