ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված ««Օտարերկրացիներիմասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է առանց աշխատանքի թույլտվության աշխատելու հնարավորություն նախատեսել ֆուտբոլ մարզաձեւի օտարերկրացի այն մարզիկների համար, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ կամ ունեն սիրողական կարգավիճակ եւ միաժամանակ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ՝ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ:

«Օտարերկրացիների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով: Նախագծով նախատեսված կարգավորմամբ, առանց աշխատանքի թույլտվության աշխատելու հնարավորություն նախատեսելով ֆուտբոլ մարզաձեւի օտարերկրացի մարզիկների համար, պարզ չէ, թե ինչի հիման վրա եւ ինչ ժամկետով է վերջիններիս տրվելու կացության կարգավիճակ կամ վերջիններս ինչ իրավական այլ հիմքերով են բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթում, կարծում ենք, որ առկա են իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամապատասխանության որոշ խնդիրներ: Մասնավորապես՝լրացումը վերաբերում է նաեւ սիրողական կարգավիճակ ունեցող մարզիկներին: Գտնում ենք, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է հավաստվելու մարզիկի սիրողական կարգավիճակը, հատկապես, որ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված է, որ պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունը կարգավորվում է ազգային ֆեդերացիաների եւ մարզական այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով: Նշվածից ենթադրվում է, որ կնքված պայմանագրերը հանդիսանում են մարզիկի պրոֆեսիոնալ կարգավիճակը հավաստող ապացույց, ինչը բացակայում է սիրողական կարգավիճակ ունեցող մարզիկների համար: Բացի այդ, կարծում ենք, որ իրավական առումով որոշակի չէ նաեւ այն հարցը, թե ինչ եղանակով է որոշվելու՝ պատրաստվում է արդյոք մարզիկը մարզական գործունեության մասին պայմանագիր կնքել, թե ոչ:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում լրացվող «ժզ» կետը փոխարինել «ժէ» կետով, քանի որ «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածն արդեն իսկ ունի «ժզ» կետ:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգա յին ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվում է ֆուտբոլ մարզաձեւի այն մարզիկներին, ովքեր ունեն սիրողական կամ պրոֆեսիոնալ կարգավիճակ, եւ միաժամանակ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում` նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ, բացառության կարգով տալ աշխատանքի թույլտվություն, որի արդյունքում պրոֆեսիոնալ ակումբները կունենան իրավական հնարավորություն կնքելու աշխատանքային պայմանագիր օտարեկրյա թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների հետ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

25.11.2019թ.






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-361-13.11.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծով առաջարկվում է աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն սահմանել սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի ոլորտում, ֆուտբոլ մարզաձեւի օտարերկրացի այն մարզիկների համար, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կամ սիրողական կարգավիճակ, եւ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ: Սա ըստ հեղինակի, հնարավորություն կընձեռի ՀՀ-ում պրոֆեսիոնալ ակումբներին կնքել աշխատանքային պայմանագիր օտարերկրյա թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների հետ, որից հետո նրանքկազատվեն աշխատանքի թույլտվություն ստանալու պարտադիր պահանջից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Դալլաքյան ( հեռ.` 011-513-339)

25.11.2019թ.