«14» մայիսի 2014 թ.                                                                                                              ՓՎ-ե-83

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-505-28.04.2014 ՏՀ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Է. Վարդանյանի, Բ. Առաքելյանի եւ Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի նկատառումներ:

Նախագծով առաջարկվում է առեւտրական (առք ու վաճառքի) եւ արտադրական գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներին՝ «այդպիսին համարվելու հաշվետու շրջանի առաջին օրացուցային օրվանից երեք անընդմեջ տարով» ազատել շրջանառության հարկից: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ լրացման ընդունման դեպքում օրենքի որոշ դրույթների միջեւ կառաջանան հակասություններ: Մասնավորապխես, համաձայն «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի1-ին մասի 2-րդ կետի, շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե «ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների եւ մատուցվածխ ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն դրամը»: Բացի այդ, նույն հոդվածով սահմանվում են նաեւ այլ հիմքեր, որոնց առաջացման դեպքում շրջանառության հարկ վճարողը կդադարի այդպիսին համարվելուց: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող արտոնությունը չի կարող տրամադրվել երեք անընդմեջ տարով, քանի որ հնարավոր են դեպքեր, արտոնության գործողության ժամանակահատվածում կառաջանան «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հիմքերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության խորհրդատու                                                                     Գ. Կիրակոսյան

14.05.2014թ.