ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (փաստաթղթային կոդ՝ Կ-317-10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3171 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3172 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3173 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3174 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3175 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3176 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3177 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3178 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3179 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31710 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31711 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31712 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31713 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31714 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31715 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31716 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31717 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31718 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31719 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31720 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31721 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31722 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31723 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31724 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31725 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31726 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31727 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0), ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31728 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-31729 -10.05.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 99-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Տրանսպորտի, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային տնտեսության եւ կապի ոլորտներում վարչական իրավախախտումները» վերտառությամբ գլխով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձանց օտարերկրյա պետության կողմից տրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործող վարորդական վկայականները վերցվում են մինչեւ գործով կայացված որոշման կատարումը:

Առաջարկվում է Նախագծով սահմանել առանձնահատկություններ վերոնշյալ կարգավորման շրջանակներում, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ վերցվի Հայաստանի Հանրապետություն կարճաժամկետ այցով ժամանած օտարերկրյա քաղաքացու վարորդական վկայականը, եւ վերջինս հնարավորություն չունենա երկրում գտնվել մինչեւ գործով համապատասխան որոշման կայացումը եւ կատարումը, ինչի արդյունքում իր երկիր վերադառնալիս կարող է սահմանափակվել տվյալ անձի ազատ տեղաշարժման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40-րդ հոդվածի 4–րդ մասի համաձայն՝ ազատ տեղաշարժման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակաված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին, իսկ 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասում «վարչական զանցակցությամբ» բառերն առաջարկվում է փոխարինել «զանցակցությամբ» բառով, քանի որ ձեւակերպումից բխում է, որ բնութագում է զանցակցության տեսակը, եւ վարչական զանցակցությունից բացի՝ առկա են զանցակցության այլ տեսակներ:

2. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է «արարքը» բառերը փոխարինել «գործողությունը կամ անգործությունը» բառերով՝ ամբողջականացնելով վարչական իրավախախտման սահմանումը:

3. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ապա տվյալ վարչական իրավախախտման համար մեղավոր ֆիզիկական անձը չի ազատվում վարչական պատասխանատվությունից, այնպես, ինչպես ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելը տվյալ վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից չի ազատում իրավաբանական անձին:

Առաջարկում ենք այս դրույթը հանել, քանի որ դա հակասում է Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ անձը չի կարող կրկին ենթարկվել վարչական պատասխանատվության նույն արարքի համար:

4. Նախագծի 16-րդ հոդվածի 7-րդ մասում «(իրավաչափ կամ ոչ իրավաչափ)» եզրույթից կարելի է եզրակացնել, որ Նախագիծը ենթադրում է «իրավաչափ» վարչական իրավախախտման առկայությունը, ուստի առաջարկվում է վերոնշյալ մասը խմբագրել:

5. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 20-րդ հոդվածի 7-րդ մասն իրավական բեռ չեն պարունակում, ուստի առաջարկում ենք հանել դրանք:

6. Առաջարկում ենք Նախագծի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «մարդկանց» բառը փոխարինել «վարչական իրավախախտում կատարած անձի» բառերով:

7. Նախագծի 42-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի «կատարողական մարմնի» բառերն առաջարկում ենք փոխարինել «կատարումն ապահովող մարմնի» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 126-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 127-րդ հոդվածի 1-ին մասին:

8. Առաջարկում ենք Նախագծի 49-րդ հոդվածի 5-րդ մասում «չգերազանցի» բառից հետո լրացնել «կատարված» բառը:

9. Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «պահանջի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «կամ անհրաժեշտության» բառերն այն դեպքերի համար, երբ ձերբակալվածն ինքն ի վիճակի չլինի պահանջել բժշկական օգնություն եւ սպասարկում, բայց տվյալ իրավիճակում դրա անհրաժեշտությունն ակնհայտ լինի:

10. Նախագծի 63-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է «հարակից» բառից առաջ լրացնել «հեղինակային,» բառը:

11. Նախագծի 66-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունն առաջարկվում է խմբագրել եւ «մահացածի» բառը լրացնել «կամ» բառից հետո:

12. Նախագծի 71-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետն «ազգակցական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ծառայողական» բառով:

