«28» օգոստոսի2014 թ.                                                                                                              ԻՎ-ե- 127


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-568-21.07.2014, 21.082014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի, Մնացական Մնացականյանի, Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օ րենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Առաջարկում ենք Օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի 3-րդ պարբերություններից եւ 8-րդ մասի 2-րդ պարբերությունից «վեց տարի ժամկետով» բառերը տեղափոխել նշված մասերի 1-ին պարբերության՝ «Ազգային ժողովը» բառերից հետո՝ համահունչ դարձնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.3 եւ 83.4 հոդվածների դրույթներին:

2. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը կարգավորում է Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի անդամների նշանակման եւ լիազորությունների դադարեցման ընթացակարգը: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով չի կարգավորվում սահմանադրական դատարանի անդամին որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ Ազգային ժողովի կողմից համաձայնություն տալու ընթացակարգը, ինչն ամրագրված է Սահմանադրության 83-րդ հոդվածի 3-րդ կետում: Սահմանադրությանը համապատասխան՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով եւս նախատեսվում է, որ սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաեւ նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց սահմանադրական դատարանի եւ իրեն նշանակող մարմնի` Ազգային ժողովի համաձայնության: Սահմանադրական դատարանի համաձայնությունը տրվում է եզրակացությամբ, իսկ Ազգային ժողովի համաձայնությունը` Ազգային ժողովի որոշմամբ: Ուստի առաջարկում ենք քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքովնշված հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝Հ.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս.Առաքելյան