«11» ապրիլի 2014 թ.                                                                                                             ՓՎ-ե-51

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստթղթային կոդ`Կ-470-24.03.2014-ԳԿ-010/0), «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-4701 -24.03.2014-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի47-րդ հոդվածի պահանջներին:

Փաթեթը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին :

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

տնտեսական եւ սոցիալական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                                             Գ. Նազարյան

առաջատար մասնագետ`                                                                    Ա. Դերմոյան

11.04.2014