ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-269-16.02.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դիվանագիտական ծառայողների համար օրենսդրությամբ կարող են սահմանվել պարտականություններ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք դարձնել մեծատառ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները (այսուհետ «Նախագծի հոդված» ասելով՝ նկատի կունենանք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածները):

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «շահերի եւ իրավունքների» բառերն առաջարկում ենք փոխարինել «շահերը եւ իրավունքները» բառերով:

Նույն նկատառումներից ելնելով՝ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ապահովում» բառն առաջարկում ենք փոխարինել «ապահովում է» բառերով, 27-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «պահանջներին» բառը՝ «պահանջները» բառով, իսկ 30-րդ հոդվածի 1-ին մասի «հայաստանի հանրապետությանը» եւ «հայաստանի հանրապետության սահմանադրությունը» արտահայտությունների բառերը գրել մեծատառով:

4. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք հստակեցնել, թե գլխավոր քարտուղարի համար որն է բավարար դիվանագիտական ծառայության ստաժը:

5. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «իրականացնում է պաշտոնական հարաբերություններ» արտահայտությունը հստակեցման կարիք ունի:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձություններ» արտահայտությունը առավել կոնկրետացման կարիք ունի:

7. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 21-րդ հոդվածի 6-րդ մասում «վարչապետը» բառն առաջարկում ենք փոխարինել «վարչապետն անհապաղ» բառերով:

8. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-13-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «5-8-րդ, 10-14-րդ» բառերով, որպեսզի ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապելը եւ դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը շարունակեն համարվել դեսպանի եւ մշտական ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու դեպքեր:

9. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դեսպան կամ Կառավարության որոշմամբ ստեղծել» բառերն առաջարկում ենք փոխարինել «դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել» բառերով:

10. Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը, 27-րդ հոդվածի 7-րդ մասը, 30-րդ հոդվածի 2-րդ մասը, 31-րդ հոդվածի 7-րդ մասը, 33-րդ հոդվածի 6-րդ մասը, 34-րդ հոդվածի 4-րդ մասը, 35-րդ հոդվածի 5-րդ մասը, 37-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 38-րդ հոդվածի 4-րդ մասը ենթադրում են նոր իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու այդ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

11. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «9-14-րդ կետերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «9-15-րդ կետերով» բառերով, որպեսզի դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգը խախտելը շարունակվի համարվել դիվանագիտական աստիճանից զրկելու հիմք:

12. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «24-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «25-րդ հոդվածով» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

13. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք լրացնել 5-րդ կետով.

«5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:»:

Սույն առաջարկությունը բխում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից:

14. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում եւ 32-րդ հոդվածում «համակարգի» բառն առաջարկում ենք հանել, որպեսզի գործուղումը հնարավոր լինի դեպի պետական կառավարման համակարգի մարմիններ չհանդիսացող պետական կառավարման այլ մարմիններ (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ) կամ այնտեղից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն եւս:

15. Նախագծի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «մանկավարժական» բառն առաջարկում ենք փոխարինել «կրթական» բառով:

16. Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ մասի «սույն» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն հոդվածի 2-րդ» բառերով՝ ճիշտ կատարելու համար համապատասխան հղումը:

17. Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի միջեւ առկա է հակասություն, որն անհրաժեշտ է վերացնել:

18. Ի տարբերություն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Նախագծի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից առանց որեւէ հիմնավորման դուրս են թողնվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամները՝ որպես դիվանագիտական անձնագրեր ստացողներ:

19. Նախագծի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում կատարված հղումը սխալ է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                        Ա. Դանիելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                      Ա. Դանիելյան (հեռ. 011-513-337)