ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Էներգետիկայիմասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-349-08.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով «Էներգետիկայի մասին» օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասում «գերազանցել» բառից հետո ավելացնել «պետական պաշտոն եւ» բառերը՝ ապահովելով իրավական ակտում տերմինների եւ հասկացությունների միատեսակ կիրառումը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201),

Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-349-08.11.2019-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա. Մանուկյանի, Բ. Թունյանի եւ Վ . Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի ընդունման առաջնային նպատակը, ըստ Նախագծի հեղինակների, էներգետիկայի բնագավառում աշխատավարձի մասով արդարության սկզբունքի ապահովումն է, մասնավորապես՝ առաջարկվում է կանոնակարգել այս ոլորտի սակագնի մեջ մտնող աշխատավարձի ֆոնդի վերին շեմերը, դրանք կապելով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերի ձեւավորման սկզբունքի հետ :

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Սկզբունքորեն, կարծում ենք, կարելի է օրենքով որոշակի սահմանափակումներ նախատեսել հանրային ծառայության ոլորտների (բնական մենաշնորհների) սակագներում ներառվող ծախսերի մասով, սակայն հաշվի առնելով այս ոլորտների բացառիկ դերը երկրի տնտեսական կյանքում, առաջարկվող սահմանափակումները պետք է ունենան շատ լուրջ հիմնավորումներ, քանի որ նշված ոլորտներում, հաշվի առնելով նաեւ, որ, այդուհանդերձ, հանրային ծառայություններ մատուցողները մասնավոր ձեռնարկատիրության սուբյեկտներ են, ամբողջ աշխարհում որդեգրվել եւ կիրառվում է նրանց գործունեության մեջ հնարավորինս նվազագույն միջամտության սկզբունքը: Այս առումով, չնայած իրավական կամ լիազորվածության տեսանկյունից որեւէ խնդիր չենք տեսնում, այնուամենայնիվ, որոշակի հարցադրումներ են առաջանում, որոնք առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել:

ա) Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող իրավակարգավորումները միտված են « աշխատավարձի մասով արդարության սկզբունքի ապահովմանը», այն դեպքում՝ երբ նման սկզբունք ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չէ: Փոխարենը՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի6-րդ կետով սահմանվում է « յուրաքանչյուր աշխատողի ` ժամանակին եւ ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը ` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր .» սկզբունքը, որն էլ, ինչպես կարելի է նկատել, վերաբերում է աշխատավարձի ոչ թե առավելագույն, այլ նվազագույն սահմանին: Հետեւաբար, Նախագծով առաջարկվողը նոր սկզբունք է իրենից ներկայացնում եւ, կարծում ենք, ցանկալի կլիներ այն ավելացնել նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածում: Ի դեպ, բացի նշվածից, սույն Նախագծի հետ կապված համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում՝ թեկուզ միայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) լիազորությունների մասով:

բ) Նախագծով, վերը նշված հիմնավորմամբ, առաջարկվում է « աշխատավարձի մասով արդարության ապահովման» սկզբունքը ներդնել հանրային ծառայությունների ոլորտի միայն էներգետիկայի հատվածում, ուստի տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք նշված սկզբունքը կիրառելի չէ հանրային ծառայությունների մյուս հատվածներում (ջրային ոլորտը, հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը, փոստային կապի բնագավառը, երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման եւ օգտագործման վճարի հաստատման մասով եւ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` միայն սակագների մասով), թեեւ, կարծում ենք, ակնհայտ է նաեւ, որ սկզբունքը հենց նրա համար է կոչվում սկզբունք, որ պետք է գործիհամանման կարգավորումներ նախատեսող բոլոր ոլորտներում, այլապես այն իրենից ոչ թե սկզբունք, այլ բացառություն կներկայացնի:

գ) Նախագծով առաջարկվում է հանրային ծառայություների ոլորտի էներգետիկայի հատվածում ներդնել աշխատավարձերի հաշվարկման այն սկզբունքն ու մոտեցումները, որոնք սահմանված են պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց (հանրային ծառայողների) վարձատրության որոշման համար, սակայն հարկ է նկատի ունենալ, որ հանրային ծառայության ոլորտ հանդիսանալու հանգամանքը մեխանիկորեն այդ ոլորտի աշխատողներին չի կարող հավասարեցնել (կամ թեկուզ նմանեցնել) հանրային ծառայողներին (չնայած հասկանալի է, որ Նախագծի հեղինակները տվյալ համակարգն ավելի շուտ օգատգործել են որպես պատրաստի եւ սահմանված մեխամիզմի), այդուհանդերձ, քանի որ նշվածները միանգամայն տարբեր կատեգորիայի աշխատողներ են, ապա առաջարկվող կարգավորումը կարող է միանմանության սահմանման տպավորություն թողնել: Ինչ վերաբերում է նշված սահմանափակման կիրառմանը, ապա, կարծում ենք, հանրային ծառայություն մատուցող լիցենզավորված անձինք նշված սահմանափակումների շրջանակում աշխատավարձի չափ չեն սահմանի եւ նույնիսկ չեն իջեցնի արդեն իսկ սահմանված աշխատավարձի չափերը, սակայն սակագնի միջոցով աշխատավարձի գծով ծախսերի փոխհատուցման սահմանափակումը, կարծում ենք, կարող է շրջանցել՝ այլ (չսահմանափակվող) ծախսերի ուռճացման միջոցով, իսկ այդ պարագայում սույն Նախագծով հետապնդվող խնդիրը լուծում չի ստանա: Հետեւաբար, ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ կլինի կոնկրետ սահմանափակումներ նախատեսել նաեւ մյուս բոլոր ծախսերի գծով, ինչն էլ կհակասի վերը նշված՝ լիցենզավորված անձանց գործունեության մեջ նվազագույն միջամտության սկզբունքին:

դ) Համաձայն գործող օրենսդրության, Հանձնաժողովն իրավասու է մերժել լիցենզավորված անձի կողմից սակագնի հաստատման հայտը, այդ թվում՝ նաեւ աշխատավարձի ֆոնդի անհիմն մեծ չափերի պատճառով, ուստի բարձրացված խնդիրը (ամբողջությամբ կամ մասամբ) կարող է լուծվել նաեւ Հանձանաժողովի կողմից իր լիազորությունների լիարժեք օգտագործման պարագայում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

18.11.2019թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-349-08.11.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Բ. Թունյանի , Վ . Կարապետյանի եւ Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Ներկայացվող Նախագծով ակնկալվում է կանոնակարգել սակագնի մեջ մտնող աշխատավարձի ֆոնդի վերին շեմը, ինչը հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան (011 513-235)

18.11.2019թ .