«19» ապրիլի 2016թ. ԻՎ-ե-41

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պրոբացիայի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-976-01.04.2016-ՊԻ-010/1), «Պրոբացիայի պետական ծառայության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9761 -01.04.2016-ՊԻ-010/1), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9762 -01.04.2016-ՊԻ-010/1), «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9763 -01.04.2016-ՊԻ-010/1), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9764 -01.04.2016-ՊԻ-010/1), ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9765 -01.04.2016-ՊԻ-010/1), ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9766 -01.04.2016-ՊԻ-010/1), ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9767 -01.04.2016-ՊԻ-010/1), ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9768 -01.04.2016-ՊԻ-010/1) եւ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9769 -01.04.2016-ՊԻ-010/1) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պրոբացիայի ծառայության ղեկավարը այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց հրամաններն ու ցուցումները, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

3. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ գլխում ավելի տեղին կլինի խոսել ոչ թե պրոբացիայի ծառայողների իրավունքների (հոդվ. 34) եւ պարտականությունների (հոդվ. 35), այլ նրանց լիազորությունների մասին:

Նույն նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պրոբացիայի ծառայողը կրում է նաեւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ: Նման ձեւակերպումն առաջացնում է իրավական անորոշություն:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում հղում է կատարվում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված «անվտանգության միջոցներին», ինչը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում «անվտանգության միջոցների» վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն:

Նույնը վերաբերում է նաեւ նույն նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասին, 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 35-րդ, 39-րդ եւ 40-րդ հոդվածները ընդգրկված են Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 10-րդ եւ 11-րդ գլուխներում, որոնք նույն նախագծի 46-րդ հոդվածի համաձայն՝ ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի մեկից, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ: Ինչ վերաբերում է «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, ապա «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 52-րդ հոդվածի համաձայն՝ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նունպես ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի մեկին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ: Հետեւաբար՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը հասկասություն կառաջանա նշված դրույթների եւ Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի միջեւ:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված «իրականացումն է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «իրականացումը» բառով, 19-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ներկայացվում են» բառերը՝ «ներկայացվում է» բառերով, 33-րդ հոդվածի 4-րդ մասում «կարող է» բառերը՝ «կարող են» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պրոբացիայի ծառայությունը իրականացնում է հսկողություն պրոբացիայի ծառայության շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերահսկողության սկիզբը հաշվարկվում է պրոբացիայի ծառայության շահառուին հաշվառման վերցնելու պահից, իսկ 6-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից անձի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ իրականացվում է վերահսկողություն: Այդ առումով հիշյալ դրույթներն հակասում են միմյանց եւ խմբագրման կարիք ունեն՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն. «Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները»:

Նմանատիպ դրույթներ առկա են նաեւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 16-րդ եւ 24-րդ հոդվածներում:

3. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերում եւ Նախագծի ամբողջ տեքստում «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերով՝ ճիշտ նշելու համար նշված մարմնի լրիվ անվանումը:

Նույնը վերաբերում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 3-4-րդ հոդվածներին: Միաժամանակ՝ այդ նախագծի 4-րդ հոդվածով փոփոխվող՝ օրենսգրքի 32-րդ հոդվածի 25-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «կառավարությանն առընթեր ոստիկանությանը» բառերը:

4. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասում պարզ չէ, թե ինչ միջոցների հաշվին է ընտանեկան հսկողության պահանջների կատարման ժամանակահատվածում պրոբացիայի շահառուն օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու՝ նկատի ունենալով, որ Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասում՝ հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությունով. «Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին»:

5. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «նա կատարել է մեկ այլ հանցանք» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել» բառերը, քանի որ նշված դեպքում խոսքը պետք է գնա անձի կողմից մինչեւ դատվածությունը սահմանված կարգով մարվելը կամ հանվելը նոր հանցանք կատարելու մասին: Հիշյալ առաջարկությունը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից:

6. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ ծանուցման պատշաճության վերաբերյալ: Այդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցումը պատշաճ է, եթե թղթային ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի նշած հասցեով (2-րդ կետ) կամ թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը (3-րդ կետ): Հիշյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ ծանուցումը համարվում է պատշաճ՝ 1) եթե ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի նշած հասցեով, 2) եթե թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը: Այսինքն՝ ծանուցողի նշած հասցեով ծանուցագիրը ուղարկելը համարվում է պատշաճ ծանուցում առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ծանուցվողը ստացել է ծանուցագիրը, թե ոչ: Այդ առումով հստակ չէ, եթե ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի նշած հասցեով, սակայն ծանուցագիրը ստացողը գրավոր չի հաստատել այն ծանուցվողին հանձնելու փաստը, ապա նշված դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, թե ոչ:

7. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասում պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործի մեջ անհրաժեշտ է ներառել նաեւ նրա պաշտոնական էլեկտրոնային փոստը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պրոբացիայի ծառայության շահառուի անձնական գործը իր մեջ պետք տեղեկատվություն պարունակի նաեւ շահառուի էլեկտրոնային փոստի վերաբերյալ, քանի որ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային ծանուցագիրը ուղարկվում է ծանուցվողի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ նույն նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նշված եղանակով ծանուցելը համարվում է պատշաճ ծանուցում, եթե առկա է ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

8. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 5-րդ մասում «օրենսդրությամբ սահմանված կարգին» կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասին:

9. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված «բարեկիրթ» բառն առաջարկում ենք փոխարինել «մարդասիրական» բառով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 8-րդ մասում, որպես պրոբացիայի ծառայության իրականացման սկզբունք նշված է նաեւ մարդասիրության սկզբունքը:

10. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 13-րդ գլխի վերնագրում «հսկողությունը» բառն անհրաժեշտ է փոխարինելնել «վերահսկողությունը եւ հսկողությունը» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նույն գլխի 44-րդ հոդվածում խոսքը գնում է պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողության մասին, իսկ 45-րդ հոդվածում՝ պրոբացիայի նկատմամբ դատախազական հսկողության մասին: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ բաժինների եւ գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

11. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց տրամաբանական հաջորդականությունը:

12. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պրոբացիայի ծառայողների համար կարող է սահմանվել համազգեստ, մինչդեռ պարզ չէ, թե համազգեստի ձեւը եւ կրման կարգն ինչ իրավական ակտով է սահմանվելու:

13. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 9-րդ մասում՝ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի կետերով նախատեսված հիմքերին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ պրոբացիայի ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը սահմանված են «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 49-րդ հոդվածում:

Նույնը վերաբերում է նաեւ նույն նախագծի 33-րդ հոդվածի 1-ին մասին:

14. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «(եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերով կարող են սահմանվել այլ մասնագիտական կրթությանը վերաբերող պահանջները, մասնավորապես՝ պրոբացիայի ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնելու համար, որն իր բնույթով իրավաբանական չէ, կոնկրետ ինչ մասնագիտական կրթություն է պահանջվելու:

15. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների հաստիքացուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ հաստիքացուցակը ներառում է նաեւ ծառայողների վարձատրության չափը, ինչից բխում է, որ պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների ծառայողների վարձատրության չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ինչը չի համապատասխանում «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն՝ պրոբացիայի ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված դրույթը չի համապատասխանում նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով սահմանված են պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների ծառայողների վարձատրության չափերը:

16. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ: Այդ առումով առաջարկում ենք նույն նախագծի 19-րդ հոդվածում նույնպես նախատեսել նման դրույթ. «Փակ մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ»:

17. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «կամ դուրս է գալիս» բառերն առաջարկում ենք հանել՝ նկատի ունենալով նույն հոդվածի 4-րդ մասը, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու եւ ռեզերվից հանելու կարգը:

18. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «7) իր իրավասությունների շրջանակներում տուժողի եւ պրոբացիայի ծառայության շահառուի հաշտեցմանը օժանդակելը»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

19. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պրոբացիայի ծառայողների գործողությունների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: Սույն մասն առաջարկում ենք խմբագրել այնպես, որ խոսքը վերաբերի պրոբացիայի ծառայողների ոչ միայն գործողություններին, այլեւ հրամաններին ու որոշումներին:

20. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում հստակ չէ «շահերի բախման իրավիճակներ» հասկացության իրավական բովանդակությունը, ուստի առաջարկում ենք առանձին դրույթով սահմանել «շահերի բախում» եւ «շահերի բախման իրավիճակներ» հասկացությունների սահմանումները:

21. «Պրոբացիայի պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ծառայողական դիրքն ի չարը գործադրելու» արտահայտությունը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:

22. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրում նշված «փոփոխություններ եւ լրացում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն եւ լրացումներ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

23. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «կարող է հաշվի առնել» բառերն առաջարկում ենք փոխարինել «հաշվի է առնում» բառերով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանի պահանջի հիման վրա իրավասու մարմնի կողմից ներկայացված խորհրդատվական զեկույցը պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը կարող է հաշվի առնել կամ հաշվի չառնել, այսինքն՝ թողնված է դատարանի հայեցողությանը, մինչդեռ նույն նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածների համաձայն՝ դատարանը իրավասու մարմնի կողմից ներկայացված խորհրդատվական զեկույցը պարտադիր հաշվի է առնում:

24. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

25. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: նույն նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներին:

26. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

27. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 20611-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «խախտումները» բառն անհրաժեշտ է փոխարինել «խախտումը» բառով, քանի որ նշված հոդվածի 1-ին մասում խոսքը մեկ արարքի՝ պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով ծառայության մարմին չներկայանալու մասին է:

28. ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել:

29. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի մասերի համարներն անհրաժեշտ է տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ նույն նախագծի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 12-րդ, հոդվածներին:

30. ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ «ենթակետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետում» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)