«14» մարտի 2014 թ.                                                                                                    ՓՎ-ե-28

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`Կ -452-28. 02.2014-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայիկանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնների խախտումը գիշերային ժամանակ կատարելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Հարկ է նշել, որ ներկայացված առաջարկի ընդունման դեպքում կառաջանա հակասություն նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հետ, համաձայն որի.

«1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`առաջացնում են նախազգուշացում:»: Նշենք, որ թվարկված արարքների համար, որոնք կարող են խախտել բնակիչների գիշերային անդորրը, սահմանված է ընդամենը նախազգուշացում , մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է. «Օրենսգիրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1 մասով.

«19.1. Սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն)` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»: Հիշեցնենք, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Ստացվում է, որ ցերեկային ժամերին կատարվող նույն արարքի համար նախատեսված է գործնականում 5000 ՀՀ դրամ, իսկ գիշերային ժամերի համար՝ 20 000 ՀՀ դրամ: Ընդգծենք, որ Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է ընդհանրապես գիշերային ժամերին լռությունը խախտելու համար ընդամենը նախազգուշացում: Առաջարկում ենք քննարկել ներկայացված փոփոխությունըհամաչափ տուգանք կիրառելու տեսանկյունից:

3. Առաջարկում ենք խմբագրելնաեւ փոփոխության հետ առնչվողՕրենսգրքի123.1.-րդ հոդվածի վերնագիրը, այնէ՝ «Հոդված 1231.-ի Տրանսպորտային միջոցների վրա լուսային եւ ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը»,քանի որ նման կանոններ գոյություն չունեն:

4. Առաջարկում ենենք Նախագծի1-ին եւ 2-րդ հոդվածների հղումներըկոնկրետ հոդվածներիկամ մասերի վրա ( «123.1-ին» եւ «1.1-ին» եւ այլն) համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին (123.1-րդ եւ «1.1.-րդ» եւ այլն, «առաջին մասով»-ը ՝«1-ին մասով»): Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածի «3-րդ մասով» բառերը առաջարկում ենք փոխարինել «նոր պարբերությունով» բառերով, քանի որ Օրենսգրքի 190-րդ հոդվածը բաժանված չէ «մասեր» կոչվող համարակալված պարբերությունների:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻՎԱՐԻՉ                                                                                              Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք.Գեովշանյան, հեռ.513-636

Ա. Լալայան , հեռ. 513- 425