ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-295-25.09.2019-ՏՏԳԲ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներկատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-2951 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0),«Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-2952 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-2953 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Հայկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրով սահմանված «ՀՀ» հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

2. Առաջարկում ենք ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված իրավական ակտի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, այն է՝ հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ լրացնել իրավական ակտի հերթական համարը:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ առաջարկում ենք ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված «վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով:

4. ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով սահմանված փոփոխությամբ անորոշ կարգավորում է նախատեսվում, մասնավորապես ՝ հասկանալի չէ, թե ում է վերաբերում պատասխանատվությունը: Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդմասը:

5. Առաջարկում ենք ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «14-րդ Հոդվածը» բառերը հանել, քանի որ տվյալ հոդվածը ներառված է նախագծի 5-րդ հոդվածով ուժը կորցրած ճանաչվող 3-րդ գլխում:

6. ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում «եւ 4-րդ» բառերից հետո նախատեսված «մասերով» բառը նշել եզակի թվով:

7. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ առաջարկում ենք ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «փոփոխություներ» բառով:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացումներ» բառերը նշել եզակի թվով, քանի որ նախագծով նախատեսվում է մեկ լրացում:

9. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածը վերաբերում է 43.1-ին հոդվածին, անհրաժեշտ է պարզապես 43.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ինչը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներից:

10. Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի սահմանազատումը ֆիզիկական անձանց մասով, եթե ֆիզիկական անձի կողմից սպառողական աղբ թափելու եւ նույն աղբը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից, շինություններից թափելու համարնախատեսվում է միեւնույն սանկցիան: Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված 3-րդ մասի 2-րդ կետով իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը նվազեցվում է:

11. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված «ավելացնել նոր 10-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «լրացնել նոր 13-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրք ի 43.1-ին հոդվածն արդեն իսկ ունի 10-րդ մաս, եւ նոր 10-րդ մաս ավելացնել հնարավոր չէ:

12.Նախագծի 3-րդ հոդվածը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներին:

13. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ» բառերը հանել, քանի որ տվյալ նախագծով նախատեսվում են միայն լրացումներ:

14. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի հոդվածներով սահմանված «ավելացնել հետեւյալ բովանդակությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր» բառերով համապատասխան շարադասությամբ՝ հիմք ընդունելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

15. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 7-րդ մասում «պետությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունը» բառերով՝ հիմք ընդունելով Հարկային օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝ «բնապահպանական վճարներ» հասկացությունը փոխարինելով «բնապահպանական հարկեր» բառերով:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-295-25.09.2019-ՏՏԳԲ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-2951 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-2952 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-2953 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լ. Մակունցի եւ Հ. Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » օրենքում լրացումներ կատարելու մասին » , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են զուտ խմբագրական բնույթ եւ ածանցվում են Հարկային օրենսգրքում առաջարկվող բնապահպանական հարկի գծով հարկման նոր օբյեկտի եւ, ըստ էության, նոր հարկատեսակի սահմանմամբ:

3. Անհրաժեշտ ենք համարում նկատառումներ ներկայացնել Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

3.1 Նախագծի 1-ին հոդվածով ներմուծվում է բնապահպանական հարկի նոր օբյեկտ, որը կոչվում է «աղբ առաջացնող ապրանքների ներմուծում » , սակայն որեւէ տեղ եւ որեւէ կերպ չի սահմանվում, թե որո՞նք են հանդիսանում «աղբ առաջացնող ապրանքները » : Ըստ էության, այս կատեգորիայի ապրանքների տակ կարող են հասկացվել բոլոր ապրանքները, քանի որ, թերեւս, չկան այնպիսի ապրանքներ, որոնց «սպառումը, վերամշակումը, ոչնչացումը » չառաջացնեն որեւէ տեսակի աղբ: Ուստի, առաջարկում ենք հստակ սահմանել «աղբ առաջացնող ապրանքներ » հասկացությունը՝ հարկման օբյեկտի նկարագրության տարընթերցումներից եւ մեկնաբանությունների հնարավորությունից խուսափելու նպատակով:

3.2 Նախագծով առաջարկվում է սահմանել բնապահպանական հարկի նոր օբյեկտ կամ տեսակ (հարկման բազայի նկատմամբ 0.5 տոկոս դրույքաչափով), որը մինչ այժմ գոյություն չի ունեցել, իսկ Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը » : Այս կապակցությամբ հարկ է նշել, որ օրենքի ուժի մեջ մտնելու մասին դրույթը հակասում է Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասին, ըստ որի. «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից » , ուստի առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածը համապատասխանեցնել Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ   ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

03.10.2019թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-295-25.09.2019-ՏՏԳԲ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-2951 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-2952 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0) եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-2953 -25.09.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Հայկ Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » , «Վարչական իրավախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել հարկային օրենսգրքում սահմանվող նոր իրավակարգավորումների եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքի միջեւ հակասությունները, ինչպես նաեւ չկապակցել աղբահանության ու սանիտարական մաքրման կանոնները խախտելու, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար կիրառվող տուգանքի չափը թափված աղբի ծավալի հետ: Դրա հետ մեկ տեղ առաջարկվում է սահմանել բնապահպանական հարկով հարկման նոր օբյեկտ ներմուծվող ապրանքների համար, որոնց սպառումը, վերամշակումը, ոչնչացումը, օրենքով սահմանված կարգով առաջացնելու է աղբ: Կարծում ենք, որ ներմուծվուղ գրեթե բոլոր ապրանքատեսակները կարելի է դասել ապառման ընթացքում աղբ առաջացնող ապրանքատեսակների ցանկին, ինչը գործնականում կարող է հանգեցնել նրանց սպառողական արժեքի թանկացմանը՝ առաջացնելով որոշակի սոցիալական դժգոհություններ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-339)

07.10.2019թ.