27.05.2014թ.                                                                                                            ՓՎ -94


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» (փաստաթղթային կոդ` Կ-507-30.04.2014-ՖՎ-010/0) վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

Համաձայն հաշվետվության, ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1071.4 մլրդ. դրամ, ծախսերը` 1142.9 մլրդ. դրամ (ճշտված պլանի կատարողականը` 90.8%), իսկ բյուջեի դեֆիցիտը` 71.5 մլրդ. դրամ:

Սույն հաշվետվության առումով հատկանշական են հետեւյալ տեղեկություններն ու միտումները:

1. 2013 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության վերականգնումը տնտեսական ակտիվության աճի լավատեսական սպասումների ներքո տարվա ընթացքում շարունակվել է` հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի զգալի բարելավման: Այս զարգացումները հիմնականում պայմանավորված էին թե համաշխարհային տնտեսության վերականգնմամբ եւ թե ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությամբ: Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2013թ. գրանցվել է 3.5% տնտեսական աճ, որին նպաստել են ծառայությունների ճյուղը 2.3 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը՝ համապատասխանաբար 1.6 եւ 0.8 տոկոսային կետով, իսկ շինարարությունը 1.5 տոկոսային կետով բացասական նպաստում է ունեցել տնտեսական աճին: Ընդ որում, արդյունաբերության արտադրանքի ծավալը 2013 թվականին աճել է 6.8%-ով, գյուղատնտեսությունը՝ 7.1%-ով, իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 8.1% անկում: Շարունակվել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառության աճը` հիմնականում արտահանման աճի բարձր տեմպերի պահպանման պայմաններում: 2013 թվականի 12-ամսյա գնաճը (դեկտեմբերը դեկտեմբերի համեմատ) կազմել է 5.6%` պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում: Արձանագրվել է նաեւ պետական բյուջեի եկամուտների անվանական 13.2% աճ, իսկ ծախսերի գծով անվանական աճը կազմել է 13.6%: Այսպիսով, 2013 թվականի արդյունքներով հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող:

2005-2013թթ. ՀՆԱ-ի եւ տնտեսության ճյուղերի իրական աճերը նախորդ տարվա նկատմամբ

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

Արդյունա-բերություն

5.6

-2.5

2.8

2.1

-6.9

9.2

16.0

5.7

6.8

Գյուղատն - տեսություն

11.2

0.5

10.4

3.3

6.0

-16.0

13.6

9.3

7.1

Շինարարություն

27.9

37.7

18.2

11.3

-41.6

3.3

-12.5

0.5

-8.1

Ծառայություններ

15.0

16.0

12.5

4.8

-3.3

4.1

4.0

8.0

3.6

Համախառն ներքին արդյունք

13.9

13.2

13.7

6.9

-14.1

2.2

4.7

7.2

3.5

2. 2013 թվականին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 3.3%-ով: Վերջնական սպառման կառուցվածքում պետական եւ մասնավոր սպառման տեսակարար կշիռները 2013թ. կազմել են համապատասխանաբար 13.8% եւ 86.2%, ընդ որում` վերջնական սպառման իրական աճը պայմանավորված է մասնավոր սպառման 13.4% եւ պետական սպառման 1.5% աճով:

Հաշվետու տարում կապիտալ ներդրումներն իրական արտահայտությամբ կրճատվել են 5%-ով. կրճատվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները: Մասնավոր ներդրումների կրճատումը հիմնականում պայմանավորված է տնտեսության մեջ շինարարության դերի նվազմամբ: 2013 թվականին արտահանման իրական ծավալները դրամային արտահայտությամբ աճել են 16.3%-ով` պայմանավորված հիմնականում արդյունաբերության արտահանող ճյուղերում արտադրական կարողությունների առավել արդյունավետ օգտագործմամբ: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ աճել է 0.7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել տնօրինվող իրական եկամուտների աճի տեմպերի դանդաղմամբ:

4. 2013 թվականին գնաճը միջինում կազմել է 5.8%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 5.8% (նպաստումը գնաճին` 3.1 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների 4.6% (նպաստումը գնաճին` 0.7 տոկոսային կետ) եւ ծառայությունների սակագների 6.4% (նպաստումը գնաճին` 1.9 տոկոսային կետ) աճով: 2013 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, որը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 4.0%, ոչ պարենային ապրանքների գների 3.5% եւ ծառայությունների սակագների 9.7% աճով:

