ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-273-09.09.2019-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներեւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-2731 -09.09.2019-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-2732 -09.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներեւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներեւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

1.1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հան վում է «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատական» հասկացությունը, որը կիրառվում է Օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով, ուստի պահպանվում է այդ հասկացության սահմանման անհրաժեշտությունը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխության փոխարեն կատարե լ լ րացում՝ լրացվող կետով սահմանելով «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ» հասկացությ ու ն ը:

1.2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 32-րդ կետում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել: Նույն առաջարկը վերաբեր ելի է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 48.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետին:

1.3. Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 48.2-րդ հոդվածով նախատեսվում է ոչ մետաղական օգտակար հանածոյի մեկանգամյա թույլտվությանհամար դիմում ներկայացնելու պայման: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 48.2-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերում «հայտը» բառը փոխարինել «դիմումը» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 48.3-րդ հոդվածի 3-րդ մասին:

1.4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 48.2-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով եւ 48.3-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված «ՀՀ» հապավումը նշել ամբողջական տարբերակով:

1.5. Նախագծի 1-ին հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին մասի եւ 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

1.6. Նախագծի 2-րդ հոդվածում եւ ամբողջ տեքստում «լրացնել հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր» բառերով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

1.7. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 48.2-րդ հոդվածով, որի 5-րդ մասով սահմանվում է. «Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվության ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»: Օրենսգրքի վերը նշված հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույնը վերաբերում է Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված 48.3-րդ հոդվածի 1-ին մասին:

1.8. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված Օրենսգրքի նոր 48.4-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն. «1.Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների շինարարության նախագծով հաստատված ծավալներին համապատասխան ընդերքի տեղամասից իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթը կարող է օգտագործել միայն տվյալ կառույցի կառուցման համար:»: Վերը նշված հոդվածի 1-ին մասում միաժամանակ օգտագործվում է «իրավունք ունի » եւ «կարող է » եզրույթները: Ուստի, առաջարկում ենք խմբագրել նշված դրույթը:

1.9. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված Օրենսգրքի նոր 48.5-րդ հոդվածի վերնագրում «անձն» բառն առաջարկում ենք փոխարինել «անձի» բառով:

1.10. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված Օրենսգրքի նոր 48.2-րդ, 48.3-րդ, 48.4-րդ եւ 48.5-րդ հոդվածների համարներից առաջ մեծատառերով գրված «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել «Հոդված» բառով:

1.11. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 48.5-րդ հոդվածի 1-ին մասը մեկ դրույթ է պարունակում, գտնում ենք, որ համարակալման կարիք չկա, ուստի առաջարկում ենք «1)» կետը հանել եւ դրույթը շարադրել 1-ին մասում:

1.12. Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել «Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

1.13. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Անցումայն դրույթներ» բառերը, հանել:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվողնոր 60.6-րդ հոդվածով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով մեկանգամյա թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները չպահպանելու եւ մեկանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո տեղեկատվություն չներկայացնելու համար սահմանվում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով: Մինչդեռ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները չպահպանելու եւ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո տեղեկատվություն չներկայացնելու համար վարչական պատասխանատվություն սահմանող հոդված նախատեսված չէ: Այդ առումով պարզ չէ, թե կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները չպահպանելը եւ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո տեղեկատվություն չներկայացնելն արդյոք առաջացնելու են վարչական պատասխանատվություն:

3. Առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետությանընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-273-09.09.2019-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներեւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-2731 -09.09.2019-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-2732 -09.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյա ն (հեռ. 011-513-248)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-273-09.09.2019-ՏՀ-011/0), « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2731-09.09.2019-ՏՀ-011/0) եւ « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2732-09.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » , « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » եւ « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 33-րդ, 38-րդ եւ 49-րդ հոդվածները՝ ըներքօգտագործման իրավունքի տրամադրման չափանիշների ու պայմանների վերանայման եւ հստակեցման նպատակով, քանի որ դրանք պարունակում են տեղեկանքների ներկայացման դրույթներ, մասնավորապես դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնց տիրապետում է լիազոր մարմինը:

3. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է ապահովել վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը եւ տիրող իրավիճակի լիարժեքությունը:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաեւ վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԱՐԹՈՒՐ   ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)

26.09.2019թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-273-09.09.2019-ՏՀ-011/0), « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2731-09.09.2019-ՏՀ-011/0) եւ « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2732-09.09.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » , « Վարչական իրավախախտումների վերաբերյալ » Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » եւ « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագծերի փաթեթով առաջարկվում է պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը եւ ապահովել վիճակագրական ռեգիստրի վարումը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-339)

23.09.2019թ.