«24» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                            ԻՎ-ե-186

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-150-9.10.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերեւի աջ անկյունի «Նախագիծ» բառն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. Նախագծի վերնագրի «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» բառերնառաջարկում ենք փոխարինել ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագիծը «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում այլեւս չի պարունակում:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը տեղերն առաջարկում ենք փոխել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-150-9.10.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)