5. Արտաքին պահանջարկի աճի հետ մեկտեղ տարեսկզբից ավելացել են նաեւ Հայաստան ներհոսող տրանֆերտները եւ գործոնային եկամուտները` նպաստելով ընթացիկ հաշվի պակասուրդի դանդաղ կրճատմանը մինչեւ ՀՆԱ-ի 10.5 տոկոսը: 2013 թվականին ապրանքների գծով արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ աճել է 5.9%-ով եւ կազմել ՀՆԱ-ի 22.5 տոկոսը` նախորդ տարվա 22.2%-ի դիմաց:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականի արդյունքներով կազմել է 5956.8 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 5.6%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 7.2%-ով` կազմելով 1480.0 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 5.1%-ով եւ կազմել է 4476.8 մլն. ԱՄՆ դոլար:

2013 թվականին տեղի է ունեցել ներմուծման համեմատ ՀՀ արտահանման առաջանցիկ աճ: Արտահանման 7.2% աճի ամենաբարձր` 4.0 տոկոսային կետը պայմանավորվել է «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման 21.5% աճով: Արտահանման աճի 1.5 տոկոսային կետը պայմանավորվել է «Կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք», 1.2 տոկոսային կետը` «Բուսական ծագման արտադրանք» եւ 1.1 տոկոսային կետը` «Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» ապրանքախմբերի ծավալների աճով:

Նորմալացված առեւտրային հաշվեկշիռը (որը հաշվարկվում է որպես առեւտրային հաշվեկշռի եւ ապրանքաշրջանառության հարաբերակցություն եւ ցույց է տալիս, թե միավոր արտաքին ապրանքաշրջանառության մեջ որքան զուտ արտահանված ապրանք կա) ճգնաժամային տարիներին ցուցաբերել է վատթարացմանմիտում` 2009 թվականին կազմելով -0.65 գործակից (ինչը հիմնականում պայմանավորված էր դոլարային արտահայտությամբ արտահանման անկմամբ): 2010 թվականից, արտահանման դոլարային արտահայտությամբ առաջանցիկ աճով պայմանավորված, նորմալացված առեւտրային հաշվեկշռի ցուցանիշը բարելավվել է եւ 2013 թվականին կազմել է -0.5 նախորդ տարվա -0.51-ի համեմատ:

2013 թվականին ներմուծման ծածկման գործակիցը նախորդ տարվա համեմատ աճել է 0.4 տոկոսային կետով, իսկ արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման 53.4%-ը:

6. Նախորդ տարվա ընթացքում ձեւավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման միտումները 2013 թվականին շարունակվել են: 2013 թվականի տարեվերջին` փոխարժեքը կազմել է 405.32 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա դեկտեմբերին ձեւավորված միջին փոխարժեքի (405.54) նկատմամբ արժեւորվել է 0.06%-ով: Իսկ տարվա միջին փոխարժեքը կազմել է 409.6 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց (2012 թվականին` 401.8): Նախորդ տարվա միջինի նկատմամբ գրանցվել է ԱՄՆ դոլարի համեմատ դրամի անվանական 1.9% արժեզրկում` 2012 թվականի համապատասխան ցուցանիշի 7.3% արժեզրկման դիմաց: Ըստ էության, փոխարժեքի նման վարքագիծը հետեւանք է իր հավասարակշիռ մակարդակից շեղումներով` պայմանավորված մեր եւ համաշխարհային տնտեսությունների միտումներով:

2013 թվականին եվրոյի եւ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամը դրսեւորել է համեմատաբար կայուն միտումներ եւ, ի տարբերություն դոլարի, նախորդ տարվա համեմատ եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 5.1%-ով, իսկ ռուբլու նկատմամբ` արժեւորվել 0.5%-ով:

Անվանական արդյունավետ փոխարժեքը, այսինքն` ՀՀ ազգային արժույթը ոչ միայն դոլարի, այլեւ արտաքին առեւտրի տեսանկյունից առավել կարեւոր մի քանի արժույթներից բաղկացած «զամբյուղի» նկատմամբ, 2013 թվականին նախորդ տարվա նկատմամբ արժեվորվել է 0.4%-ով, ինչը նշանակում է, որ ՀՀ դրամն արժեվորվել է հիմնական արժույթների միավորված արժեքի համեմատ:

