ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արգիշտի Մեխակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի հիմնավորմամբ, որպես Նախագծի հիմնական նպատակ, նշվում է «Գույքահարկի մասին» օրենքով այնպիսի կարգավորումներ սահմանելու մասին, որոնցով անշարժ գույք վաճառողը պարտավորվելու է գնորդին տեղեկացնել անշարժ գույքի հետ կապված գնման պահին առկա չկատարված հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ: Մինչդեռ, կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Գույքահարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչելը, որը վերաբերում է նոր սեփականատիրոջ համար հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանալու պահը որոշելուն, չի ծառայում Նախագծի հիմնավորման մեջ նշված նպատակին: Մասնավորապես՝ նշված դրույթը վերաբերում է օտարման օրվան հաջորդող օրվա ժամանակաշրջանի համար վճարումների առկայությանը, որը, կարծում ենք, նպատակահարմար չէ ուժը կորցրած ճանաչել:Բացի այդ, Նախագծի հիմնավորմամբ սահմանված է, որ «Գույքահարկի մասին» օրենքի գործող իրավակարգավորումները հակասում են Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանվում է՝ «Անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից: »: Կարծում ենք, որ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Գույքահարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերության միջեւ հակասությունը բացակայում է:

2. Նախագծի հիմնավորման մեջ բարձրացված նպատակին հասնելու համար, կարծում ենք, նպատակահարմար է՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվի անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա (ինչպես, օրինակ, Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է փոխադրամիջոցների գույքահարկի համար):

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում վերնագրից հետո նշված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ նշել օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:

5. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված փոփոխություններն ու լրացումը վերաբերում են «Գույքահարկի» մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «1-ին մասի» բառը փոխարինել «2-րդ մասի» բառով, իսկ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում «1-ին մասի» բառերը հանել, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով արդեն իսկ նշված է, որ նշված դրույթում են կատարվելու փոփոխություններն ու լրացումը: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված «1-ին մասը» չունի որեւէ կետ կամ պարբերություն:

6. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Գույքահարկի» մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 1-ին եւ 2-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչելու դեպքում վերը նշված 2-րդ կետով նախատեսված դրույթն անավարտ եւ անորոշ է ստացվում, որը եւս անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Գույքահարկի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-3 87 - 26 .1 1 .2019- ՏՀ -011/0) օրենքի նախագծի վ երաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ներ Գ. Պապոյանի եւ Ա . Մեխակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագ ի ծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է սահմանել պահանջ, ըստ որի ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կ կատարեն մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող լրացումնարդեն իսկ առկա է ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասում, որը գործելու է 2021 թվականի հունվարի 1-ից ( ինչպես Հարկային օրենսգրքի 11-րդ բաժինը, որով կարգավորվում են անշարժ գույքի հարկի հետ կապված հարաբերությունները ): Հետեւաբար, Նախագծով առաջարկվող լրացումն, ըստ էության, նոր իրավակարգավորում չի նախատեսում, այլ պարզապես հնարավորություն է տալիս մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչեւ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը : Ընդ որում, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվող Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հետ առե րեւ ույթ հակասություն գ ո յություն չունի, քանի որ տվյալ հոդվածը գործելու է 2021 թվականի հունվարի 1-ից,երբ, միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվի « Գույքահարկի մասին » ՀՀ օրենքը :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՐԹՈՒՐ     ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

0 9 .12.2019թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պապոյանի եւ Ա. Մեխակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Ն ե րկայացված Նախագծով ա ռաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ակնկալվում է, որ Նախագծի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան ( հեռ.` 011 513-235)

03.12.2019թ.