ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-261-09.02.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն անհրաժեշտ է գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը:

2. Նախագծի վերնագրի «լրացումներ» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաս ին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «2013 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը:

4. Նույն հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նման խնդիրներ կան նաեւ Նախագծի 4-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածներում, որտեղ «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նույն հոդվածի 5-րդ մասի եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական նպաստների չափերը, դրանց նշանակման եւ վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ինչ վերաբերում է նպաստի մերժման վերաբերյալ որոշումը վարչական կամ դատական կարգով բողոքարկելուն, ապա այդ իրավունքը նախատեսված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով:

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «նպաստ» եւ «նպաստի» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «պետական» բառը՝ նկատի ունենալով, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում են պետական նպաստների տարբեր տեսակներ, իսկ նույն մասի երրորդ պարբերության «նպաստի գործում» բառերն առաջարկում ենք հանել:

7. Նախագծի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ հոդվածներում «բառակապակցությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը:

8. Նախագծի 5-րդ հոդվածն առաջարկում ենք տեղափոխել 2-րդ հոդվածից հետո՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասը, եւ դրա «մասից հանել» բառերը փոխարինել «մասի» բառով, «, փոխարենը ավելացնել՝» բառերը փոխարինել «փոխարինել» բառով, իսկ «իրավունքով»» բառից հետո լրացնել «բառերը» բառը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը:

9. Նախագծի 7-րդ հոդվածի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը: Նշենք, որ այս հոդվածով առաջարկվող լրացումը կատարելու դեպքում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը կունենա անհասկանալի շարադրանք:

10. Նախագծի 10-րդ եւ 11-րդ հոդվածներն առաջարկում ենք տեղերով փոխել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաս ին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը:

11. Առաջարկում ենք Նախագծից հանել 10-րդ հոդվածը, քանի որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով:

12. Նախագծի 10-րդ հոդվածի շարադրանքն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությանը:

13. Նախագծի 11-րդ հոդվածի «օրվա» բառն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաս ին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                          Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`           Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`                  Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)