ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-294-04.04.2018-ԱՍ-011/0) եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2941 -04.04.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազ գ ային ժողովի պատ գ ամավորներ Էդմոն Մարուքյանի, Գեւորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազ գ ային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծերում սահմանված «հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների»բառերն առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետությա Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված ձեւակերպմանը՝ դրանք փոխարինելով «հարկերի, տուրքերի, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումների» բառերով:

2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 3-րդ՝ «Աշխատանքային օրենսդրության սկզբունքները» վերտառությամբ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետ ությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետեւանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը չի կարող նվազել: Ն ույնաբնույթ կարգավորում է սահմանվում նաեւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ համապատասխան լրացումը նախատեսելով 4-րդ՝ «Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներ» վերտառությամբ հոդվածում այն դեպքում, երբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը, իսկ առաջարկվող լրացումը չի բխում տվյալ հոդվածի վերնագրից:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկվում է «հարկատու ֆիզիկական անձի» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով, քանի որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11 -րդ կետի համաձայն՝ հարկ վճարող է հանդիսանում՝ կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն: Միեւնույն ժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

4. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկվում է «մաքուր» բառը հանել՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:

5. Նախագծերում առաջարկվում է «աշխատավարձի գումարը» եւ «կենսաթոշակի գումարը» բառերը համապատասխանաբար փոխարինել «աշխատավարձը» եւ «կենսաթոշակը» բառերով՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`        Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազ գ ային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`       Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)