ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-236-15.01.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Էդմոն Մարուքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակման պահից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» կամ «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան (հեռ. 011-513-459)
Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)
Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)
Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
Է. Շահբազյան (հեռ. 011-513-472)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Կ. Հարությունյան (հեռ. 011-513-459)
Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)
Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)
Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
Է. Շահբազյան (հեռ. 011-513-472)