ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-368-14.11.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսված լրացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ փոխառությանը վերաբերող 46-րդ գլխում, մինչդեռ տվյալ դրույթում առկա են որոշ հասկացություններ, որոնք կիրառելի են միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ, օրինակ՝ «տարեկան փաստացի տոկոսադրույք», «սպառողի կրեդիտավորում»: Եթե Նախագծի նպատակն է նշված կարգավորմանը հաղորդել ավելի լայն կիրառելիության շրջանակ, այն է՝ տարածել բոլոր տեսակի փոխառության հարաբերությունների նկատմամբ, ապա առաջարկում ենք նշված ձեւակերպումներին եւս ընդհանուր բնույթ հաղորդել: Միաժամանակ հարկ է նշել, որ լրացվող դրույթում նշվում է օրենսդրությամբ սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին, մինչդեռ նշված հասկացության սահմանումը տրված է միայն«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, որի հաշվարկման բանաձեւը կիրառելի է միայն սպառողական կրեդիտավորման եւ բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման հարաբերությունների նկատմամբ (տե՛ս «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս): Մասնավորապես՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է կրեդիտավորման պայմանագրերից բխող հարաբերությունները, դրանց տեսակների առանձնահատկությունները եւ պարտադիր պայմանները, կրեդիտավորման պայմանագրերով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը եւ պայմանները, կրեդիտավորողի պատասխանատվությունը, կրեդիտավորման պայմանագրերով սպառողների իրավունքները եւ այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախատեսել փոխառության բոլոր հարաբերությունների նկատմամբ կիրառելի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման վերաբերյալ կարգավորումներ:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումից «(որը ներառում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը եւ այլ վճարներ)» բառերը հանել: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով տրված «փաստացի տարեկան տոկոսադրույք» հասկացության մեջ ներառվում է նաեւ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով: Իսկ ընդհանուր ծախսը,«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան, ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար:

3. Նախագծի հիմնավորումից հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված տոկոսի հանրագումարի 2,5 տոկոսի շեմ նախատեսելը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «կատարել հետեւյալ լրացումը» բառերը փոխարինել ««:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով եւ լրացնել նոր դրույթով՝ » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության քաղա ք ացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Պ-3 68 - 14 .1 1 .2019- ՖՎ -011/0) օրենքի նախագծի վ երաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ներ Ա . Մանուկյանի եւ Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության քաղա ք ացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին » օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարել, համաձայն որի ՝ փ ոխառության պայմանագրի կնքման պահին օրենսդրությամբ սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել փոխառության պայմանագրում նշված տոկոսադրույքի եւ 2,5 տոկոսի հանրագումարը ( որը ներառում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը եւ այլ վճարներ ): Առաջարկվող մոտեցումը նպատակ է հետապնդում զսպել փոխառության պայմանագրում նշված եւ փ աստացի տոկոսադրույքների միջեւ տարբերությունը, եւ ինչպես նշվում է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, պաշտպանել ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքները եւ սահմանափակել քաղաքացիների մի մասի ֆինանսական ոչ բավարար գիտելիքների հաշվին ֆինանսական կազմակերպությունների կողմից գերշահույթների ստացումը: Ընդհանուր առմամբ, Նախագծով հետապնդվող նպատակը չափազանց կարեւոր է եւ հասկանալի: Սակայն, դրանով հանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող լուծումն ունի խոցելիության որոշակի աստիճան, այն առումով, որ փորձ է կատարվում պետության կողմից սահմանափակել մասնավոր տնտեսավարմամբ զբաղվող սուբյեկտների ( այս դեպքում՝ փոխառություն տրամադրողների ) ծախսերը: Ըստ էության, տվյալ խնդրի լուծման դասական տարբերակը մրցակցության ապահովումն է, որի դեպքում միայն յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ առանց պետության ներգործության կձգտի հնարավորինս մատչելի ու գրավիչ դարձնել իր կողմից մատուցվող ծառայությունները ( այդ թվում՝ ծախսերի հնարավորինս նվազեցման ճանապարհով)՝ շուկայում մրցակցությանը դիմանալու եւ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար: Ինչ վերաբերում է քաղաքացիների մի մասի ֆինանսական ոչ բավարար գիտելիքների հաշվին ֆինանսական կազմակերպությունների կողմից գերշահույթների ստացմ ան կանխմանը, ապա դա կարելի է կարգավորել փոխառության պայմանագրում փաստացի տոկոսադրույքի եւ փոխառուի կողմից կատարվելիք լրացուցիչ ծախսերի չափի հստակ ամրագրմամբ ( կարծում ենք, տվյալ խնդրի լուծման իրավական ապահովվածությունն առավելապես գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի տիրույթում ) : Ի դեպ, հարկ է նշել, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում սահմանված է, որ կ րեդիտավորման պայմանագիրն առնվազն ներառում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում: Այսինքն, կարելի է ասել, որ փոխառության փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ ֆինանսական ծառայություններից օգտվողների իրազեկվածության խնդիրն օրենսդրությամբ մասնակի լուծված է, ինչն, անշուշտ, չի վերացնում այդ ուղղությամբ լրացու ց ի չ հստակեցումների իրականացման անհրաժեշտությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

02.12.2019 թ .






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-368-14.11.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի եւ Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Ներկայացված Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆինանսական շուկայում առկա իրավիճակով եւ ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան ( հեռ.` 011 513-235)

26.11.2019թ.