ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 40-րդ կետով, որի արդյունքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվելու Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված եւ մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների մասով զիջված կամ ներված (այդ թվում՝ մասնակի) գումարները: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նշված կետի կարգավորումը բովանդակությամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված դրույթին, որի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ստացվող վարկերի եւ փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որեւէ այլ ձեւով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին): Նշված դրույթների համադրության արդյունքում պարզ է դառնում, որ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 40-րդ կետը բացառություն է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված բացառությունից:

Հաշվի առնելով 147-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի եւ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր կետի բովան դակային փոխադարձ կապը՝ առաջարկում ենք նոր լրացվող կետը նախատեսել որպես 147-րդ հոդվածի 1-ին մասի 19.1-րդ կետ՝ առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

        

Կատարող`Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է  « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքում կատարել այնպիսի փոփոխություններ , որոնք հնարավորություն կտան առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ : Նման օրենսդրական փոփոխություն կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է նախորդ տարվա հունիս ամսին՝ միայն ֆիզիկական անձանց վարկերի տոկոսների եւ տույժերի գծով , սակայն նախաձեռնության հեղինակի կարծիքով , դա չի եղել բավարար եւ ամբողջական՝ առկա խնդիրները լուծելու համար :

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Հարկային օրենսգրքում ամրագրված՝ առանց հարկային պարտավորությունների վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքների իրականացման մեխանիզմը, որի մասին հիշատակվում է Նախագծի հիմնավորման մեջ, ունի մեկանգամյա եւ անցումային բնույթ, ուստի այդ մեխանիզմի գործողության ժամկետի երկարացումը պետք է ունենա շատ լուրջ տնտեսական հիմնավորում: Այնիչն, Նախագծի հիմնավորման մեջ նշվում է միայն, որ սույն օրենքի ընդունման արդյունքում շահառու կարող են հանդիսանալ ավելի, քան 100.000 վարկառուներ, ինչը, կարծում ենք, տնտեսական հիմնավորվածության տեսանկյունից այնքան էլ համոզիչ հանգամանք չէ, առավել եւս՝ եթե հաշվի առնենք, որ եթե վարկառուները հանդիսանալու են շահառուներ, ապա վարկեր տրամադրած բանկերը եւ վարկային կազմակերպությունները մեխանիկորեն վեր են ածվելու տուժողների: Բացի այդ, սույն Նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաեւ վարկառուների մոտ անհիմն սպասումների առաջացման տեսանկյունից՝ ապագայում վերցվող վարկերի վերադարձելիության, անհուսալի վարկային պարտավորությունների կուտակման եւ ինչպես Նախագծի հեղինակն է նշում՝ «կեղծ» ժամկետանց վարկեր ստեղծելու եւ առանց հարկային պարտավորությունների կատարման ներվելու առումով, ինչն էլ կվնասի բանկերի եւ վարկային կազմակերպությունների օրինական շահերը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

21.10.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-312-09.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է   « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքում կատարել այնպիսի փոփոխություններ , որոնք հնարավորություն կտան առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ : Նման օրենսդրական փոփոխություն կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է նախորդ տարվա հունիս ամսին՝ միայն ֆիզիկական անձանց վարկերի տոկոսների եւ տույժերի գծով , սակայն նախաձեռնության հեղինակի կարծիքով , դա չի եղել բավարար եւ ամբողջական՝ առկա խնդիրները լուծելու համար :

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339)

22.10.2019 թ.