ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտանբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-168-27.10.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտանբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագիրը «առանձնահատկությունների մասին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտանբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-238-Ն օրենքի 7.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:»:

Նման ձեւակերպումը կապահովի համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտանբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-168-27.10.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտանբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)