7. 2013 թվականին հարկաբյուջետային քաղաքականության բնույթը եղել է զսպող: Ընդ որում, տարվա արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.1%-ը` նախորդ տարվա 23.7%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 23.5%-ը` նախորդ տարվա 22%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 13.2%, իսկ հարկային եկամուտներինը` 14%:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով, 2013 թվականի արդյունքներով, ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը դրսեւորել է աճի միտումներ նախորդ տարվա նկատմամբ` 1.6 տոկոսով եւ կազմել 26.8%: Ընթացիկ ծախսերի գծով գրանցվել է անվանական աճ 16%-ի չափով, ընթացիկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.8%` նախորդ տարվա 21.9%-ի դիմաց: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2013 թվականին կազմել են ՀՆԱ-ի 3%-ը` նախորդ տարվա 3.3%-ի փոխարեն:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կազմել է ՀՆԱ-ի 1.7%-ը` նախորդ տարվա 1.5%-ի դիմաց, ինչը հնարավորություն է տվել 0.2 տոկոսային կետով կրճատել ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պետական պարտքի մակարդակը եւ այն պահել ՀՆԱ-ի նկատմամբ 37.4% մակարդակում: Ընդհանուր պետական պարտքը 2013 թվականի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 44.1%-ը` նախորդ տարվա 43.9%-ի դիմաց:

Արդյունքում ` 2013 թվականին գրանցվել է 0.7% զսպող հարկաբյուջետային ազդակ, ընդ որում` եկամուտների գծով գրանցվել է 1.6% զսպող, իսկ ծախսերի գծով` 0.9% ընդլայնող ազդակ:

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

8. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով, ելնելով 6.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 1032.8 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1015.3 մլրդ. դրամը` սեփական եկամուտների, 17.5 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 41 մլրդ. դրամով (4%-ով) եւ կազմել 1073.8 մլրդ. դրամ, որից 1053.8 մլրդ. դրամը` սեփական եկամուտների, 20 մլրդ. դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:

2013 թվականին փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1071.4 մլրդ. դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 125.2 մլրդ. դրամով կամ 13.2%-ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.8%-ով: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով, այլ եկամուտները գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշը 8.2%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 66.2%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 6.8 մլրդ. դրամ:

Նշենք, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 31.2 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 98.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 1040.2 մլրդ. դրամ` ապահովելով 99.8% կատարողական: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100%, այլ եկամուտները ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցել են 19.9%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 60.9%:

Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 25.11%, որը 1.44 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը եւ 2.35 տոկոսային կետով` կանխատեսված ցուցանիշը: 2012 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտների 13.2%-ով աճը գերազանցապես պայմանավորված է հարկային եկամուտների 13.9%-ով կամ 119.1 մլրդ. դրամ աճով: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել նաեւ մյուս եկամտատեսակների գծով, մասնավորապես` այլ եկամուտներն աճել են 16.3%-ով (8 մլրդ. դրամով), պետական տուրքերը` 14.5%-ով (3.5 մլրդ. դրամով): Միեւնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 28.9%-ով (5.4 մլրդ. դրամով): Արդյունքում, 2012 թվականի համեմատ, 2013 թվականին պետական բյուջեի եկամուտներում 0.6 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 0.1 տոկոսային կետով` այլ եկամուտների տեսակարար կշիռը, իսկ պաշտոնական դրամաշնորհների գծով նույն ցուցանիշը նվազել է 0.7 տոկոսային կետով:

9. Պ ետական բյուջեի եկամուտների 93.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են շուրջ 1000.9 մլրդ. դրամ եւ 100%-ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 973.6 մլրդ. դրամը կազմել են հարկային եկամուտները, իսկ 27.3 մլրդ. դրամը` պետական տուրքերը: Դիտարկելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ամսական շարժը` կարելի է արձանագրել, որ 2013 թվականին հարկային եկամուտներն ունեցել են հիմնականում կայուն վարքագիծ, տարվա բոլոր ամիսներին արձանագրվել է մուտքերի աճ նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ:

2012 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 14%-ով կամ 122.6 մլրդ. դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների եւ մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական փոփոխություներով՝ մասնավորապես եկամտային հարկի ներդրմամբ:

2013 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 23.5%` 1.6 տոկոսային կետով գերազանցելով կանխատեսված եւ 1.5 տոկոսային կետով` նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Հարկայինսահունության գործակիցը 2013 թվականին կազմել է 2.1 (ՀՆԱ-ի աճի յուրաքանչյուր տոկոսային կետին բաժին է ընկել հարկերի 2.1 տոկոսային կետով աճ)` 2012 թվականի 2.2-ի դիմաց:

10. 2013 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 1000.9 մլրդ. դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 40.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 401.9 մլրդ. դրամ: Նշված գումարից 249.7 մլրդ. դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 152.2 մլրդ. դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 8.7%-ով կամ 32.2 մլրդ. դրամով: ԱԱՀ-ի աճի պատճառներ են հանդիսացել ներմուծման ծավալների 5.1% աճը, գնաճը եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացման ծավալների աճը: ԱԱՀ-ի աճի վրա ազդեցություն են ունեցել նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

2013 թվականին պետական բյուջեի փաստացի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 12.4%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 124.6 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 5%-ով կամ 5.9 մլրդ. դրամով: Շահութահարկի մուտքերի վրա որոշակիորեն անդրադարձել է 2013 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի ներդրումը, որի ադյունքում մինչեւ 58.35 մլն. դրամ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները 2013 թվականի հունվարի 1-ից դադարեցին վճարել նվազագույն շահութահարկ:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 251.1 մլրդ. դրամ եկամտային հարկ եւ 2012 թվականի եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով մուտքերը գերազանցել են 24.4%-ով կամ շուրջ 53.8 մլրդ. դրամով: Նման պատկերը հետեւանք է 2013 թվականի հունվարի 1-ից նախկին եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն մեկ միասնական եկամտային հարկի ներդրման:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է ավելի քան 46.3 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 4.6%-ը: Հիմնականում ներմուծման ծավալների ավելացման հետեւանքով նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերն աճել են 7.6%-ով կամ շուրջ 3.3 մլրդ. դրամով:

2013 թվականին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 11 մլրդ. դրամ հաստատագրված վճարներ (առանց ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարների)` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.1%-ը: Հաշվետու տարում հաստատագրված վճարները նախորդ տարվա համեմատ նվազել են 25.7%-ով, ինչը պայմանավորված է նախկինում հաստատագրված վճար վճարող հարկատուների նախորդ տարիներին վճարված հաստատագրված վճարի մուտքերից այլ հարկատեսակներին հաշվանցումով, ինչպես նաեւ «Հաստատագրած վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով:

2013 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 35.1 մլրդ. դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ ` կազմելով հարկերի եւ տուրքերի 3.5%-ը: Նշված գումարից 10.1 մլրդ. դրամը կազմել են բնապահպանական վճարները, 25 մլրդ. դրամը` բնօգտագործման վճարները: Նախորդ տարվա համեմատ նշված եկամուտներն աճել են 34.2%-ով կամ 8.9 մլրդ. դրամով` հիմնականում պայմանավորված արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի եւ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 14.7 մլրդ. դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի եւ տուրքերի 1.5%-ը: Մասնավորապես` 6.8 մլրդ. դրամ են կազմել արտոնագրային վճարները, 3.5 մլրդ. դրամ` ճանապարհային վճարները, 5.4 մլն. դրամ` կոնցեսիոն վճարը, 886.4 մլն. դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 523.9 մլն. դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.0 մլրդ. դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները եւ 1.5 մլրդ. դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկային եկամուտները աճել են 21.3%-ով կամ 2.6 մլրդ. դրամով:

11. 2013 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 27.3 մլրդ. դրամ պետական տուրքեր` ապահովելով պետական բյուջեի եկամուտների 2.7%-ը: Պետական տուրքի փաստացի մուտքերը 8.6%-ով կամ 2.2 մլրդ. դրամով գերազանցել են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագիրը: Վերջինս հիմնականում պայմանավորված է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու, օրենքով սահմանված այլ ծառայությունների եւ գործողությունների, պետական գրանցման եւ ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձված տուրքերի համեմատաբար բարձր կատարողականով: Նախորդ տարվա համեմատ պետական տուրքի մուտքերն աճել են 14.5%-ով կամ 3.5 մլրդ. դրամով:

12. 2013 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 13.3 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 66.2%-ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել ավելի քան 6.8 մլրդ. դրամ: Շեղումը մեծ մասամբ առաջացել է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով պայմանավորված` դրամաշնորհային միջոցները չստանալու կամ նախատեսվածից պակաս ստանալու հանգամանքով, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 38.7%-ը` 4.6 մլրդ. դրամ: Միաժամանակ նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում տարբեր նպատակային ծրագրերի շրջանակներում ստացվել են նախատեսվածից ավել եւ չնախատեսված միջոցներ 769.3 մլն. դրամի չափով:

13. 2013 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 57.2 մլրդ. դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5.3%-ը` նախորդ տարվա 5.2%-ի դիմաց: Այլ եկամուտները 8.2%-ով կամ 4.3 մլրդ. դրամով գերազանցել են կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների եւ օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների բարձր ցուցանիշով, որոնք համապատասխանաբար 3 եւ 1.9 անգամ գերազանցել են ծրագիրը:

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

14. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,152.6 մլրդ. դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում, հաշվի առնելով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով, պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները, ինչպես նաեւ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները ներառյալ` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրը կազմել է շուրջ 1,258.2 մլրդ. դրամ` ավելանալով 105.6 մլրդ. դրամով (9.2%-ով): Վերջինիս դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,142.9 մլրդ. դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական եւ ծրագրի 90.8% կատարողական: Վերջինս պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (41.1%), առանց որի ծախսերի կատարողականը կազմում է 98.6%, որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաեւ առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ:

Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին 2013 թվականին կատարվել են 31.9 մլրդ. դրամի ծախսեր` կազմելով ծրագրի 91.9%-ը: 2013 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 6.7% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 13.6%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին. այն կազմել է 26.8%` կանխատեսված 25.4%-ի եւ 2012 թվականի 25.2%-ի դիմաց:

15. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի շեղումը ծրագրից կազմել է 9.2% կամ 115.3 մլրդ. դրամ, որից 92.6 մլրդ. դրամը բաժին է ընկել ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին, 22.7 մլրդ. դրամը` ընթացիկ ծախսերին: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 13.6%-ով (136.8 մլրդ. դրամով)` պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Արդյունքում 2012 թվականի համեմատ բյուջետային ծախսերի կազմում 1.8 տոկոսային կետով նվազել է ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների տեսակարար կշիռը եւ համապատասխանաբար` ավելացել ընթացիկ ծախսերի կշիռը:

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի ծախսերն ունեցել են հետեւյալ կառուցվածքը` դրանց 88.8%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին եւ 11.2%-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին:

16. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1015.4 մլրդ. դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 97.8%-ը` հիմնականում պայմանավորված այլ ծախսերի եւ նպաստների ծախսերի ծրագրից շեղումներով: Հաշվետու տարում ընթացիկ ծախսերի 9.9%-ը` շուրջ 101 մլրդ. դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նշված ծախսերի գծով օգտագործվել է տարեկան նախատեսված միջոցների 99.1%-ը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացել են 17.1%-ով:

17. 2013 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 127.5 մլրդ. դրամ կամ ընդհանուր ծախսերի 11.2%-ը եւ տարեկան ծրագրի 57.9%-ը: Ծրագրից շեղումը հիմնականում արձանագրվել է շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման, շինարարության եւ այլ մեքենաների ու սարքավորումների ծախսերի գծով: 2012 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 2.3%-ով, ընդ որում` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 3.1%-ով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը՝ 41.7%-ով:

2013 թվականին ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 129.1 մլրդ. դրամ, որից 106.4 մլրդ. դրամը` նախատեսվածի 58.1%-ը, օգտագործվել է շենքերի եւ շինությունների ձեռքբերման, շինարարության եւ կապիտալ վերանորոգման, 19.6 մլրդ. դրամը՝ նախատեսվածի 56%-ը, մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման, 3.1 մլրդ. դրամը` նախատեսվածի 84.7%-ը, այլ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով: 2012 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 4.1 մլրդ. դրամով` հիմնականում պայմանավորված շենքերի եւ շինությունների գծով կատարված ծախսերի նվազմամբ: Միեւնույն ժամանակ շենքերի եւ շինությունների շինարարության ծախսերն աճել են 27%-ով կամ 15.6 մլրդ դրամով:

19. ՀՀ 2013 թվականին պետական բյուջեից 188.1 մլրդ. դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 88.9% կատարողական: 2012 թվականի համեմատ ոլորտի ծախսերն աճել են 17.2%-ով: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում ՀՀ պետական արժեթղթերի սպասարկման, համայնքներին դոտացիաների տրամադրման եւ այլ ծախսերին:

«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 14.5 մլրդ. դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 97%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.2%-ով` հիմնականում պայմանավորված աշխատանքի վարձատրության, ներկայացուցչական եւ արտասահմանյան գործուղումների ծախսերի աճով:

2013 թվականին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 99.9%-ով` նախորդ տարվա համեմատ աճելով 4%-ով:

Հաշվետու տարում ՀՀ վերահսկիչ պալատի պահպանմանը հատկացվել է 903.8 մլն. դրամ` կազմելով ծրագրի 97%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 5.2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատանքի վարձատրության ծախսերի աճով:

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 7.0 մլրդ. դրամ` կազմելով ծրագրի 97.1%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաեւ մարզպետարանների պահպանումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն էական փոփոխություն չեն կրել:

Հաշվետու տարվա ընթացքում 600.6 մլն. դրամի սուբվենցիա է հատկացվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանմանը` ապահովելով ծրագրի 100%-ը եւ 2.7%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների աճով:

ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

21. ՀՀ 2013 թվականի պետական բյուջեն կատարվել է 71.5 մլրդ. դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 184.4 մլրդ. դրամի 38.8%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման հետ կապված վարկային միջոցները պակաս ստանալու հանգամանքով, ինչպես նաեւ ներքին միջոցների հաշվին իրականացվող ծախսերի կատարողականով, որի արդյունքում պետական բյուջեի ներքին աղբյուրներում ելքերի ֆինանսավորմանն ուղղվող 2013 թվականին տարեսկզբի ազատ միջոցներից նախատեսված 10.6 մլրդ. դրամ օգտագործելու փոխարեն այն ավելացել է 24.7 մլրդ. դրամով: Նշենք, որ 2012 թվականի համեմատ պակասուրդի մեծությունն աճել է 19.4%-ով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2013 թվականին կազմել է 1.7%` կանխատեսված 2.6%-ի եւ 2012 թվականի 1.5%-ի դիմաց:

Հաշվետու տարվա ընթացքում պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ -10.9 մլրդ. դրամ` նախատեսված 19.2 մլրդ. դրամի դիմաց: Նշենք, որ նախորդ տարի նշված ցուցանիշը կազմել էր 5.9 մլրդ. դրամ:

2013 թվականին պետական բյուջեի պակասուրդն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել է 82.5 մլրդ. դրամով` կազմելով ծրագրված ցուցանիշի 49.9%-ը: Արտաքին փոխառու միջոցներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 124.6 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 60.6%-ը, որը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի համար ստացված վարկերի ծավալով:

Տարվա ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են 91.1 մլրդ. դրամի վարկային միջոցներ` ծրագրված 172.4 մլրդ. դրամի դիմաց: Նշված գումարից 57.8 մլրդ. դրամը ստացվել է նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում` նախատեսված 143.2 մլրդ. դրամի դիմաց:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 246.4 մլրդ. դրամ, որից 195.7 մլրդ. դրամը հատկացվել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

22. 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 1,581.6 մլրդ. դրամ (3,899.1 մլն. ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 37.1%-ը ` 2012 թվականի 1,509 մլրդ. դրամի (3,739.1 մլն. ԱՄՆ դոլարի) եւ 37.7%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 3,390.8 մլն. ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, 508.3 մլն. ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 861.3 մլն. ԱՄՆ դոլար, որից 665.9 մլն. ԱՄՆ դոլարը` կառավարության եւ 195.3 մլն. դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:

Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 30.8%` նախորդ տարվա 9.4%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ՝ 32.9 տոկոս նախորդ տարվա 10.2 տոկոսի դիմաց:

2013 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն (ԶՆԱ) աճել է` 2012 թվականի 3407.3 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց` կազմելով 3740.8 մլն. ԱՄՆ դոլար, աճել է նաեւ ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2012 թվականի 34.2%-ի դիմաց կազմելով 35.9%, ինչպես նաեւ ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2012 թվականի 133.4%-ից հասնելով 133.6%-ի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության խորհրդատու`Գ. Կիրակոսյան

27.05.2014թ.