«08» օգոստոսի 2017թ.                                                                                                                                  ԻՎ-ե-145

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-109-03.08.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1091 -03.08.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1091 -03.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-60-Ն» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները: Նույնը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-135-Ն» բառերին:

2. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «օրենքսգրքի» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենսգրքի» բառով, իսկ «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը հանել, քանի որ այդ նախագիծը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքին հղում այլեւս չի պարունակում: Վերջին առաջարկությունը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրնսգիրք)» բառերին:

3. ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի եւ 4-րդ հոդվածի 4-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով, իսկ 7-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 8-րդ հոդվածում՝ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 3-րդ հոդվածում, 4-րդ հոդվածի 1-ին մասում եւ 6-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը հանել, քանի որ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում որոշվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն այդուհետ անվանել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին»:

6. Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-3-րդ մասի համաձայն՝ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությունը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ քրեակատարողական ծառայության պետի ներկայացմամբ: Նախագծի 5-րդ հոդվածով ատեստավորման անցկացման կարգը եւ պայմանները սահմանելու իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերցվում եւ տրվում է արդարադատության նախարարին: Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը սահմանում է Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ոչ միայն կրծքանշանի, այլեւ մեդալի ոչ միայն տեսակները եւ ձեւերը, այլեւ շնորհման կարգը:

Նշվածը ենթադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ արդարադատության նախարարի կողմից նոր իրավական ակտերի ընդունում եւ գործող իրավական ակտերում փոփոխությունների եւ լրացումների կատարում:

Առաջարկում ենք Նախագծում նախատեսել անցումային դրույթներ, որտեղ վերը նշվածի իրականացման համար ժամկետներ սահմանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-109-03.08.2017-ՊԻՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1091 -03.08.2017-ՊԻՄԻ-011/0) եւ ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1091 -03.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)