ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Պ-253-13.08.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Էդուարդ Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ( այսուհետ` Նախագիծ ) օրենսդրական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջների համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի Նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ տվյալ Նախագծում առկա է մեկից ավելի լրացումներ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի ենթակետերի համարները տեքստից առանձնացնել ոչ թե փակագծերով, այլ միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Կատարող`

Պետաիրավական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ` Մ. Վասիլյան

(հեռ. 011-513-616)(201)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Պ-253-13.08.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կատարող`

Պետաիրավական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ` Մ. Վասիլյան

(հեռ. 011-513-616)(201)