«15» հունիսի 2016թ.                                                                              ԻՎ-ե-65

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1010-18.05.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ԱՎԵԼԱՑՎԱԾ» բառով:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «1997 թվականի մայիսի 14-ի» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «ՀՕ-118» բառերը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

Նույն հոդվածում «հարկի» բառն առաջարկում ենք փոխարինել «հարկի մասին» բառերով:

2. Նախագծ ի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագիծը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին այլեւս հղում չի պարունակում:

3. Նախագծ ի 1-ին հոդվածում նշված «լրացնել «38»-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել նոր՝ 38-րդ կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր կետեր լրացնելու միջոցով:

4. Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծով նշված «դեղերի հիմնական ցանկը» հաստատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի N 17-Ն հրամանի 1-ին կետով: Նշված ցանկում «առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղեր»-ն առանձնացված չեն, ուստի պարզ չէ, թե Նախագծի համաձայն՝ ո ր դեղերի ներմուծումն ու իրացումն է առաջարկվում ազատել ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, «առավել տարածված հիվանդություններ» արտահայտությունը հստակեցման կարիք ունի:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)