ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -359-13.11.2019-ՏՀ-011/0), ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -3591 -13.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) առաջին էջի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

2. Նախագծի վերնագրում «ՀՀ» բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է մեկ լրացում եւ մեկ փոփոխություն:

3. Նախագծի 1-ին հոդվածում «2004 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

4. Նախագծի 1-ին հոդվածում «նոյեմբերի 24-ին ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 51 -րդ հոդվածի 2-րդ կետի վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 51 -րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Միաժամանակ առաջարկում ենք նշված հոդվածով նախատեսված նոր խմբագրված պարբերությունը համարակալել, մասնավորապես՝ պարբերությունից առաջ լրացնել խմբագրվող մասի համարը՝ «2.»՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

5. Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է «արմատից չհատված եղեւնիներ» հասկացությունը, որը, կարծում ենք, իրավական որոշակիության առումով հստակեցման կարիք ունի: Օրինակ՝ այդ եղեւնիների շարքում արդյո՞ք ներառվելու են արմատով հողի մեջ տարայավորված եղեւնիները, եղեւնու ճյուղերը, մեծ եղեւնիների բարձր հատվածից հատումները:

6. Նախագծի 1-ին հոդվածով թույլատրվում է արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների բացօթյա առեւտուրը այն դեպքում, եթե դրանք նախատեսված են ամանորյա տոնակատարությունների համար: Նախագծով սահմանվել է նաեւ, որ ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված ժամանակաշրջանը սկսվում է նոյեմբերի 1-ից եւ ավարտվում է օրացուցային հաջորդ տարվա հունվարի 13-ով: Մեր դիտարկմամբ ՝ առաջարկվող ձեւակերպումը կարող է շփոթություն առաջացնել այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչին է վերաբերում նոյեմբերի 1-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես՝ դա այն ժամանակահատվածն է, որիընթացքում թույլատրվում է արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների բացօթյա առեւտուրը, թե՞ այն ժամանակահատվածն է, որի ընթացքում թույլատրվելու է արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների օգտագործումը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 25-րդ կետով առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում արգելվում է ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը: Առաջարկում ենք ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքի, օտարման կամ առեւտրային նպատակներով ցուցադրման արգելքը չսահմանափակել միայն առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերով, քանի որ նշված գործողությունները կարող են իրականացվել նաեւ համացանցի միջոցով իրականացվող առեւտրի շրջանակներում, ինչպես նաեւ առեւտրային նպատակներով նաեւ նշված վայրերից դուրս: Կարծում ենք, որ ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքի, օտարման կամ ցուցադրման արգելքն առավել նպատակահարմար կլինի պայմանավորել ոչ թե վայրով, այլ առեւտրային նպատակով:

8. Նախագծի 2-րդ հոդվածում «հոդվածը լրացնել հետեւյալ կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 25-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հաշվի առնելով, որ նշված նախագծով լրացում է նախատեսվում միայն օրենսգրքի 158-րդ հոդվածում:

10. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «158-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություններ»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-359-13.11.2019-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3591 -13.11.2019-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ա. Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին » ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-359-13.11.2019-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթի ընդունմամբ կարգելվի հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, բայցի այդ՝ որպես ածանցյալ ռիսկերից խուսափելու միջոց, առաջարկվում է նաեւ սահմանափակել վերջիններիս առեւտրային նպատակներով պահեստավորումը եւ ցուցադրումը, իսկ այդ պահանջների խախտման համար առաջարկվում է սահմանել վարչական տուգանք:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

19.11.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-359-13.11.2019-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3591 -13.11.2019-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում ամրագրել արմատից որեւէ կերպ հատված ծառերիվաճառքը սահմանափակող եւ ապօրինի հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը խոչընդոտող կարգավորումներ, որոնք ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի ներկայումս բացակայում են:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, ցուցադրումը, եւ դրանց խախտման համար սահմանել վարչական պատասխանատվություն:

3. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 51 -րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը : Այսինքն, ստացվում է, որ ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված ժամանակաշրջանում կթույլատրվի միայն արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների բացօթյա առեւտուրը, ինչը, մեր կարծիքով, կարող է խոչընդոտ առաջացնել այն անձանց համար, ովքեր Ամանորի նախօրեին եղեւնիներ եւ սոճիներ են ներկրում (կամ արդեն ներկրել են) արտերկրից, որի օրենսդրությամբ արգելված չէ եղեւնիների եւ սոճիների արմատից հատումը եւ տեղափոխումը:

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)

27.11.2019թ.