«27» հուլիսի 2017թ.                                                                                                                                          ԻՎ-ե-96

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-60-7.07.2016-ՊԻՄԻ-011/0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-601 -7.07.2016-ՊԻՄԻ-011/0), ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-602 -7.07.2016-ՊԻՄԻ-011/0) եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-594 -7.07.2016-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում, 6-րդ եւ 8-րդ հոդվածների 2-րդ մասերում, 12-րդ, 15-րդ, 16-րդ եւ 21-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր՝ 5-րդ կետ» բառերով, իսկ 20-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացվող 1.1-րդ հոդվածի վերնագրի «իրավական ակտերը» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենսդրությունը» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 6-րդ հոդվածի 1-ին մասում, 7-րդ հոդվածի 1-4-րդ մասերում, 14-րդ հոդվածում եւ ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 2-րդ հոդվածի 2-8-րդ մասերում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2 -րդ մասի պահանջները:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքում լրացված 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը:

Առաջարկում ենք Նախագծում ավելացնել անցումային դրույթներ, որտեղ սահմանել, թե Փաթեթի ուժի մեջ մտնելու հետո ինչ ժամկետում է կարգապահական հանձնաժողովը սահմանելու իր աշխատակարգը:

Նման խնդիր կա նաեւ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքում լրացվող 22.1-րդ հոդվածի 4-րդ մասում եւ Նախագծի 16-րդ հոդվածով Օրենքում լրացվող 28.1-րդ հոդվածի 2-րդ մասում:

5. Նախագծի 11-րդ եւ 13-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Օրենքում չեն պահպանվում հայոց լեզվի կանոնները («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մաս): Բացի այդ՝ առաջարկում ենք Օրենքի 22-րդ հոդվածի երկու մասերով նախատեսված կետերը միավորել մեկ մասում, քանի որ Նախագծով վերանում է լիազորությունների դադարման եւ դադարեցման տարբերությունը:

6. Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի «լիազորությունների դադարեցման» բառերը փոխարինել «լիազորությունների դադարեցում» բառերով, իսկ «պաշտոնից ազատելու» բառերը՝ «պաշտոնից ազատում» բառերով:

7. Նախագծի 22-րդ հոդվածի «ծառայությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «ծառայության» բառով:

8. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ին հղում այլեւս չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-60-7.07.2016-ՊԻՄԻ-01 1 /0), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-601 -7.07.2016-ՊԻՄԻ-01 1 /0), ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-602 -7.07.2016-ՊԻՄԻ-01 1 /0) եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-594 -7.07.2016-ՊԻՄԻ-01 1 /0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)