«25» հուլիսի 2017թ.                                                                                                                                       ԻՎ-ե-86

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-50-6.07.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 8-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով, իսկ 2-րդ եւ 5-րդ հոդվածներում՝ «սանկցիան» բառը փոխարինել «երկրորդ պարբերությունը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 137.4-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ ՎԻՎՕ-ի 150.2-րդ հոդվածի 3-րդ մասում, Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող՝ ՎԻՎՕ-ի 150.6-րդ հոդվածի սանկցիայում եւ Նախագծի 6-րդ հոդվածով ՎԻՎՕ-ում լրացվող 150.10-րդ հոդվածի 1-4-րդ մասերում առաջարկում ենք «միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով» բառերից հետո լրացնել «սահմանված նվազագույն աշխատավարձի» բառերը:

3. Նախագծի 3-րդ եւ 6-րդ հոդվածներից առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության արդյունքում անհրաժեշտ է ՎԻՎՕ-ի 224-րդ հոդվածի 1-ին մասից, 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերից հանել «տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ» բառերը:

5. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության արդյունքում բաց է մնում այն հարցը, թե որ մարմինն է քննում ՎԻՎՕ-ի 137.5-137.8-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-50-6.07.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)