«03» հունիսի 2014 թ.                                                                                                         ՓՎ-ե-95

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-531-22.05.2014- ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի վերնագրում «լրացում» բառը անհրաժեշտ է փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ նախատեսվում է կատարել երկու լրացում:

2.2.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը «տուգանք չվճարելու դեպքում» բառերից հետո լրացնել «փաստացի չվճարված» բառերը: Առաջարկում ենք «3-րդ եւ 4-րդ մասերը» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ պարբերություններում» բառերով, քանի որ Օրենսգրքի 305-րդ հոդվածը բաժանված չէ «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս):

2.3.Նախագծով նախատեսված լրացումները ընդունվելու դեպքում կստացվի, որ «փաստացի չվճարված տուգանք» դրույթը կվերաբերվի վարչական իրավախախտում կատարած բոլոր անձանց, քանի որ եւ Օրենսգրքում կարգավորված չեն նշված հարաբերությունները, իսկ Նախագծով առաջարկվող լրացմամբ հստակեցված եւ տարբերակված չեն «փաստացի վճարված» եւ «փաստացի չվճարված» եզրույթները:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                     Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ա.Մանուկյան

Գ.Հովսեփյանհեռ. 513-616