ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» (փաստաթղթային կոդ՝ Կ-209-11.12.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 116-րդ հոդվածի 5-րդ մասի «Պետական եւ համայնքային» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական ինքնակառավարման» բառերով:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են հարգել դատական իշխանության անկախությունը եւ ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը: Այդ առումով անորոշ է, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նշված մասում սահմանված պարտականությունների չկատարման համար ինչ իրավական հետ եւ անքներ կարող են առաջանալ: Հետ եւ աբար անհրաժեշտ է սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատասխանատվությանը վերաբերող դրույթներ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետ եւ անքներ նախատեսված չեն:

2. Նախագծի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական խանգարումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:

Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե երբ է Կառավարությունն ընդունելու համապատասխան իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Նման խնդիրներ կան նաեւ Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասում, 21-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 54-րդ հոդվածի 5-րդ մասում, 60-րդ հոդվածի 1-ին մասում, 70-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 100-րդ հոդվածի 4-րդ մասում:

3. Նախագծի 17-րդ հոդվածի վերնագրի «ակտերըի» բառն առաջարկում ենք փոխարինել «ակտերը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

4. Նույն հոդվածի 3-րդ մասի «նոր կամ նոր երեւան եկած» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր երեւան եկած կամ նոր» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «կայքէջում» բառն առաջարկում ենք փոխարինել «կայքում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

6. Նախագծի 55-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու եւ դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Առաջարկում ենք նշել, թե դատարանի նախագահն ինչ ժամկետում է կատարում համապատասխան իրազեկումը:

Գործողությունների իրականացման ժամկետների հետ կապված խնդիրներ կան նաեւ Նախագծի 63-րդ հոդվածի 3-րդ մասում, 64-րդ հոդվածի 3-րդ մասում, 116-րդ հոդվածի 1-ին մասում, 153-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 165-րդ հոդվածի 4-րդ մասում:

7. Նախագծի 73-րդ հոդվածի 11-րդ մասում եւ 120-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի կանոնները:

8. Նախագծի 73-րդ հոդվածի 14-րդ մասում առաջարկում ենք «կամ դատավորը» բառերը հանել:

9. Նախագծի 88-րդ հոդվածի 2-րդ մասի «21-րդ եւ 22-րդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «20-րդ եւ 21-րդ» բառերով: Այդ փոփոխության անհրաժեշտությունը կվերանա, եթե Նախագծի երկրորդ 15-րդ գլուխը դարձվի 16-րդ, եւ փոփոխվի նաեւ հետագա գլուխների համարակալումը: Այդ դեպքում փոփոխություններ պետք է արվեն նաեւ 94-րդ հոդվածի 3-րդ մասում, 165-րդ հոդվածի 1-ին մասում եւ 170-րդ հոդվածի 1-ին մասում:

10. Նախագծի 90-րդ հոդվածի 1-ին մասի «վճարովի աշխատանք» բառերն առաջարկում ենք փոխարինել «վճարովի այլ աշխատանք» բառերով:

11. Նախագծի 98-րդ հոդվածի 2-րդ մասի «107-րդ հոդածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենսգրքի 107-րդ հոդվածով» բառերով:

12. Նախագծի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի թեկնածուները պետք է ունենան անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից առնվազն երկուսի` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:

Կարծում ենք՝ այս պահանջը հիմնավորման կարիք ունի:

13. Նախագծի 108-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր:

Նշենք, որ նման կարգ գործում է ՀՀ ԱԺ պատգամավորների՝ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու համար: Առաջարկում ենք կամ ամրագրել, որ դատավորի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է այդ նույն կարգով, կամ Նախագծի անցումային դրույթներում նշել, թե երբ է կրթության եւ գիտության նախարարությունն ընդունելու նշված կարգը: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն քի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

14. Նախագծի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերում առաջարկում ենք «ով» բառը փոխարինել «նա» բառով: Նույն մասի 10-րդ կետում «ի հայտ է եկել» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «նրա մոտ» բառերը, իսկ «հրաժարվել է» բառերից առաջ՝ «նա» բառը: «Նա» բառն անհրաժեշտ է լրացնել նաեւ նույն մասի 11-ին կետի «չի զբաղվել» բառերից առաջ, 12-րդ եւ 13-րդ կետերի «ընթացքում» բառից հետո: Նույն մասի 11-ին կետում «եւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «կամ» բառով, իսկ 14-րդ կետում՝ «ստացած» բառը՝ «նրա ստացած» բառով:

15. Նախագծի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի պաշտոնում նշանակված անձը դատավորի պաշտոն ստանձնելիս նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում, որին հրավիրվում է Հանրապետության Նախագահը, տրված հետեւյալ երդմամբ.

« … »:

Թեր եւ ս իրավացի կլիներ Վ ճռաբեկ դատարանի դատավորների դեպքում այլ կարգի սահմանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս նշանակվելուց առաջ ընտրվում են Ազգային ժողովի կողմից:

16. Նախագծի 136-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 144-րդ հոդվածի 6-րդ մասի «136-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «134-րդ հոդվածով» բառերով՝ ճշգրտելու համար համապատասխան հղումը: Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է Նախագծի 145-րդ հոդվածի 3-րդ մասից «եւ 136-րդ» բառերը հանել:

17. Նախագծի 146-րդ եւ 153-րդ հոդվածների 1-ին մասերում արված հղումները սխալ են:

18. Նախագծի 165-րդ հոդվածն ունի երկու 2-րդ մաս: Առաջարկում ենք մասերի համարակալումը ճշգրտել, 3-րդ (ճշգրտելուց հետո՝ 4-րդ) եւ 4-րդ (ճշգրտելուց հետո՝ 5-րդ) մասերի «1-ին մասի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով:

19. Նախագծի 22-րդ (գլուխների համարակալման ճշգրտումն իրականացնելուց հետո՝ 23-րդ) գլխի եւ 173-րդ հոդվածի վերնագրերում նշված «Եզրափակիչ» բառն անհրաժեշտ է փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

20. Նախագծի 173-րդ հոդվածի 1-ին մասի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

21. Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «2002 թվականի» բառերը փոխարինել «2007 թվականի» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» (փաստաթղթային կոդ՝ Կ-209-11.12.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք եւ այլն:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)