ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծ ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի ներքին հակասություններով: Մինչդեռ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ եւ երրորդ նախադասությունները գտնվում են ընդհանուր եւ հատուկ կանոնների փոխհարաբերակցության մեջ: Այսպես, Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկու նախադասություններով սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց տարիքին վերաբերող ընդհանուր կանոններ, իսկ 3-րդ նախադասությամբ նախատեսվում է բացառություն նշված ընդհանուր կանոնից: Հարկ է նկատել, որ իրավակարգավորման ոլորտում ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է հակասության: Մասնավորապես, ընդհանուր կանոնից բացառություն նախատեսելը չի կարող դիտվել որպես հակասություն:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածին:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է մեկ փոփոխություն, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով՝ մեկ լրացում: Ուստի, առաջարկում ենք Նախագծի վերնագրում
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան նախադասության գործողությունը դադարեցնելու միջոցով փոփոխություն կատարել հնարավոր չէ: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «ճանաչել ուժը կորցրած» բառերը փոխարինել «հանել» բառով:

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)