13. Նախագծի 76-րդ հոդվածով նախատեսված չէ, թե որ մարմինն է Նախագծի 232-րդ հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցում եւ իրականացնում (76-րդ հոդվածի 21-րդ մասը հարցին անդրադառնում է միայն ջրային ռեսուրսների մասով):

14. Նախագծի 79-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «դատավճռով» բառն առաջարկում ենք փոխարինել «դատական ակտով» բառերով: Նույնը վերաբերում է 371-րդ հոդվածի 29-րդ մասին եւ 506-րդ հոդվածի 1-ին մասին (վերջին երկու տեղերում «վճռով» բառն է անհրաժեշտ փոխարինել «դատական ակտով» բառերով): Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիշյալ դատական ակտերը կարող են կայացվել նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից:

15. Առաջարկվում է Նախագծի 86-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» բառը փոխարինել «եւ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը:

16. Նախագծի 100-րդ հոդվածի 11-րդ մասն առաջարկում ենք «հղի» բառից առաջ լրացնել «ակնհայտ» բառով:

17. Նախագծի 120-րդ հոդվածի 7-րդ մասը հղում է կատարում Նախագծի 112-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին, մինչդեռ վերջինս որեւէ ժամկետ չի սահմանում:

18. Առաջարկվում է Նախագծի 122-րդ հոդվածի 5-րդ մասում «կատարման օրվանից» բառերը փոխարինել «որոշման կայացման օրվանից» բառերով:

19. Նախագծի 140-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծի 137-րդ հոդվածի 3-8-րդ մասերին կատարված հղումը սխալ է:

20. Նախագծի 148-րդ հոդվածի 1-ին մասի «25-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «26-րդ մասով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

21. Նախագծի 163-րդ հոդվածի 10-րդ մասի «հիսունից» բառն առաջարկում ենք փոխարինել «հիսուն հազար դրամից» բառերով:

22. Նախագծի 196-րդ հոդվածի 1-ին մասի «Կառավարության աշխատակազմ» բառերն առաջարկում ենք փոխարինել «վարչապետի աշխատակազմ» բառերով:

23. Նախագծի 245-րդ հոդվածի 1-ին մասի «1989 թվականի հունվարի 1-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1987 թվականի սեպտեմբերի 16-ի» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան արձանագրության ընդունման օրը:

24. Նախագծի 291-րդ հոդվածի 11-րդ մասում կատարված հղումը սխալ է:

25. Նախագծի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «200-ից» բառն առաջարկում ենք փոխարինել «201-ից» բառով, 3-րդ կետի «500-ից» բառը՝ «501-ից» բառով, իսկ 4-րդ կետի «1000-ից» բառը՝ «1001-ից» բառով, որպեսզի հստակ լինի, թե որ դրույթներն են գործելու 200, 500 եւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման դեպքում:

26. Նախագծի 325-րդ հոդվածի 16-րդ մասի «13-րդ մասով» բառերն առաջարկում ենք հանել:

27. Նախագծի 331-րդ հոդվածի 9-րդ մասի «8-րդ» բառն առաջարկում ենք փոխարինել «7-րդ» բառով:

28. Նախագծի 351-րդ հոդվածի 21-րդ մասում, 373-րդ հոդվածի 1-ին մասում, 374-րդ հոդվածի 1-ին մասում, 375-րդ հոդվածի 1-ին մասում, 376-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 377-րդ հոդվածի 1-ին մասում, 378-րդ հոդվածի 1-ին մասում, 379-րդ հոդվածի 1-ին մասում, 380-րդ հոդվածի 1-ին մասում, 381-րդ հոդվածի 1-ին մասում, 393-րդ հոդվածի 2-րդ մասում, 487-րդ հոդվածի 1-ին մասում եւ 528-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են նախատեսվող տուգանքների միային վերին շեմերը: Առաջարկում ենք քննարկել ստորին շեմերը եւս նախատեսելու հարցը:

29. Նախագծի 355-րդ հոդվածի 1-ին մասի «Վերամշակում՝ մաքսային տարածքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «մաքսային տարածքում վերամշակում» բառերով, «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» բառերը՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» բառերով, «Վերամշակում՝ ներքին սպառման համար» բառերը՝ «ներքին սպառման համար վերամշակում» բառերով, «Ժամանակավոր ներմուծում» բառերը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» բառերով (վերջին փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Նախագծի 355-րդ հոդվածի 2-րդ մասում), Նախագծի 355-րդ հոդվածի 2-րդ մասի «Բացթողում՝ ներքին սպառման համար» բառերը՝ «ներքին սպառման համար բացթողում» բառերով: Սույն կետով նախատեսված առաջարկությունների նպատակը Նախագծի 355-րդ հոդվածում նշված մաքսային ընթացակարգերի անվանումների համապատասխանեցումն է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 127-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մաքսային ընթացակարգերի անվանումներին:

30. Նախագծի 374-րդ հոդվածի 3-րդ մասից, 377-րդ հոդվածի 2-րդ մասից, 378-րդ հոդվածի 2-րդ մասից, 380-րդ հոդվածի 2-րդ մասից, 381-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 487-րդ հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք «սահմանված նվազագույն աշխատավարձի» բառերը հանել, քանի որ նշված տեղերում արդեն իսկ կոնկրետ դրամային արտահայտմամբ սահմանվում են նախատեսվող տուգանքի ստորին եւ վերին շեմերը:

31. Նախագծի 420-րդհոդվածի 2-րդ մասի համարը տքետսից առաջարկում ենք բաժանել միջակետով, ոչ թե ստորակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

32. Նախագծի 431-րդ հոդվածի 7-րդ մասը հղում է պարունակում նույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերին, իսկ 5-րդ մասը նույնպես հղում է պարունակում 3-րդ մասին, ուստի առաջարկում ենք 431-րդ հոդվածի 7-րդ մասի «3-րդ կամ 5-րդ մասերով սահմանված» բառերը փոխարինել «5-րդ մասով սահմանված» բառերով:

33. Նախագծի 434-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք հապատասխանեցնել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին:

34. Նախագծի 447-րդ հոդվածի 7-րդ մասի «1-7-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-6-րդ» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

35. Նախագծի 463-րդ հոդվածի 1-ին մասում կատարված հղումը սխալ է:

36. Նախագծի 479-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ դրանով նախատեսված վարչական իրավախախտումն արդեն իսկ նախատեսված է նույն հոդվածի 1-ին մասով:

37. Նախագծի 9-րդ բաժնի եւ 48-րդ գլխի վերնագրերում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» մառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

38. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ եւ 5-րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 1-ին մասում, ««Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ, 5-6-րդ հոդվածներում, ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում, ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում, ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում, ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում, ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում, ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-2-րդ մասերում եւ 4-րդ մասում, ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում, ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 5-րդ հոդվածներում, ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

39. ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում եւ նույն նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «46-րդ գլխով» բառերն առաջարկում ենք փոխարինել «47-րդ գլխով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

40. ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք փոխարինել հանել, քանի որ այդ նախագիծը «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում այլեւս չի պարունակում:

Նույնը վերաբերում է նաեւ ««Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին եւ ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

41. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2011 թվականի նոյեմբերի 28-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

42. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք ներառել նաեւ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ եւ 5-րդ հոդվածներում «կառավարության աշխատակազմ» բառերը «վարչապետի աշխատակազմ» բառերով փոխարինելու հարցը:

43. ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածում, ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

44. ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բառերով» բառն առաջարկում ենք հանել:

45. ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

46. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք ներառել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված հղումները վերանայելու հարցը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`    Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                         Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)

                          Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)

                         Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

                         Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)

                        Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն օրենսգրքով սահմանված իրավախախտումների համար քրեական օրենսգրքով նախատեսված է նաեւ քրեական պատասխանատվություն, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Առաջարկում ենք Փաթեթին կցել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ՝ բացառելու համար այնպիսի իրավիճակները, երբ նույն արարքի համար նախատեսված լինի եւ վարչական, եւ քրեական պատասխանատվություն:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                    Ս. Թեւանյան (հեռ. 011-513-396)

                    Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)

                    Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

                    Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)

                    Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)