«02» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                 ԻՎ-ե-142

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-598-12.09.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

2.Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 3-րդ հոդվածում հղում է կատարվում օրենսդրությամբ նախատեսված չափին, ձեւավորման պայմաններին եւ կարգին: Այդ առումով՝ գտնում ենք, որ Նախագծի հիշյալ հոդվածում օրենսդրությանը կատարված հղումն անորոշ է եւ վերանայման կարիք ունի՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ:

Բացի այդ, գտնում ենք, որ նախագծի հիշյալ հոդվածում նշված «կարգ» եզրույթն իր մեջ ներառում է նաեւ «ձեւավորման պայմանները», ուստի Նախագծի 3-րդ հոդվածում նշված «ձեւավորման պայմանները» բառերն անհրաժեշտ է հանել:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ կամ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Մանուկյան

Ս. Առաքելյան