ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության « Հ արկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի հիմնավորմամբսահմանված է, որ գործող օրենսդրությունը հստակ չի սահմանում անսարքության պատճառով տվյալ ժամանակահատվածում շահագործվող ՀԴՄ-ների վերանորոգման կամ նոր ՀԴՄ-ների տրամադրման հստակ ժամկետներ : Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ հսկիչ-դրամարկղային մեքենային եւ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենայի՝ հարկային մարմնում գրանցման եւ գրանցումից հանման կարգը ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները սահմանող Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1318-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) մասամբ կարգավորված են խափանված ՀԴՄ-ների ստուգման եւ փոխարինման ժամկետները: Այսպես՝ Որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված է, որ «Բավարարված դիմումի հիման վրա «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգաբերվում են ՀԴՄ կիրառողին տրամադրվելիք ՀԴՄ-ները (…)», իսկ Նախագծով նախատեսվում է, որ սպասարկման կենտրոնը ՀԴՄ կիրառողի պահանջով՝ օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք տվյալ աշխատանքային օրվա ընթացքում :

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնավորման մեջ բարձրացված խնդրի կարգավորումն ըստ էության սահմանված է Որոշմամբ եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասը,այն է՝ «Հսկիչ դրամարկղային մեքենային եւ ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման եւ գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը », կարծում ենք, որ բավարար չափով հիմնավորված չէ նշված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով կարգավորելու անհրաժեշտությունը:

2. Հիմք ընդունելով այն հանգամանքը որ Նախագծով նախատեսվում է փոփոխություն եւ երկու լրացում, առաջարկում ենք Նախագծի վերնագրով սահմանված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի եւ 33-րդ հոդվածի պահանջներից:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված չակերտները հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված իրավական ակտի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

5. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «այսուհետ նաեւ` Օրենսգիրք» բառերը, հաշվի առնելով, որ Նախագծում Օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կետից» եւ «կետ» բառերը փոխարինել «մասից» եւ «մաս» բառերով:

7. Առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով եւ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 381-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մաս, մինչդեռ Օրենսգրքի 381-րդ հոդվածն արդեն իսկ ունի 7-րդ մաս: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը` առաջարկում ենք Նախագծով լրացվող մասը համարակալել լրացուցիչ համարով:

9. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասում «ՀԴՄ» հապավումն իր հոլովաձերով փոխարինել «հաշվիչ դրամարկղային մեքենա» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

10. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասում միեւնույն միտք արտահայտելիս կիրառվում են տարբեր հասկացություններ, այսպես, օրինակ, լրացվող հոդվածի տարբեր նախադասություններում «ՀԴՄ կիրառող» անձի մասին նշելիս կիրառվում է «իրավասու ղեկավար անձ», «դիմումատու», «ՀԴՄ կիրառող» հասկացությունները: Օրենսգրքով նշված սուբյեկտի համար կիրառվում է «հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող» եզրույթը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն տերմինները կամ բառերը:

11. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասում նշված «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը հանել, քանի որ անկախ նման նշումից առաջնահերթ գործելու են օրենքով նախատեսված կարգավորումները, որոնց հիման վրա եւ որոնք հաշվի առնելով՝ Կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն համապատասխան կարգավորումներ:

12. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասում նախատեսված փոփոխությունն ու լրացումը սահմանել առանձին հոդվածով` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածին:

13. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված թվականը նշել ամբողջությամբ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը:

14. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա ) Նախագծի հիմնական նպատակը հսկիչ դրամարկղային մեքենայիաշխատանքի ընթացքում անսար՟քու՟թյուն առաջանալու դեպքում դրա հետագա շահագործման եւ վերանորոգման գործընթացների կանոնակարգումն է՝ դրանց ժամանակային սահմանափակումների կիրառմամբ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ներկայումս, ինչպես նշվում է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, հանրապետությունում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության հետ կապ՟ված հարա՟բե՟րու՟թյուն՟ները կար՟գավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսելով նման դեպքերի համար գրեթե նույն իրավակարգավորումները: Այս առումով, Նախագծով առաջարկվում է նշված իրավակարգավորումներն ընդգրկել ՀՀ հարկային օրենսգրքի մեջ, միաժամանակ, նախատեսելով հսկիչ դրամարկղային մեքենաների անսարքության պատճառով տվյալ ժամանակահատվածում շահա՟գործվող հսկիչ դրամարկղային մեքենաների վերանորոգման կամ նոր երի տրամադրման հստակ ժամ՟կետ՟ներ ։ Ընդհանուր առմամբ, դրական գնահատելով վերջիններիս ամրագրումը, միաժամանակ, կարծում ենք, որ դրանց գործնական պահպանման առումով կարող են առաջանալ որոշակի խնդիրներ: Մասնավորապես, հանրապետության որոշ տարածաշրջաններում ( հիմնականում՝ հեռավոր լեռնային ) կարող են որոշակի դժվարություններ առաջանալ Նախագծով առաջարկվող ժամկետներում անսարք հսկիչ դրամարկղային մեքենայի նախատեսվող սպասարկումն իրականացնելու համար :

բ) ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը: Այս առումով, Նախագծի ընդունման դեպքում որոշակի հակասություն կառաջանա օրենսգրքի նշված մասի հետ: Կարծում ենք, այն չի վերանում անգամ Նախագծով առաջարկվող «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերի ավելացման դեպքում, քանի որ Նախագծով սահմանվում են ոչ թե «դեպքեր», այլ լրացուցիչ պայմաններ:

գ) Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը ենթակա է վերանայման:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

03 . 02 .20 20 թ .

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հստակ ժամկետներ սահմանել ՀԴՄ-երի տեխնիկական անսարքության հետեւանքով առաջացող խնդիրների վերացման, դրանց տեղափոխման եւ ժամանակավոր ՀԴՄ տրամադրելու նպատակով:

3. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ Նախագծով մեկից ավել լրացումներ են կատարվում:

4. Նախագծի հոդված 1-ում ներկայացված է, որ ՀԴՄ-ի անսարքության դեպքում պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն եւ տեղեկացնել անսարքության վերաբերյալ իրավասու անձին եւ տեղեկացնել սպասարկման կենտրոնին: Նախագծով, առավելագույնը 24 ժամվա ընթացքում, սպասարկման կենտրոնը ստուգում է ՀԴՄ-ն եւ, ըստ պահանջի, տվյալ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում ժամանակավոր ՀԴՄ:

Ներկայացված լրացումը, տրամաբանորեն ընդունելի է, մինչդեռ հստակեցված չեն այն դեպքերը, երբ ՀԴՄ շահագործող տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրով պայմանավորված (բարձր լեռնային գոտում կամ սահմանամերձ բնակավայրում) տեղեկացումն ու սպասարկման աշխատանքները 24 ժամվա ընթացքում, ինչպես նաեւ ժամանակավոր ՀԴՄ-ի տրամադրումը, պարզապես, անհնարին է դառնում:

5. Առաջարկում ենք վերանայել Նախագծի հոդված 2-ում օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

03.02.2020թ.