ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3721 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3722 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3723 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0), ««Անասնաբուժության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3724 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3725 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) եւ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3726 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Անասնաբուժության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններկատարելու մասին» եւ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններկատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներով՝ առաջարկում ենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարությունն» բառերը փախարինել «Կառավարությունն» բառով: Բացի այդ Նախագծի այլ հոդվածներով կիրառվում է «Կառավարություն» բառը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

2. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով նշված հղման մեջ օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ մասով«Անասնաբուժության մասին» օրենքից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծով միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները: Այսպես՝

• Նախագծի1-ին հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված է «լիազոր մարմին» հասկացությունը, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածում կիրառվում են «լիազորված պետական մարմին», «պետական լիազոր մարմին» հասկացությունները,

• Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է Նախագծի 2-րդ հավելվածով սահմանված «տնային պայմաններում պահվող կենդանիների» ցանկին, մինչդեռ Նախագծի 2-րդ հավելվածը վերաբերում է «տնային կենդանիների» ցանկին,

• Նախագծի 4-րդ գլուխը վերաբերում է «գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումներին», մինչդեռ Նախագծի 19-րդ հոդվածով կիրառվում են «գիտաուսումնական փորձ», «գիտափորձ» հասկացությունները,

• Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում են «դեղ», իսկ 4-րդ մասով՝ «դեղամիջոց» հասկացությունները:

4. Նախագծի 9-րդ հոդված 1-ին մասի 3-րդ կետն անորոշ կարգավորում է նախատեսում. մասնավորապես հասկանալի չէ՝ որն է հանդիսանում կենդանու՝ բարձրությունից ընկնելը կանխելու համար պատշաճ իրականացված գործողություն, որը չկատարելու դեպքում անձը կենթարկվի վարչական պատասխանատվության:

5. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում երկու անգամ նշված «միեւնույն տարածքում» հասկացությունն իրավական շփոթ է առաջացնում, ուստի առաջարկում ենք «անհամատեղելի տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը» դրույթը փոխարինել «միեւնույն տարածքում անհամատեղելի տեսակների կամ միեւնույն տեսակների բնակեցումը» դրույթով:

6. Նախագծի մի շարք հոդվածներում (օրինակ՝ Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում) նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում: Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

7. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` առաջարկում ենք Նախագծի 7-րդ գլխում եւ 23-րդ հոդվածի վերնագրում «դրույթ» բառը փոխարինել «մաս» բառով:

8. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը դուրս է Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածով նախատեսված քաղաքացիական օրենսդրությամբ եւ քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների շրջանակներից, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում ընդհանրապես «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտման համար, մինչդեռ նշված օրենքով սահմանված պահանջները շատ լայն են եւ արդյունքում ստացվում է, որ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների ցանկացած խախտում առաջացնելու է նույն վարչական պատասխանատվությունը: Կարծում ենք, որ նման կարգավորումը չի համապատասխանումհամաչափության սահմանադրական սկզբունքին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում՝ սահմանելով «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով նախատեսված մի շարք թույլտվությունների համար տուրքի կամ վճարի դրույքաչափը (օրինակ՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդված, «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մաս):

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, քանի որ Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ կենդանիների քնեցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա, մինչդեռ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններկատարելու մասին» օրենքների նախագծերով համայնքի ղեկավարի եւ քաղաքապետի լիազորությունների մեջ քնեցման համար թույլտվության վերաբերյալ դրույթ նախատեսված չէ:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3721 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3722 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3723 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3724 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3725 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3726 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ուարգելված գործողությունները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատռառումները:

3.1 Նախագծի 1-ին հոդվածում՝

ա) 1-ին մասի 7-րդ կետից (ըստ որի՝ կենդանի պահողը. «տնային կամ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային...օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող եւ (կամ) օգտագործող 16տարին լրացածֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ»-ն է) անհրաժեշտ է հանել «կամ թափառող» բառերը, քանի որ նույն մասի 3-րդ կետի համաձայն թափառող կենդանիներն այն կենդանիներն են, որոնք չունեն պահող:

բ) 1-ին մասի 8-րդ կետի «կողմից թույլտվություն ստացած» բառերն առաջարկում ենք հանել (քանի որ տարածքն ինքնին չի կարող թույլտվություն ստանալ), իսկ տվյալ թույլտվության տրամադրումը Նախագծի համապատասխան տեղում սահմանել որպես ՏԻՄ լիազորություն (սա ընդամենը հասկացության սահմանում է եւ կարիք չկա նյութական նորմով այն ծանրաբեռնելու, առավել եւս՝ եթե այն խնդրահարույց ձեւակերում է իրենից ներկայացնում): Նույն խնդիրն առկա է նաեւ այս մասի 9-րդ կետում:

3.2 Առաջարկում ենք վերաշարադրել Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածները՝ դրանցով սահմանված լիազորությունների վերաբաշխման նպատակով, եւ ելնելով այն տրամաբանությունից, որ որպես կառավարության լիազորություն, որպես կանոն, սահմանվում են այն լիազորությունները, որոնք պարունակում են նորմատիվ տարրեր (դրույթներ), իսկ զուտ մասնագիտական տարրեր պարունակող, տեխնիկական պահանջներ սահմանող եւ մյուս լիազորությունները վերագրվում են լիազորված մարմիններին:

3.3 Նախագծի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ. «Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 16 տարին լրացած անձանց:», սակայն անրաժեշտ է հաշվի առնել, որ գործնականում ընտանի կենդանիներին պահելու, խնամելու, բուժման եւ մնացած պարտականությունների կատարման հետ կապված բավականին մեծ ծախսերի կատարման անհրաժեշտություն է առաջանում, ուստի սահմանվող տարիքային շեմը (16 տարեկան), կարծում ենք, շատ ցածր է (գոնե պետք է պահանջել ծնողների կամ երեխայի շահերի օրինական ներկայացուցիչների համաձայնությունը):

3.4 Հարկ է նկատի ունենալ, որ սա մայր օրենք է, ուստի պարտականությունների եւ սահմանափակումների հետ միասին անհրաժեշտ է սահմանել նաեւ համապատասխան անձանց իրավունքները, ինչպես նաեւ առանձին անձանց համար, ըստ անհրաժեշտության, սահմանել որոշակի արտոնություններ (օրինակ՝ կենդանիների համար կացարաններ պահող եւ աշխատեցնող ՀԿ-րի համար):

3.5 Նախագծում առկա են խմբագրական եւ լեզվավոճական բնույթի մի շարք թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկման կարգով:

Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

22.11.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3721 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3722 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3723 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3724 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3725 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3726 -15.11.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպտասխանատու գործողությունների առկա քանակը եւ սահմանել իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների պաշտպանվածության աստիճանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ա. Հարությունյան( հեռ.` 011-513-273)

02.12.2019թ.