ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Դիվանագիտական ծառայության մասին » օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-380-19.11.2019-ԱՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչեւ երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով »: Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման եւ կրճատման ընթացակարգերի վրա տարածվում են սույն հոդվածի դրույթները»:
Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված դրույթի փոփոխության արդյունքում Օրենքից դուրս է մնում դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետների կրճատման հնարավորությունը, մինչդեռ պահպանվում է այդ ժամկետների կրճատման՝ Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նման փոփոխության անհրաժեշտության հիմնավորումը բացակայում է:
2. Նախագծի 1-ին հոդվածում «հոկտեմբերի 24-ի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «ՀՕ-249» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201)