«31» հուլիսի 2017թ.                                                                                                                                        ԻՎ-ե-109

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-75-17.07.2017-ՏՀ-011/0), ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-751 -17.07.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-752 -17.07.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին », ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք համակարալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է համարակալել նաեւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 10-րդ հոդվածի միակ մասը: Այդ հոդվածի սկզբում բացակայում է նաեւ «Հոդված» բառը:

2. Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի եւ համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը եւ էլեկտրոնային գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե երբ է կառավարությունն ընդունելու համապատասխան որոշումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 4-րդ հոդվածում, ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում անհրաժեշտ է «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 9-րդ եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 6-րդ հոդվածների վերնագիրն առաջարկում ենք դարձնել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-75-17.07.2017-ՏՀ-011/0), ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-751 -17.07.2017-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-752 -17.07.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին », ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)