ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-308-04.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի վերնագիրն սկսել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերով:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշել փոփոխվող օրենքի հերթական համարը, ինչպես նաեւ նույն 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» եւ «ՀՀ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «այսուհետ նաեւ՝ Օրենք» բառերը` հաշվի առնելով, որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ««տասնհինգ» բառերը» եւ ««քսանհինգ բառերով» եզրույթները համապատասխանաբար փոխարինել ««տասնհինգ» բառը» եւ ««քսանհինգ» բառով» եզրույթներով: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել փոփոխվող դրույթի շարադրանքը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-308-04.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Էնֆիաջյանի, Ի. Տոնոյանի, Շ. Իսայանի եւ Ջ. Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս, ըստ նրանց, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի փոխհատուցումը բավարար չէ : Ուստի, Ն ախագծով առաջարկում է օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ , համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը :

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ գործնականում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի շուկայական արժեքի համարժեք փոխհատուցման գումարի որոշման օբյեկտիվ եւ ճշգրիտ մեթոդներ, ըստ էության, ներկայումս գոյություն չունեն, որի պատճառով էլ շատ դժվար է գնահատել այս կամ այն գույքի շուկայական արժեքը, ինչպես նաեւ դրա դիմաց տրվելիք համարժեք փոխհատուցումը (քանի որ փոխհատուցման ժամանակ խոսքը գնում է ոչ միայն գույքի զուտ ներկա արժեքի, այլեւ մի շարք այլ գործոնների գնահատման անհրաժեշտության մասին), ուստի առաջարկվող մոտեցումը նույնպես չունի թվային կամ մասնագիտական հիմնավորումներ: Այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել նաեւ, որ օտարվող գույքի շուկայական արժեքի 15 տոկոսից 25 տոկոսի բարձրացումը (հավելյալ գումարը) չի կարող չազդել հետագայում այդ տարածքների վրա իրականացվող կառուցապատման արժեքի վրա:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

24.10.2019թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-308-04.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոմոյանի, Շաքե Իսայանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է օտարվողսեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ, համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339)

24.10.2019թ.