«22» ապրիլի 2016թ. ԻՎ-ե-45

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-984-06.04.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «38)-րդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «38-րդ» բառերով:

Նույնը վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածում նշված «38)-րդ» բառերին:

3. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետում նշված «գործարքներն (գործառնություններն) ազատվում են ավելացված արժեքի հարկից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «գործարքները (գործառնությունները)» բառերով՝ նկատի ունենալով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ արդեն իսկ նշված են «ԱԱՀ-ից ազատվում են» բառերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)