«16» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-166

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-630-08.10.2014-ՖՎ-010/0), ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6301 -08.10.2014-ՖՎ-010/0), ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6302 -08.10.2014-ՖՎ-010/0) եւ ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6303 -08.10.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպություններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բանկերի եւ բանկային գործունեությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկված լրացման մեջ առաջարկում ենք «ՀՀ» հապավումը բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ ապահովելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջի կատարումը, համաձայն որի՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ ««Վարկային կազմակերպություններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացման վերջին պարբերությանը:

2. ««Վարկային կազմակերպություններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է «Վարկային կազմակերպություններիմասին» ՀՀ օրենքի 9.1-րդ հոդվածը լրացնել նոր մասով: Նշենք, որ առաջարկվող մասը համարակալված չէ, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Առաջարկվածը փաստացի 9.1-րդ հոդվածի 2-րդ մասն է, ուստի առաջարկում ենք այն թվագրել «2» թվով: Մասերի համարակալման բացակայություն կա նաեւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նշված՝ 9.1-րդ հոդվածի 1-ին մասում, ինչպես նաեւ նույն օրենքի 1-ին, 5.1-րդ, 11-րդ, 18-րդ եւ 20-րդ հոդվածներում:

Նախագծով առաջարկված լրացված մասի «պետք են ունենան» բառերն առաջարկում ենք փոխարինել «պետք է ունենան» բառերով՝ ապահովելով համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան