«24» հուլիսի 2015 թ.                                                                                                            ԻՎ-ե-83

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-837-15.07.2015-ԱՄ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-8371 -15.07.2015-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Քանի որ ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով խմբագրվող «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետը վերաբերում է նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերին (մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատում), առաջարկում ենք 4-րդ մասի «22-րդ» բառը փոխարինել «12-րդ բառով»: Բացի այդ՝ Նախագծով հստակեցված չեն այն դեպքերը, երբ եռօրյա ժամկետի ոչ թե վերջին՝ երրորդ, այլ առաջին կամ երկրորդ օրն է համընկնում համապատասխան շաբաթը լրանալու օրվան: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծով Օրենքում խմբագրվող 10-րդ հոդվածի 4-րդ մասի «իսկ եթե երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 22-րդ շաբաթը լրանալու օրվան» բառերը փոխարինել «իսկ եթե հղիության 12-րդ շաբաթը լրանալու օրն ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար հղի կնոջը տրամադրված երեք օրացուցային օրից ավելի շուտ է վրա հասնում» բառերով՝ հաշվի առնելով նաեւ նախորդ նախադասության մեջ մեր կողմից արված առաջարկը:

Փաթեթ ի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան