«19» փետրվարի2016թ.                                                                           ԻՎ-ե-13



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-938-21.01.2016-ՊԱ-010/0), ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9381 -21.01.2016-ՊԱ-010/0), ««Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9382 -21.01.2016-ՊԱ-010/0), ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9383 -21.01.2016-ՊԱ-010/0), ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9384 -21.01.2016-ՊԱ-010/0), ««Փրկարար ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9385 -21.01.2016-ՊԱ-010/0), ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-9386 -21.01.2016-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝Նախագիծ) 2-րդ եւ 7-րդ հոդվածներից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-4-րդ եւ ««Փրկարար ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 1-ին եւ 11-րդ հոդվածներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում «պաշտպանության» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության» բառով: Նշենք, որ այդ հոդվածում «պաշտպանության» բառն օգտագործվում է 3 անգամ, ուստի հավանական շփոթը կանխելու նպատակով առաջարկում ենք ոչ թե «պաշտպանության» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության» բառերով, այլ «պաշտպանության բնագավառի» բառերը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերով:

3. Նախագծի 4-րդ հոդվածի «բժշկական օգնություն եւ սպասարկումն» բառերն առաջարկում ենք փոխարինել «բժշկական օգնությունը եւ սպասարկումն» բառերով:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվող լրացման մեջ «լիազորված մարմին ղեկավարի հրամանով» բառերն առաջարկում ենք փոխարինել «լիազորված մարմնի ղեկավարի հրամանով» բառերով:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին կետից առաջարկում ենք հանել «հետեւյալ» բառը՝ համապատասխանեցնելու այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի 1-ին, ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ եւ ««Փրկարար ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ ու 9-րդ հոդվածներին:

6. Նախագծի նույնհոդվածի 3-րդ կետում եւ 11-րդ հոդվածի 2-րդ կետում առաջարկումենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ համապատասխանեցնելով դրանք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Փրկարար ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ եւ 11-րդ հոդվածներին:

7. ««Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքի Նախագծի 1-ին հոդվածում առաջարկումենք «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ այդ նախագիծը համապատասխան օրենքի վրա այլեւս հղում չի պարունակում: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ««Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածին:

8. ««Փրկարար ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «1.1-րդ» բառերը փոխարինել «1.1-ին» բառերով:

9. Նույն նախագծի 2-րդ եւ 11-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, իսկ 6-րդ եւ 9-րդ հոդվածներից՝ «հետեւյալ» բառերը հանել՝ համապատասխանեցնելու դրանք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

10. Նույն նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է «Փրկարար ծառայությանմասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը լրացնել «` դատավճռի ուժի մեջ մտնելու օրվանից.» բառերով: Առաջարկում ենք «դատավճռի ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը փոխարինել «դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին եւ հենց «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին:

11. Նույն նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվում է «Փրկարար ծառայությանմասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի վերնագիրը, 1-ին եւ 2-րդ մասերը «տեխնիկական» բառից առաջ, համապատասխան հոլովաձեւերով, լրացնել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը եւ»բառերով: Հարկ է նկատի ունենալ, որ այդ դեպքում անհրաժեշտ է «Փրկարար ծառայությանմասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի «չի համարվում եւ աշխատանքի է ընդունվում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «չեն համարվում եւ աշխատանքի են ընդունվում» բառերով: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է լրացվող տեքստի «անձնակազմը» բառը փոխարինել «անձնակազմի» բառով:

12. Առաջարկում ենք ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ռազմական դրություն մտցնելու» բառերը փոխարինել «ռազմական դրություն հայտարարելու» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածին եւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Սարգսյան (հեռ. 011-513-659)

Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

Մ. Վասիլյան (հեռ. 011-513-273)

Գ. Հովսեփյան (հեռ. 011-513-616)

Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)

Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)