ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-255-13.08.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում կատարել մեկ լրացում:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 54-րդ կետով: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ ունի 54-րդ կետ (հիմք՝ 25.06.2019թ. ՀՕ-68-Ն օրենքի 18-րդ հոդված, որն ուժի մեջ կմտնի 01.01.2020թ-ին):

Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «2-րդ մասում ավելացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ.» բառերը փոխարինել «2-րդ մասում լրացնել նոր՝ 55-րդ կետ.» բառերով:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին(հեռ. 011-513-361)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

(հեռ. 011-513-361)